Նորութիւններ

Յունահայութիւնը հանդիսաւորապէս տօնակատարեց Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեանց 25ամեակը

Յու­նա­հա­յու­թիւ­նը ­Սեպ­տեմ­բե­րի եր­րորդ շա­բա­թա­վեր­ջը նուի­րեց ­Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի ­Հան­րա­պե­տու­թեանց 25ա­մեա­կի տօ­նա­կա­տա­րու­թեանց։ Շա­բաթ՝ ­Սեպ­տեմ­բեր 17ի ե­րե­կո­յեան ­Քո­մո­թի­նիի մէջ ­Հիւ­սի­սա­յին Յու­նաս­տա­նի հա­յու­թիւ­նը, իսկ ­Կի­րա­կի՝ ­Սեպ­տեմ­բեր 18ի ե­րե­կո­յեան Ա­յոս ­Սոս­թիի մէջ ա­թե­նա­հա­յու­թիւ­նը ըն­դա­ռա­ջե­ցին Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի Կ. ­Կո­մի­տէի կազ­մա­կեր­պած եւ հայ­կա­կան զոյգ հան­րա­պե­տու­թեանց հիմ­նադ­րու­թեան 25ա­մեա­կին նուի­րո­ւած հան­դի­սու­թեանց։ Զոյգ հան­դի­սու­թեանց ըն­թաց­քին օ­րո­ւան պատ­գա­մը փո­խան­ցեց Հ.Յ.Դ. ­Բիւ­րո­յի ան­դամ ըն­կեր ­Կի­րոյ ­Մա­նո­յեան,…

Ի՞նչ ցուցանիշներ է արձանագրել ՀՅԴ-ն

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով` սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իրենց առջեւ դրված խնդիրը կատարել են: Նրա փոխանցմամբ` Տավուշի մարզում ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածուներից մոտ 10-ը հաղթել են: «Հաղթել ենք նաեւ խոշոր համայնքներում ինչպիսին է Կողբը եւ Գանձաքարը: Արարատի մարզում 5 թեկնածուի էինք պաշտպանում, որից 3-ը հաղթել են:…

Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցիչ Գրիգոր Սողոմոնյանին եւ նրա հետ քննարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանն առնչվող հարցեր: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Դատի գործունեությունն այս ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ կառույցի հետ…

Սա մեր տնտեսության զորահանդեսն է

Հայաստանի զարգացման հիմնադրամը սեպտեմբերի 19-22-ը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում կազմակերպել է « Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդես, որի բացման արարողության ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը: «Որպես նախարար ինձ համար հպարտության զգացում է բոլոր տաղավարներում հայկական արտադրանքներ տեսնելը, զգալը, որ արտադրանքները որակ ունեն, միջազգային մակարդակով անհրաժեշտ մրցակցության պայմաններ…

ՀՅԴ-ական թեկնածուները մի շարք ընտրատեղամասերում հաղթել են

Սեպտեմբերի 18-ին, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արագածոտնի մարզի Արտաշավան, Կաքավաձոր եւ Կաթնաղբյուր համայնքներում հաղթել են ՀՅԴ-ական թեկնածուները. Արտաշավանում՝ Ղազար Կարապետյանը, Կաքավաձորում՝ Հայկ Բաղդասարյանը, Կաթնաղբյուրում՝ Աշոտ Հովհաննիսյանը: Կաքավաձորում հաղթած թեկնածուի մրցակից գործող ՀՀԿ-ական գյուղապետ Սերյոժա Մուրադյանը շուրջ 17 տարի է՝ ինչ ղեկավարում է…

Եթե խոսում է բիզնես խլելու մասին, թող ինքն էլ ասի` ովքեր են խլել

Արմեն Ռուստամյանը` վարչապետին Եթե մինչ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը եղել է անօրինական գործողություն, ուրեմն պետք է արձանագրվի, ու մարդիկ պատասխան տան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի բիզնես չխլելու հայտարարությանը: «Մենք բիզնես խլելուն դեմ ենք: Մենք անօրինական հարստացմանը դեմ ենք եղել…

Ոչ Թէ Խոստումներու, Այլ Լուծումներու Ժամանակն Է

Քանի մը շաբաթէն, Հայաստանի մէջ տեղի պիտի ունենան տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններ (կարճ՝ ՏԻՄ). այսինքն պիտի ընտրուին քաղաքապետներ եւ քաղաքապետական աւագանիի անդամներ, ինչպէս նաեւ գիւղապետներ: Այնպէս որ ընտրական քարոզչութեան գործընթացը, համապատասխան մթնոլորտով, սկսած է: Մեծ գիւտ մը ըրած չենք ըլլար, եթէ ըսենք, որ աշխարհի բոլոր երկիրներու պարագային, նախընտրական մթնոլորտը կը յատկանշուի խոստումներով: Թեկնածուները կը խոստանան…

Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողություն

Սեպտեմբերի 18-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի գրոհային մարտկոցի հրամանտար, Մարտական խաչի ասպետ Ալբերտ Ալավերդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողություն: Արարողությանը ներկա էին՝ Ալբերտ Ալավերդյանի ընտանիքի անդամները, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանը, մարտական և կուսակցական ընկերներ, Հրազդան քաղաքի բազմաթիվ բնակիչներ:

Հանդիպում ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հետ

Սեպտեմբերի 16-ին կայացավ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներ Դավիթ Իշխանյանի եւ Արմեն Սարգսյանի հանդիպումը Մարտունու ազգաբնակչության հետ: Պատգամավոր Դավիթ Իշխանյանն իր ելույթում ասաց. «Այսօրվա հանդիպումը կարող եք ընդունել որպես ընտրություններից հետո անցած 1,5 տարվա փուլի հաշվետվություն»: Նա նշեց, որ նախորդ օրերին հանդիպել է հիվանդանոցի ու մանկապարտեզի կոլեկտիվների հետ: Պատգամավորն ընդգծեց, որ անցած փուլում խմբակցության՝ խորհրդարանին…

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի Նոր Վարչութիւն

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Սեպտեմբեր 15 թուակիր հաղորդագրութեամբ մը կը տեղեկացնէ, թէ այս շաբաթասկիզբին կազմուած է 2016-2018 տարիներու Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի վարչութիւնը, որուն մաս կը կազմեն 11 նոր եւ վերանշանակուած կամաւորներ։ Նոր վարչութեան անդամներն են՝ իրաւաբան Նորա Յովսէփեան (ատենապետ), Հերմինէ Փախանեան (գանձապահ), Սիւզի Ծերունեան-Խանզադեան (քարտուղար), Սթիւ Արթինեան, Սագօ Պէրպէրեան, Պերճ…