Նորութիւններ

Որակական նոր փուլ՝ Իրան-Հայաստան յարաբերութիւններում

Իրան է ժամանելու ՀՀ կառավարութեան պատւիրակութիւն՝ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Յարութիւնեանի գլխաւորութեամբ: Այցի նպատակը երկու երկրների միջեւ գազի արտահանման բնագաւառում համագործակցութեան ընդլայնումն է: Նախատեսւում է, որ վաղը կողմերի միջեւ կը ստորագրւի գազի առք ու վաճառքի մասին համաձայնագիր, որի մասին դեռեւս մի քանի օր առաջ յայտարարել էր ԻԻՀ-ում ՀՀ-ի արտակարգ եւ լիազօր…

Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը Համազգային թատրոնում էր

Համազգային թատրոնում այսօր երեկոյան տեղի ունեցավ արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը: Սիրված գրողին ու մտավորականին հրաժեշտ տալու էին եկել արվեստի գործիչներ, գրողներ ու մտավորականներ: Ռուբեն Հովսեփյանին այսօր հրաժեշտ տվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ինչպես նաև մշակույթի նախարարը և մի շարք պաշտոնյաներ ու կուսակցական գործիչներ: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա…

Էրտողանեան Սպառնալիքներ, Հայ Նահատակներ Եւ… Հայկական Լռութիւն

Վերջերս, քաղաքական մեկնաբան մը շատ ճիշդ ձեւով դիտել կու տար, որ Սուրիոյ մէջ տեղի կ՛ունենան «բազմաթիւ պատերազմներ»: Այսինքն՝ Ռուսիա ընդդէմ Արեւմուտք, Սուրիա ընդդէմ Ծոցի երկիրներ եւ Թուրքիա, Իրան եւ Ծոցի երկիրներ, եւ այլն: Այս «բազմաթիւ»ներուն վրայ հիմա աւելցած է (աւելի ճիշդ՝ «տաքցած» է) իրաքեանը՝ Մուսուլի հարցով: Մուսուլի մէջ, Արեւմուտքը իբրեւ թէ կը պայքարի «գէշ»երուն դէմ,…

Հայաստանն իրանական գազով ճեղքում է թուրք-ադրբեջանական շրջափակումը

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Իրան է գործուղվում Հայաստանի կառավարական պատվիրակություն՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ: «Արմենպրես» գործակալության տեղեկացմամբ՝ այցի նպատակը Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցության ընդլայնումն է: Պատվիրակության ղեկավար Հայկ Հարությունյանը միաժամանակ հանդիսանում է նաև երկու ամիս առաջ կոնկրետ Իրանից գազի ներմուծման և արտահանման…

ԱԺ-ն լիարժեք վերհսկողություն իրականացնելու հստակ գործիքակազմ պետք է ունենա

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումների ընթացքում իր դիտարկումներն արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ կանոնակարգ օրենքը պետք է արտացոլի բոլոր այն լիազորությունները, որոնք նոր Սահմանադրությամբ տրվում են Ազգային ժողովին: «Ես իսկապես համարում եմ, որ մենք մեր մոտեցումը պետք է իրար հետ ճիշտ…

Իր մոտեցումը, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան առանց արյան, ամենալավ մոտեցումն է

ՀՅԴ-ն Ծառուկյանի վերադարձը չի բացառում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցում անդրադարձավ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը: Նրա խոսքով՝ բոլորովին էլ պետք չէ բացառել, որ Ծառուկյանը կարող է վերադառնալ քաղաքականություն: «Ես չեմ բացառում, որ նման բան կարող է կատարվել, հակառակը՝ շատ հավանական եմ համարում: Իսկապես, Հարվարդ…

Պարտավոր ենք պահպանել գիտելիքի և դաստիարակության համամասնությունը

Եվրոպական խորհուրդը` ԵՄ աջակցությամբ, իրականացնում է «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը և ժողովրդավարական դաստիարակությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիրը, որը նախատեսված է 2015-17 թվականների համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հավաստագրեր է հանձնել վերոնշյալ ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած մասնագետներին: Միջոցառմանը մասնակցել է նաև ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է,…

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին ցավակցական հեռագիր է հղել Հովսեփյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ, կինոդրամատուրգ և հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ: Այս մասի տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ «Նրա վիպակները, պատմվածքներն ու թարգմանությունները մնայուն արժեքներ են մեր գրականության մեջ: Նշանակալի է նաև Ռուբեն…

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ: ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Ռուբեն Հովսեփյանը հրաշալի զգում էր ժամանակն ու իրականությունը` ձգտելով դրանք առավել ճշմարտացի ու անմիջականորեն արտացոլել գրական ստեղծագործության միջոցով, իրեն հատուկ խորաթափանցությամբ: Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը լինելուց բացի…

Փոխըմբռնման հուշագիր` հայ-իտալական գիտակրթական համագործակցության

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Իտալիայի Հանրապետության կրթության, համալսարանների և հետազոտությունների նախարարության միջև հոկտեմբեր 26-ին ստորագրվել է կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Իտալիայի դեսպանին արդյունավետ համագործակցության համար` ընդգծելով, որ…