Նորութիւններ

Մոտ ժամանակներս բանակցային գործընթացում տեղաշարժ չի լինի

Փակուղում գտնվող բանակցություններից որևէ տեղաշարժ չկա, այո համանախագահների կողմից կան պրպտումներ, ձգտումներ բանակցային գործընթացը վերսկսելու, բայց ակնհայտ է, որ վիճակն անփոփոխ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀ նոր իշխանություններին 100 օրվա ընթացքում հաջողվե՞լ է փակուղում գտնվող բանակցություններում որևէ տեղաշարժ արձանագրել: «Արդեն…

Սենատոր Էրիկ Աբեցը Ավստրալիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել

Ավստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում իր ելույթում հույս է հայտնել, որ Ավստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգությունը ճանաչելու և հատուցելու նվիրական գործին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, Էրիկ Աբեցը նշել է, որ Ավստրալիան դեռևս պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ձերբակալություններ, բանտարկություններ, բռնաբարություններ, մահվան երթեր, երեխաների հպատակեցում և էլի շատ բաներ…

Այսօր Վահան Հովհաննիսյանի կարիքը կա, և դա զգալի է նաև բարոյական առումով

Այսօր Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 62 տարեկան: Ընտանիքի անդամները, թոռնիկները, զինակից և կուսակից ընկերներն այսօր այցելության էին գնացել Վահան Հովհաննիսյանի` ընկեր Վահանի շիրիմին` ծաղիկներ խոնարհելու, աղոթելու և խնկարկելու նրա հիշատակը: Չնայած Վահան Հովհաննիսյանը միայն ֆիզիկապես է բացակայում, այնուամենայնիվ, նրա բացակայությունը, առավել ևս քաղաքական կյանքում, զգալի է: «Այսօր, իսկապես, Վահան Հովհաննիսյանի կարիքը կա,…

Վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի` ընկեր Վահանի ծննդյան օրն է: Նա կդառնար 62 տարեկան: Այս առիթով ներկայացնում ենք նրա գրի առած հուշերից մեկը. «Ֆիզիկապես բանտը խլեց իմ կյանքից համարյա երեք տարի: Խլեց երեխաներիս հասունացման կարևորագույն ժամանակաշրջանում նրանց կողքին լինելու հնարավորությունը: Եվ շատ ուրիշ հնարավորություններ, որոնցից…

Աշխատանքային խորհրդակցություն՝ Աշոտ Սիմոնյանի մոտ

Օգոստոսի 15-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվեցին ՀՀ կառավարությունից ստացված գրություններին եւ ՏԿԶ նախարարությունում կայացած խորհրդակցությունների արձանագրություններից բխող հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով նախորդ խորհրդակցության ժամանակ իր կողմից տրված հանձնարարականներին՝ Աշոտ Սիմոնյանը կարեւորեց սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ կատարումը: Նա հանձնարարեց պարբերաբար հանդիպումներ կազմակերպել համայնքներում, արդյունքների ամենօրյա մոնիտորինգ իրականացնել եւ սեփական եկամուտների…

Արթուր Մոսիյանը հրավիրել է մամուլի ասուլիս

Օգոստոսի 15-ին ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու Արցախի Հանրապետության տարածքում 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված հանցավորության վիճակը: Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով։ «2018 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 351 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի…

Մարզպետն այցելեց Կարբիի պտղատու ինտենսիվ այգիներ

Օգոստոսի 15-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Կարբիի պտղատու ինտենսիվ այգիներ: Նա տեղեկացավ, որ 16 հեկտար հողատարածք զբաղեցնող այգիները նորատունկ են: 2017 թվականին հիմնվել են 10 հեկտար խնձորի, իսկ այս տարի ՝ 6 հեկտար ծիրանի այգիներ: Խնձորի այգին այս տարի արդեն բերքատու է, եւ 1 հեկտարից ակնկալվում է մոտ 25-30 տոննա խնձոր: Այգիներն, ըստ էության, ապահովագրված…

Այսօր Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Վահան Էդուարդի Հովհաննիսյանը ծնվել է 1956 թվականի օգոստոսի 16-ին Երեւանում: 1973 թվականին ավարտել է Երեւանի թիվ 55 դպրոցը այնուհետեւ ընդունվել Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ: Այստեղ ուսումը կիսատ թողնելով Վահան Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա ընդունվել եւ 1978 թվականին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը: Ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել աշխատանքի Հարավային Սիբիրում: Վահան Հովհաննիսյանը, սակայն գերադասել…

Չպետք է վտանգվի ժողովրդավարությունը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը: -Պարոն Մարգարյան 2008 թ. Դաշնակցությունը իշխանության մաս է կազմել. Արդյոք ձեզ պատասխանատու համարո՞ւմ եք 2008 թ մարտի 1-ին տեղի ունեցածի համար, տաս զոհերի համար -Ես կարծում եմ, երկրում ինչ տեղի է ունենում, բոլորը պատասխանատու են, ուղղակի կամ անուղղակի, անկախ նրանից, թե որտեղ են հայտնվել:…

Բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցության

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին -Պարոն Մարգարյան, Խոսվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: ՀՅԴ-ն մտադի՞ր է համագործակցել Քոչարյանի հետ: – Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել։ – Այդ թվում Քոչարյանի՞։ – Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ…