Նորութիւններ

Ցույց Վիեննայում. Եվրոպայի հայկական համայնքը բոլոր երկրներում պահանջում է սանձել Ադրբեջանին

Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը հայկական համայնքը բողոքի ցույց կանցկացնի: Այս մասին «Արմենպրես» -ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը` նշելով, որ առաջիկա օրերին եվրոպական խոշոր քաղաքներում Հայ դատի գրասենյակների նախաձեռնությամբ հայկական համայնքները կանցկացվեն բողոքի ցույցեր` ընդդեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սադրիչ գործողությունների: «Առաջիկա շաբաթ օրը սպասվում է Փարիզում,…

ՀՅԴ-ն բողոքի ցույց է կազմակերպելու Լոս Անջելեսում` Ադրբեջանի հյուպատոսարանի առջև

Ապրիլի 8-ին` ժամը 13:00-ին, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում` Ադրբեջանի հյուպատոսության առջև, ՀՅԴ երիտասարդական կամակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ցույց: «Արցախն ամուր է» կոչերով մասնակիցներն իրենց բողոքի ձայնը կհնչեցնեն Արցախի սահմաններին Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների դեմ:

ՀՄԸՄ-ը՝ զորավիգ Արցախին

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութիւնը, յանուն աշխարհասփիւռ իր մեծ ընտանիքին, խստիւ կը դատապարտէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սահմաններուն վրայ տեղի ունեցած ատրպէյճանական ոճրային արարքները, որոնք կը վայելեն Թուրքիոյ բացայայտ քաջալերանքը։ ՀՄԸՄի Կեդրոնական վարչութիւնը իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Արցախի եւ Հայաստանի իշխանութիւններուն, Հայոց բանակին եւ ժողովուրդին, ինչպէս նաեւ խորապէս կը ցաւակցի հայրենիքի պաշտպանութեան սուրբ բագինին վրայ նահատակուած հերոսներուն…

Ազգային Երեք Կուսակցութիւնները Խստօրէն Կը Դատապարտեն Ատրպէյճանական Ոտնձգութիւնները

Միակողմանիօրէն խախտելով իր իսկ կողմէ ստորագրուած զինադադարը, Ատրպէյճանի իշխանական արկածախնդիր վերնախաւը Արցախի խաղաղ բնակչութեան վրայ ուղղած է իր հորդաները, որոնք վայրագաբար անմեղ երեխաներու վրայ կրակ կը բանան: Միջազգային հանրութեան աչքին առջեւ զարգացող եւ նոյն հանրութեան անտարբեր կեցուածքէն խրախուսուած ատրպէյճանական այս նախայարձակ գործողութիւնները կասեցուած են հայոց քաջարի զինուորներու կողմէ, որոնց շարքերը տուած են թանկագին զոհեր եւ…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ

Ապրիլի 4-ին, նախապես ձեռքբերված պայմանավորվածության շրջանակում, Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում ՀՅԴ Գերագույն մամնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպեցին գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ։ Անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին` Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից իրականացրած նախահարձակ գործողությունները՝ ծանր մարտական հրետանու և օդուժի ինտենսիվ կիրառմամբ, ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են,…

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի կոչով մեկնեցին առաջնագիծ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբի տարածած կոչին արցախյան ազատամարտի շատ մասնակիցներ են արձագանքել: Մարտական ստորաբաժանումներ են կազմվում ու, Պաշտպանության նախարարի հրամանով, մարտական գործողությունների վայրեր մեկնում։ Հերթագրվում են ցուցակներով, շրջան առ շրջան գրանցվում եւ պատրաստվում մեկնել առաջնագիծ։

Մեր ուժը մեր մեջ պետք է փնտրենք

Այսօր ԱԺ քառօրյա նիստում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով Ադրբեջանի նախահարձակ ռազմական ագրեսիայի մասին, նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին, անսպասելի չէր, և բոլորին հայտնի էր, որ Ադրբեջանը մի օր դիմելու է նման արկածախնդրության: «Սա նորություն չէ մեր պատմության մեջ: Նորություն չէ նաև այն, որ մենք արձանագրեցինք այն համախմբումը,…

Յայտարարութիւն

Անցեալ մօտ երկու տարիներու ընթացքին, Ատրբէյջանի զինեալ ուժերուն հետզհետէ սաստկացող յաճախակի յարձակումները Արցախի եւ Հայաստանի սահմանապահ ուժերուն վրայ — նաեւ հայրենի սահմանամերձ գիւղերն ալ ունենալով որպէս թիրախ – կը դառնան աւելի յաճախակի ու վայրագ։ Այս շաբաթավերջին, ծանր հրետանիի, հրասայլերու եւ օդուժի համադրեալ գործողութիւններով, կրկին նախայարձակ հանդիսացան Ատրբէյջանի իշխանութիւնները, վտանգելով զինադադարի, արդէն իսկ տատանող իրավիճակը։ Գոհանանք…

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ-ին՝ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև այն չդադարեցնի ագրեսիան, հրաժարվի բռնությունից ու պարտավորվի Ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Ըստ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի՝ Շերմանը հայտնել է, որ վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան խորապես հիասթափեցնող է։ Հիշեցնելով բազմաթիվ զոհերի մասին՝ ամերիկացի կոնգրեսականն ասել է. «Նախագահ Ռոյսն ու ես կոչ ենք…

Ամերիկեան Պետութիւններու կազմակերպութեան (O.E.A.) Ընհանուր Քարտուղարի Յայտարութիւնը

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾՔԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ Կայունութիւնն ու խաղաղութիւնը, ինչպէս նաեւ ազգերու միջեւ հիմնահարցերու խաղաղ լուծման ձեռքբերումը, կը գերազանցեն մեր կիսագունդը։ Ուստի, Ատրպէյճանի զինուորական գործողութիւնները յատուկ լրջութիւն կը կրեն, տրուած ըլլալով որ կը ներկայացնեն 1994 թուականին հաստատուած հրադադարի բացայայտ խախտումը, ու նոյնպէս Մինսքի Խումբի ծիրին մէջ ընթացող բանակցութիւններու սկզբունքի ընդհատումը։ Կը դատապարտենք միջազգային…