Նորութիւններ

ՀՀ ԿԳ նախարարը ողջունել է Երեխաների սնուցման համաշխարհային համաժողովի մասնակիցներին

Երևանում շարունակվում է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը, որին մասնակցում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Համաժողովի մասնակիցներին սեպտեմբերի 7-ին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ հավելելով. «Նա շնորհակալություն…

Դեմ եմ, որ հարցին ձևական լուծում տրվի

ԿԳ նախարարը` Գյումրու երկու բուհերի միավորման մասին Տևական ժամանակ է` քննարկվում է տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հետ միավորելու հարցը: Yerkir.am-ը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից փորձեց ճշտել, թե որ փուլում է այս գործընթացը, և արդյո՞ք կա բուհերը միավորելու հստակ որոշում: Նախարարը պատասխանեց, որ բուհերի միացման հարցն այժմ քննարկման…

Վստահ եմ, որ ընտրվելու եմ

Ուջանի խնդիրների, ուջանցիների հոգսերի մասին Yerkir.am-ը զրուցել է ազատամարտիկ, ապրիլյան պատերազմի մասնակից, Ուջանի համայնքապետի թեկնածու Նաիրի Կիրակոսյանի հետ: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում է կռվել, 1992 թվականից դաշնակցական է: «Լավ ընկերներ ունեցա մեր գումարտակում, գաղափարի մարդիկ էին, կռվող տղաներ, քաջ տղաներ: Նրանց հետ շփվելով` ես չէի կարող վատ մարդ դառնալ:…

Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև դեռևս չօգտագործված ներուժ,…

Ի՞նչ էր բացահայտում ԼՂ հարցով ՀՅԴ հայտարարությունը

Արցախի անկախության 25-ամյակին ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ՀՅԴ հայտարարությունը մնաց կուսակցության կողմից սեպտեմբերի 2-ին կազմակերպված տոնական միջոցառման ստվերում: Այդ հայտարարությամբ ՀՅԴ-ն ձևակերպեց ոչ միայն ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացից իր ակնկալիքները, այլև իր համար բանակցություններում հայկական կողմի հնարավոր զիջումների սահմանները: Ըստ այդմ՝ «Արցախյան հարցի կարգավորման որևէ համաձայնություն պետք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին և կամ առնվազն`…

Հալեպն անվտանգության գոտու դիմաց

Թուրքիայի նախագահը առիթ չի կորցնում Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու առաջադրանքը հանկերգելուց։ Ըստ Էրդողանի՝ այդ գոտին Սիրիայի քաղաքացիների համար մի վայր կդառնա, որտեղ նրանք զերծ կմնան ընթացող մարտերին մասնակցություն ունենալուց, ինչն էլ կխթանի ներգաղթի ճգնաժամը կարգավորելուն: Բացի այդ, թուրք նախագահը նշել է, որ G20-ի ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հետ կայացած զրույցի ժամանակ, նա Վլադիմիր Պուտինին…

Գյուղական տուրիզմ

Բացի գյուղատնտեսությունից, գյուղական համայնքները եկամտի այլ աղբյուր կունենան Գյուղական համայնքները զարգացնելու և գյուղերում աղքատության մակարդակը նվազեցնելու համար ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, Հայաստանի 60 համայնքներում կիրականացնի տեղում տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագիր: Այսօր հայտարարվեց «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրի մեկնարկը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի կառավարությունը: Ծրագրի բյուջեն 3 միլիոն դոլար…

Զեղչից կարող են օգտվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները

Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի զեղչից: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նրանց համար կիրառվելու է առավելագույն զեղչի չափը: «Զեղչը կիրառվելու է այնպես, որ ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված ուսանողները գոհ լինեն»,- նշեց նախարարը: Լևոն Մկրտչյանը նաև հայտնեց, որ ԿԳ նախարարի հանձնարարությամբ…

ՀՅԴ մասնակցությունը Վանաձորի խնդիրների լուծմանը նպաստավոր կլինի

Վանաձորում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են: Yerkir.am-ը զրուցել է «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՓԲԸ-ի տնօրեն, ՀՅԴ ցուցակով ավագանու թեկնածու, անկուսակցական Սեյրան Աղաբեկյանի հետ: Ըստ մեր զրուցակցի` ինքն առաջարկություն է ստացել ՀՅԴ-ից` հանդես գալ իրենց ցուցակով, համաձայնել է, քանի որ համարում է, որ ՀՅԴ-ն այն կայացած ուժերից է, որի հետ կարելի է համագործակցել: «Ես ՀՅԴ-ի մեջ տեսնում…

Հայաստանում հանձնելով քննություններ` աշակերտները կարող են ընդունվել Քեմբրիջ, Օքսֆորդ…

Արեգ Կարապետյանը մեկն է այն 35 աշակերտներից, ով «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում հանձնել է միջազգայնորեն ճանաչելի քննություններ: Քննությունները պիլոտային կարգով կազմակերպել էր «Այբ» դպրոցը, որն առաջիկայում արդեն, ընդլայնելով ծրագրի շրջանակները, ԿԳՆ-ի հետ համատեղ կփորձի ծրագիրը հասանելի դարձնել բոլոր աշակերտների համար: «Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագիրը կյանքի է կոչվում Կրթության գերազանցության ազգային ծրագրի /ԿԳԱԾ/ շրջանակներում: Ծրագրի…