Նորութիւններ

Կերտենք ա՛յն Անկախ Հայաստանը զոր կ՛երազէին պայքարի ճամբուն վրայ նահատակուած մեր անմահ հերոսնեը

Յայտարարութիւն Համայն հայութիւնը այս օրերուն կը նշէ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակը, որոնք ձեռք բերուեցան համայն հայութեան ջանքերով, ազնուագոյն զաւակներու զոհաբերութեամբ եւ հայրենի ու սփիւռքեան ներուժի համախմբումով: Անկախութեան ձեռքբերման մէջ անառարկելի է նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներդրումը, 88 թուականին հրապարակ նետած «Դէպի Երկիր» կարգախօսէն սկսեալ, իր արժանաւոր զաւակներու անմնացորդ զոհաբերութեամբ եւ…

Գործով վկայենք ազատ ապրելու մեր վճռականությունը

ՀՅԴ կոչը ՀՀ անկախության 25- ամյակի կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ Արդեն 25 տարի իրականություն է մեր պատմական հայրենիքի մի հատվածում վեր հառնած հայոց նոր պետականությունը: Վերանորոգված անկախության հոբելյանական տարեդարձը առիթ է միմյանց շնորհավորելու, ոգևորելու, արժևորելու ձեռքբերումները, մատնանշելու ձախողումներն ու դրանք շտկելու ուղիները։ Անկախ պետականությունը մշտապես բարձրագույն արժեք է եղել հայ ժողովրդի համար: Մեր հայրենիքը գրեթե միշտ…

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը կհամագործակցի ԼՂ-ի որևէ համայնքի հետ

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը կհամագործակցի Լեռային Ղարաբաղի որևէ համայնքի հետ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Լյուկ Քարվունասը: «Արդեն 4-րդ անգամ եմ այցելում Հայաստան: Այս տարի մեծ ցանկություն ունեի գալ Հայաստան, ձեզ հետ նշելու ՀՀ անկախության 25-ամյակը: Այս այցի ժամանակ ճիշտ համարեցինք մեկ օր անցկացնել Լեռնային…

Արծվիկ Մինասյանն առարկեց վարչապետին

Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին: Ըստ այդմ` էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցման նախարարություն: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Տրանսպորտի և կապի նախարարության անվանման մեջ ավելանում է` «տեղեկատվական տեխնոլոգիաների»: Քաղաքաշինության նախարարությունը ցանկից դուրս է գալիս և դառնում…

Պարգևների և մեդալների հանձնում Սյունիքի մարզում

Սեպտեմբերի 21-ին ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այցելել է Սյունիքի մարզ: Նախարարը մասնակցել է Կապան համայնքում Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Անկախության տոնի առիթով Դավիթ Լոքյանը բարեմաղթանքի խոսք է հղել մարզի բնակչությանը և ՀՀ նախագահի կողմից պետական պարգևների ու պատվավոր կոչումների արժանացրել մի շարք սյունեցիների: Գորիսի հիմնական դպրոցի դասվար Ժասմին Խաչատրյանը պարգևատրվել է…

«Հորիզոնի»Ի Խմբագրական. Մենք ենք մեր սահմանները, Մենք ենք մեր ապաւէնը

Մեր նորագոյն պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով, հայ ժողովուրդը իր երկու՝ հայրենական ու սփիւռքեան թեւերով միասնաբար կը դիմագրաւէ մեր անկախութեան գոյապահպանման եւ պետականութեան հզօրացման մարտահրաւէրները: Յիշենք, որ 1990-ի Օգոստոս 23-ին ստորագրուած Հայաստանի Անկախութեան Հռչակագրով, մեր ժողովուրդը որոշած էր ընթանալ 1918-ի Մայիս 28-ին հիմնաւորուած Հայաստանի Հանրապետութեան ազգային ու ժողովրդավարական աւանդոյթը վերականգնելու ռազմավարութեան ուղիով: Այսօր, մենք ազգովին,…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել է Օբամայի շնորհավորական ուղերձը՝ ուղղված Հայաստանի նախագահին

Հայ դատի Միացյալ Նահանգների հանձնախումբը դատապարտել է Հայաստանի նախագահին ուղղված Օբամայի շնորհավորական ուղերձը: Հայ դատի հանձնախումբը նշում է, որ նամակը ուշագրավ է մասնավորապես այն բանով, որ Հայոց ցեղասպանության մասին որեւէ հիշատակում չկա, մի հարց, որը նախագահն այդքան օգտագործում էր ամերիկահայերի ձայները 2008 թվականին ապահովելու համար, բայց որից նա հրաժարվեց ընտրվելուց անմիջապես հետո: Նամակում անդրադարձ չկա…

«Ազատ օր»ի Խմբագրական – Անփոխարինելի՛ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆը

Կը տօ­նենք ­Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թեան վե­րա­կանգն­ման եւ հա­յոց ազ­գա­յին պե­տա­կա­նու­թեան՝ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րա­հաս­տատ­ման 25ա­մեա­կը։ Կը նշենք 21 ­Սեպ­տեմ­բեր 1991ի դա­րա­կազ­միկ հան­րա­քո­ւէին տա­րե­դար­ձը՝ աշ­խար­հի չորս ծա­գե­րէն ձայն տա­լով ի­րա­րու եւ ուխ­տե­լով Ա­րա­րա­տին, որ «Սր­բա­զան լեռ, պի­տի հաս­նի՛նք կա­տա­րիդ»։ Չենք կրնար ան­տե­սել, որ ան­կա­խու­թեան 25ա­մեա­կը կը տօ­նենք դժո­ւա­րին պայ­ման­նե­րու մէջ` խառն մտա­ծում­նե­րով ու անձ­կու­թեան հո­գե­րով ծան­րա­բեռն մթնո­լոր­տի մը…

Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան Վերականգնման 25-Ամեակին Նուիրուած «Ազդակ»-ի Բովանդակութիւնը

ŸŸ. ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. Դարու ժամանակակից իրաւական պետութեան կերտում ŸŸ. Դէպի յիսնամեակ` հայկական ներուժի համախմբման տեսլականով Յ. Հաւաթեան ŸŸ. Իրաւունք ունի՛նք երկու աչքով խնդալու Ս. Մահսէրէճեան ŸŸ. Ազգային պետականութեան ստեղծման դժուար երկունքը Վ. Աւագեան ŸŸ. Ձեռք բերածի ու կորցրածի հաշուեկշիռը Արտաշէս Շահպազեան ŸŸ. 12 հարցումներ առանց պատասխանի Եսայի Հաւաթեան ŸŸ. 25-ամեայ Հայաստանի քաղաքական զարգացումի տեղատուութիւնը եւ պառակտիչ…

Հայաստան, Արցախ եւ Սփիւռք միասնաբար պիտի նուաճեն հայ ժողովուրդի ազատ, անկախ եւ միացեալ ապրելու դարաւոր երազը

Հ.Հ. եւ Լ.Ղ.Հ. անկախութեան 25ամեակին պատգամը Կիրակի՝ 18 ­Սեպ­տեմ­բեր 2016ի ե­րե­կո­յեան ժա­մը 7ին, Ա­թէն­քի Ա­յոս Սոս­թիս թա­ղա­մա­սի «Ա­թի­նա­յի­քօ» թա­տե­րաս­րա­հը լե­ցո­ւած էր հայ բազ­մու­թեամբ։ Ա­թէն­քի տար­բեր շրջան­նե­րէն մե­ծա­թիւ հա­յեր, ա­ռանց տա­րի­քի եւ սե­ռի խտրու­թեան, հա­ւա­քուած էին՝ միաս­նա­բար տօ­նա­կա­տա­րե­լու հա­մար ­Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տու­թեանց 25ա­մեա­կը։ Տօ­նա­կա­տա­րու­թիւ­նը կազ­մա­կերպուած էր Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի Կ. Կո­մի­տէին կող­մէ։ Կ. ­Կո­մի­տէի ներ­կա­յա­ցու­ցի­չին ու…