Նորութիւններ

Չափազանց կարևոր նախաձեռնություն է

Վարչապետը` Լոքյանին Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը կառավարության հավանությանն արժանացնելու հարցը: Օրենքի…

Դավիթ Լոքյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա 20-ամյակի առթիվ

Ջերմորեն շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին Տեղական ինքնակառավարման մասնագիտական տոնի կապակցությամբ: Հետադարձ հայացք նետելով տեղական ինքնակառավարման 20-ամյա ընթացքին, կարելի է միանշանակ վկայել, որ տեղական ինքնակառավարման համակարգը ոչ միայն հասցրել է ձևավորվել և կայանալ, այլև հաջողությամբ շարունակում է կերտել իր պատմությունը: Համակարգի ապագայի մեր տեսլականն է` ունենալ ընդլայնված հնարավորություններով, նաև մեծ պատասխանատվությամբ գործող տեղական…

Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչը

Կիրակի, 6 նոյեմբեր 2016-ի երեկոյեան, Անթիլիասի մայրավանքի իր գրասենեակին մէջ Արամ Ա. վեհափառ հայրապետը ընդունեց այցելութիւնը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի: Հանդիպումը առիթ եղաւ արծարծելու Հայաստանի ներքին կացութեան, Հայաստան-սփիւռք գործակցութեան եւ Հայ դատի աշխատանքներուն առնչուած հարցեր ու ծրագիրներ: aztagdaily.com

Աշխարհը Չփլեցաւ

Վերնագիրը կրնայ մատնել կեցուածքս՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ ընտրուած Տանըլտ Թրամփի հանդէպ: Այո՛, կը մտածէի, որ Թրամփի ընտրութեամբ աշխարհը կրնայ կործանիլ: Ի վերջոյ՝ «երկրագունդի ամէնէն հզօր մարդը» կոչումին տէր դարձած եւ քաղաքական փորձառութիւն չունեցող ընտրեալ նախագահը, իր նախընտրական յայտարարութիւններուն մէջ ցուցաբերած էր ցեղապաշտական, հաշմանդամներու ու կիներու հանդէպ վիրաւորական տրամադրութիւններ, որոնք վտանգաւոր չափերով կրնան սրել ամերիկեան…

Ակնարկ. Անկանխատեսելի Կերպար Եւ Կանխատեսելի Քաղաքականութիւն

Ճնշող կանխատեսումները շրջուեցան, երբ առտուան կանուխ ժամերուն յայտարարուեցաւ, որ Միացեալ Նահանգներու 45-րդ նախագահ ընտրուած է Տանըլտ Թրամփ: Ամերիկեան լրատուադաշտը (եւ ոչ միայն ամերիկեան), որոշակի առումով իրաւամբ ստեղծած էր շեշտուած կարծրատիպ Թրամփի կերպարին շուրջ, յատկապէս զայն դարձնելով անկանխատեսելի, հետեւաբար նաեւ ենթաընկալումով` վտանգաւոր: Մինչ Հիլըրի Քլինթընը, որ արդէն պետական հաստատութիւններու ուղիներէն անցած կայացած պետական գործիչ էր, կայունութեան…

Մենք գիտենք, ինչպես գործել երկրի քաղաքական համակարգում

ԱՄՆ հայկական համայնքի աչքերը բաց են․ մենք գիտենք, ինչպես գործել երկրի քաղաքական համակարգում։ Այս մասին NEWS.am– ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին ու հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին, Արամ Համբարյանը նշեց․ «Մենք դաս ենք քաղել, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահի ոչ…

Չի կարելի բացառել, որ Թրամփն Ադրբեջանի իշխանական շրջանակների հետ ԼՂ խնդրի վերաբերյալ պայմանավորվածություններ կունենա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համար ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն անակնկալ էր: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքն էլ, շատերի նման կարծում էր, որ կընտրվի դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: Սակայն արդեն ընտրությունների օրը, երբ ներկայացվում էին որոշ նահանգներում ընտրության արդյունքները, արդեն պարզ էր,…

Գյումրիի մանկատան 124 սան մկրտվել է

Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ սաները՝ 124 մանուկներ, նոյեմբերի 8-ին մկրտվեցին: Հանրապետական նշանակության մանկատան երեխաների կնքահայրեր դարձան Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և մարզպետի տեղակալներ Հարություն Արշակյանն ու Սեյրան Պետրոսյանը: Մկրտության արարողությունն անցկացվեց ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, ինչպես նաև Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի: Մանկատանը սաները 0-7 տարեկան են և հիմնականում առողջական…

ՀՅԴ նախաձեռնությամբ մոտ 500 կամավորական է հավաքագրվել

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Հրաչ Թադեւոսյանի հետ ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնած պահեստային գումարտակը գրեթե կազմավորված է եւ առաջիկայում ՊՆ համապատասխան մասնագետների աջակցությամբ ուսումնավարժական հավաքներ կսկսի՝ անհրաժեշտ պահին բանակի կազմում մեր երկրի տարածքը պաշտպանելու համար: – Պարոն Թադեւոսյան, հոկտեմբերի 13-ին ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերի հանձնախումբը հայտարարեց, որ կազմավորում է կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը…