Նորութիւններ

Վրաստանի հետ կմշակվեն կրթական համատեղ ծրագրեր

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ: Վրաստանի կրթության նախարար Ջեջելավան, ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին, հույս է հայտնել, որ այցը գործնականորեն կնպաստի երկու հարևան երկրների կրթական համակարգերի սերտ համագործակցությանը: Նա ներկայացրել է Վրաստանի կրթության ոլորտում իրականացվող շարունակական…

Տարեդարձները Պէտք Է Առիթ Ըլլան Ե՛ւ Արցախի, Ե՛ւ Հայաստանի Հանրապետութիւններու Իշխանութիւններուն Ականջալուր Ըլլալու Ժողովուրդին Դժգոհութիւններուն

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւններուն 25-ամեակին առիթով Հայաստանի մէջ «Վանայ ձայն»-ին կատարած հարցազրոյցներու ծիրին մէջ կը ներկայացնենք ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանին հետ տեղի ունեցած հարցազրոյցը` Հայ դատի աշխատանքներուն, Արցախի քառօրեայ պատերազմին եւ Հայաստանի վերջին իրադարձութիւններուն մասին: ՀԱՐՑՈՒՄ.- Ամփոփենք Հայ դատի աշխատանքները Հայոց ցեղասպանութեան ճանաչման 100-ամեակէն…

Վանաձորի ընտրությունների լոբբինգը մի՛ տեղափոխեք ԱԺ

Դավիթ Լոքյանը՝ Էդմոն Մարուքյանին Այսօր` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանին: Կառավարությունը սեպտեմբերին որոշում էր կայացրել Վանաձորին 160 միլիոն դրամ գումար հատկացնելու մասին` մարզպետարանի միջոցով՝ Վանաձորի ֆինանսական վիճակի բարելավման համար: Պատգամավորի խոսքով՝ Վանաձորում նախընտրական շրջան է, և հանրապետական թեկնածուները դա ներկայացնում են որպես իրենց ձեռքբերում,…

Գերատեսչությունների լիազորությունների հստակ բաժանում պետք է լինի

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում, մինչ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի սկսվելը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում որևէ կանխատեսում անել կառավարության նոր կազմի ձևավորման մասին: «Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում նոր կառավարության կազմավորումից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա: Հարցին, թե հնարավո՞ր է, որ էկոնոմիկայի նախարարության պորտֆելը փոխարինվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելով, Մինասյանը…

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արթուր Դավթյանի թեկնածությանը

Այսօր ԱԺ նիստում պատգամավորներն ու խմբակցությունները իրենց ելույթներում հայտնում էին իրենց կարծիքը գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի վերաբերյալ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր ելույթում նշեց, որ գլխավոր դատախազի ընտրությունը չափազանց կարևոր ընտրություն է, որը համընկնում է երկրում տեղի ունեցող լրջագույն փոփոխությունների հետ, երբ ազդարարվում են ռեֆորմներն արագացնելու նոր որակական սկզբի մասին: Այդ համատեքստում…

Հայկական եռամիասնութեան հրավառութիւն՝ «Արարատ» մարզաւանում

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Մեկնարկեց Իրանի 48-րդ շրջանի Համահայկական խաղերը, որոնք նւիրւած են «ԱԼԻՔ» օրաթերթի 85-ամեակին: Այս տարի խաղերին մասնակցել են մօտ 900 մարզիկ-մարզուհիներ, ոչ միայն իրանահայ համայնքի երեք թեմերից, այլ նաեւ Արցախից, Հայաստանից եւ Վրաստանից: * Միջոցառմանը ներկայ էին՝ Հայաստանի Օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը,…

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հանդիպում է ունեցել ֆրանսիացի խորհրդարանականների հետ

Սեպտեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ Սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո Լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Հայաստան այցի կապակցությամբ` նախարարը մանրամասնորեն ներկայացրել է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունները, անդրադարձել երկու երկրների միջև ներմուծման և արտահանման ծավալներին, ընդգծել, որ դրանք բարձր մակարդակի հասցնելու համար ներուժն առկա է: Արծվիկ Մինասյանը կարևորել է նաև…

Քաղաքակրթությունների երկխոսությունը սկսվում է կրթությունից

Սեպտեմբերի 10-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեջ կրթության ոլորտի համագործակցությունը մեծ ծավալ է զբաղեցնում: Դրա առհավատչյաներից մեկը, ինչպես իր խոսքում շեշտել է Լ. Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գոյությունն…

Կարեն Կարապետյանն այն ճիշտ անձնավորությունն էր, որ պետք է նշանակվեր՝ ղեկավարելու ռեֆորմների գործընթացը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակմանը և նրա հետ տեղի ունեցած հանդիպմանը։ «Կարեն Կարապետյանը շատ բանիմաց մարդ է, փորձառու։ Եվ ամենակարևորը, ժամանակակից մարտահրավերներն ընկալող և դրան համապատասխան պոտենցյալ ունեցող անձնավորություն է։ Դրա համար վստահ եմ՝ հենց նա այն ճիշտ անձնավորությունն էր, որ պետք է նշանակվեր՝ ղեկավարելու…

«Ալիք»-ի 85-ամեակի առիթով Թեհրան են ժամանել հայաշխարհի մամուլի ներկայացուցիչները

«ԱԼԻՔ», Ա. Է. — Հայալեզու մամուլի պատմական հարուստ ժառանգութիւնից խօսելիս մեծ բացթողում կը լինի, եթէ չանդրադառնանք դրա ազգային կարեւորագոյն գործօնին՝ հայապահպանմանը: Եւ որպէս այսպիսին, ազգապահպան նշանակութեան մամուլի՝ հարազատ «ԱԼԻՔ»-ի 85-ամեակի առիթով կազմակերպւած միջոցառումները ընդամենը օրեր անց Իրան կը բերեն աշխարհասփիւռ հայալեզու մամուլի յայտնի դէմքերի, որոնք տասնօրեայ ժամանակահատւածում կը կամրջեն Արեւմտեան ու Արեւելեան Ամերիկաների, Եւրոպայի ու…