Նորութիւններ

Ավստրալիայի հայ համայնքը ֆինանսական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ին

Այս մասին տեղեկացրեց Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը: «Այժմ ֆինանսական միջոցների հավաքագրման գործընթացն է, այն դեռ կշարունակվի և մենք մեր հավաքած գումարը կտրամադրենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»,-ասաց Արին Մարգարյանը` նշելով, որ իրենք կապի մեջ են Ավստրալիայում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչի հետ: Արին Մարգարյանի խոսքով, իրենք միայն ֆինանսական աջակցություն չեն տրամարդելու, Արցախի հարցի հետ կապված ակտիվորեն…

Քննարկվել է «Հայերենի բարձրագույն խորհուրդ» ձևավորելու առաջարկությունը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են «Լեզվի պետական տեսչության» գործունեության վերաբերյալ առկա խնդիրներն ու «Հայերենի բարձրագույն խորհուրդ» ձևավորելու առաջարկությունը: Քննարկման մասնակից շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներն արձանագրել են, որ պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է լեզվաքաղաքականությունը և Լեզվի պետական տեսչությունը, լինելով այդ խնդրով զբաղվող միակ պետական կառույցը, բավարար լիազորություններ չունի…

Հանդիպում ասորական եւ եզդիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Ապրիլի 20-ին, Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպեցին Եւրոպայի Ասորիների միության նախագահ Լահդո Հոբիլի, Եզդիների «Սինջար» խորհրդի նախագահ Ֆիքրեթ Իգրեկի, Ֆրանսիայի եզդիական կազմակերպությունների դաշնության նախագահ Թամազ Դասենի, «Մեդիա Շանգալ» Եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի եւ ՌԴ Կամչատկայի երկրամասի Դումայի պատգամավոր Ռաշիդ…

Արթուր Աղաբեկյանը խոսել է «Մարտիկ» ում առկա $ 1 մլն -ի մասին

ԼՂՀ փոխվարչապետ, 2002թ.-ին ստեղծված «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանն ասել է, որ հիմնադրամի ֆոնդին այս պահին կա ավելի քան $ 1 մլն գումար: Այս մասին ԼՂՀ փոխվարչապետն ասել է Մեդիամաքսին` պատասխանելով հարցին, թե ինչու հիմա, երբ ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո Պաշտպանության բանակի վերազինման եւ ամրացման խնդիրներ են առաջ եկել, այդ հիմնադրամից աջակցություն չի…

Տարածքների հանձնման տարբերակը Դաշնակցության համար անընդունելի է

Աշխատանքները պետք է շարունակել, քաղաքական տարբեր շրջանակներին մեր կողմը սիրաշահելու փորձեր անել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանզազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին միջազգային հանրության արձագանքին: «Մինչև հիմա բավարար դրական արդյունք չկա, բայց դա չի նշանակում, որ…

Հայաստանի կառավարության եւ SAP ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ՀՀ կառավարության եւ SAP ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը եւ SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարը: Համաձայն երկկողմ հուշագրի, ՀՀ-ում մշակվելու է ազգային ամպային համակարգ SAP Business One հավելվածի հիման վրա: Ակնկալվում է, որ համակարգի ստեղծումը կմիավորի Հայաստանի ՏՀՏ ոլորտը, առաջատար…

Հնգօրեայ Պատերազմ(ները) Եւ Զէնքի Վաճառականը

Պարզ զուգադիպութեամբ Կովկասի մէջ ռազմական լայնածաւալ բախումներու երկու իրադարձութիւնները, Վրաստան-Ռուսիա 2008 եւ Ապրիլի առաջին շաբթուան ընթացքին՝ Արցախի արեւելեան ճակատի երկայնքին, որոնք իրաւամբ յատկանշուեցան որպէս «պատերազմ», տեւեցին հինգ օր եւ արդէն ծանօթ են որպէս հնգօրեայ պատերազմներ: Առաջին պարագային, սակայն, Կովկասեան տարածաշրջանի ռազմաքաղաքական կացութիւնը փոխուեցաւ: Վրաստանի այն ժամանակուան նախագահ Սահակաշվիլիի արկածախնդրութիւնը, որուն դրդապատճառներու յետին ծալքերը այնպէս ալ…

Ցանկանում ենք, որ առավել ամրապնդվի Հայաստան- Սիրիա համագործակցությունը

Սիրիայի հայ համայնքը ցանկանում է, որ առավել ամրապնդվի Հայաստան- Սիրիա համագործակցությունը: Այս մասին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր ընտրվելուց հետո «Արմենպրես»-ին տված իր առաջին հարցազրույցում նշեց Ժիրայր Ռեիսյանը: -Պարոն Ռեիսյան, հայտնի էր, որ թեկնածուների շրջանում թեժ մրցակցություն էր, ինչպե՞ս հաջողվեց հաջողության հասնել: -Այո, ճիշտ եք, թեժ մրցակություն կար, ընտրությունները բավական աշխույժ անցան: Սկզբում Հալեպում շուրջ 20 հայ…

Հայկական Եւ Յունական Կազմակերպութիւններ Համաձայնագիր Կնքեցին

ՆԻՒ ԵՈՐՔ.- Պատմական երկարամեայ կապերը ամրագրելու նպատակով, հայկական ու յունական շարք մը կազմակերպութիւններ Ապրիլ 9ին համագործակցութիւնը սերտացնելու նպատակով համաձայնագիր մը կնքեցին։ Յունաստանի անկախութեան 195րդ տարեդարձին առիթով տեղի ունեցած ստորագրութեան արարողութեան մասնակցեցան Արեւելեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը, Յոյն-Ամերիկեան ղեկավարման խորհուրդը, Կիպրացի ամերիկացիներու կազմակերպութիւններու դաշնակցութիւնը եւ Կիպրոսի համար արդարութեան կազմակերպութեան համակարգումի միջազգային խորհուրդը։ Ստորագրուած համաձայնագիրին մէջ կը…

Արցախին ուղղված նվիրատվությունների վերջին տվյալները

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրում է. «18.04.2016թ. դրությամբ ԼՂՀ կառավարության նախաձեռնությանը միացել է ևս 265 իրավաբանական հիմնարկ-ձեռնարկություններ և հայրենակիցներ: 18.04.2016 թ. դրությամբ ԼՂՀ կառավարության բացած հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 3.140.474.000 ՀՀ դրամ: 18.04.2016թ. հաշվեհամարը համալրվել է 352.530.000 ՀՀ դրամով: Սիրելի հայրենակիցներ, հաճախ եմ ստանում նամակներ գումարի նպատակային ծախսի վերաբերյալ: ԼՂՀ կառավարությունը վերանայելով…