
Սեպտեմբերի 27-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Դավիթ Մելքումյանը եւ Հայկ Խանումյանը Եվրախորհրդարանի շենքում հանդիպում են ունեցել Եվրամիություն – Հայաստան բարեկամության խմբի ղեկավար կազմի հետ՝ խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա փոխհարաբերությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:…















