
Այսօր ԱԺ-ում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, պարզաբանեց, թե ինչու է ՀՅԴ գնում իշխանության հետ համագործակցության: -Մենք ասում ենք, որ իշխանությունների հետ իսկապես համագործակցում ենք, կոալիցիայի մասին չէ խոսքը: Համագործակցություն, որը կարող է տարբեր ձևերով արտահայտվել: Համագործակցության պայմանները և դրա անհրաժեշտությունն ինքնին առաջացել էին այն բանից հետո, երբ մենք…















