Նորութիւններ

Հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովում

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում են ունեցել Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո Լե Րուի եւ սենատոր, Արֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունազի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող ընդհանուր իրավիճակը, անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանը, այսօրվա ընդհանուր կացությանն…

Պելճիքայէն պատուիրակութիւն՝ Հայաստան

Ուարտ Քեննես (CD&V) եւ Քարիմ Ֆան Օֆըրմէյրէ (N-VA) Պելճիքայի հոլանտախօս Ֆլանտրիայի շրջանի խորհրդարանի (Flemish Parliament, Vlaams Parlement) անդամներ, նոյն շրջանէն երկու ուսուցիչներու ընկերակցութեամբ կիրակի 13 մարտին այցելեցին Ծիծեռնակաբերդ, Հայկական Ցեղասպանութեան յուշահամալիր եւ թանգարան – հաստատութիւն: Ֆան Օֆըրմէյրէ եւ Քեննես Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի դէպի Հայաստան ղեկավարած եօթանդամ պատուիրակութեան անդամներ են, որ բաղկացած է ուսուցիչներէ, ակադեմականներէ…

Քրդերը միացել են ՀՅԴ-ականների ցույցին՝ ընդդեմ թուրքերի

Մարտի 11-ին հակահայկական ցույց է տեղի ունեցել Ստոկհոլմում` շվեդական խորհրդարանին կից տարածքում, որի նպատակն է եղել ժխտել 2010 թվականին շվեդական խորհրդարանի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանության բանաձևը: Yerkir.am-ի հետ զրույցում Շվեդիայում ՀՅԴ անդամ Սարգիս Դեկիրմենճյանը հայտնեց, որ թուրքական ցույցին հակադարձելու համար նույն վայրում ցույց են կազմակերպել Շվեդիայի ՀՅԴ կառույցը, ՇԵՄ-ի (Շվեդիայի Երիտասարդական միության) կենտրոնական վարչությունն ու…

Երբ Արեւմուտքը Կը Խեղդուի Իր Իսկ Կեղծիքներու Ծովուն Մէջ

WRITERS VATCHE PROODIAN Մամուլին նկատմամբ իր գործադրած բռնութիւններով, Թուրքիա նեղ կացութեան մատնած է Արեւմուտքի իր դաշնակիցները: Անցեալ տարի, «Ճումհուրիյէթ» թերթը յանդգնեցաւ բացայայտել այն, ինչը շատոնց բացայայտ էր ամբողջ համաշխարհային հանրութեան: Այսինքն, Սուրիոյ մէջ կռուող ծայրայեղականներուն Թուրքիոյ ցուցաբերած գործնական օժանդակութիւնը: Թերթը հրապարակած էր պատկերները զինամթերքով լեցուած բեռնակառքերու, որոնք կ՛ուղղուէին Սուրիա (անշուշտ օժանդակելու համար Սուրիոյ մէջ «ժողովրդավարութիւն»…

Զբաղվելու եմ միայն պատգամավորի գործունեությամբ

Նախօրեին խորհրդարան էր եկել ՀՅԴ խմբակցության նոր, անկուսակցական պատգամավոր Կարեն Շահմուրադյանը: Վերջինս պատգամավորական մանդատ ստացավ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի արդյունքում, երբ Արծվիկ Մինասյանը քաղաքական պայմանավորվածությամբ նշանակվեց էկոնոմիկայի նախարար: Այս ընթացքում լրատվամիջոցները գրեցին, որ ՀՅԴ-ում ցանկացել են «որպեսզի «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատեր Կարեն Շահմուրադյանը զիջի մանդատը ցուցակի հաջորդ համարը զբաղեցնող Ռուզաննա Առաքելյանին, սակայն նա հրաժարվել է դա անել»:…

Արծվիկ Մինասյանն առաջին ընդլայնված խորհրդակցությունն է հրավիրել և հանձնարարականներ տվել

Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է նախարար Արծվիկ Մինասյանի հրավիրած առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցել են նախարարի տեղակալները, խորհրդականները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, նախարարության համակարգի ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները: Մինչ բուն թեմային անցնելը, Արծվիկ Մինասյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ` մաղթելով ժպիտի, շարունակական շնորհավորանքների և նորանոր ձեռքբերումների միամսյակ: Այնուհետև էկոնոմիկայի…

Բուհերի ապաքաղաքականացման հարցը կարելի է լուծել միայն համապատասխան օրենքի ընդունման դեպքում

Բուհերի ապաքաղաքականցման հարցը կարելի է լուծել միայն բարձրագույն կրթության օրենքի միջոցով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է լուծելու իր կողմից բարձրացված խնդիրը՝ ապաքաղաքականացնել բուհերը, եթե բուհերի ուսխորհրդի նախագահներ են այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են ՀՀ Նախագահը, վարչապետը և այլոք: «Ընդհանրապես, եթե երկրում գոյություն…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Հայաստանի բարեկամներին հորդորում է աջակցել հայամետ բանաձևերի ընդունմանը Կոնգրեսում

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորում է Միացյալ Նահանգներում Հայաստանի բարեկամներին մարտի 14-ին զանգահարել կոնգրեսական իրենց ներկայացուցիչներին և հորդորել աջակցել հայամետ մի շարք բանաձևերի: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը: «Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի՝ մարտի 14-ին ազգային զանգ կատարելու օրվան մասնակցելը դյուրին և արագ ճանապարհ է՝ աջակցելու հայամետ խնդիրներին: Դա միաժամանակ հիանալի հնարավորություն…

Հայաստանի մարզերում Կոնֆուցիոսի կենտրոններ կբացվեն

Երեւանում Չինական դպրոցի կառուցումը հայկական կողմի համար կարեւոր նախագիծ է: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: ԿԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ հայ-չինական հարաբերությունները գերակա են մեր երկրի համար, հատկապես` կրթամշակութային ոլորտում:…

Երկրում ընթացող փոփոխությունների այս փուլը պետք է պատվով հաղթահարել

Արա Նռանյանը շատ արժանի գործիչ է, եւ թե´ իր աշխատանքով, թե´ իր փորձով, թե´ իր գիտելիքներով կնպաստի Վերահսկիչ պալատի առջեւ դրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, հայտարարել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ՎՊ ղեկավար կազմին է ներկայացնելով ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Նռանյանին: ՎՊ նախագահը հանգամանալից կերպով ներկայացրել…