Նորութիւններ

Եթե մենք իսկապես ոչինչ ենք, վերջացած, հեղինակազրկված, ո՞ւմ է հետաքրքիր կոալիցիայում ենք, թե ոչ

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ Իշխանությունների հետ վարվող Հայ Յեղափոխական Դաշնակցության բանակցությունները նախնական են, որոնց ժամանակ զրույց է ընթացել համագործակցելու մասին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ նշելով, թե համագործակցության ֆորմատը դեռևս քննարկվելիք հարց է, բայց «անշուշտ, անհավանական չէ կոալիցիան»: Հ. Մարգարյանը վստահեցրեց, որ համագործակցության կամ կոալիցիայի կազմման արդյունքում ՀՅԴ–ին…

Մասնակցութիւն քիւրտերու 12-րդ միջազգային գիտաժողովին

Պրիւքսել, 27 յունուար, 2016.- Եւրոխորհրդարանէն ներս, յունուար 26 եւ 27-ին տեղի ունեցաւ «Եւրոպական միութիւնը, Թուրքիան, Միջին արեւելքը եւ քիւրտերը. հին խնդիրներ, նոր լուծումներ» գիտաժողովը, որուն հրաւիրուած էին խօսելու գիտնականներ, քաղաքագէտներ, դիւանագետներ, հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչներ եւ լայն հասարակութիւն մը: Գիտաժողովը կազմակերպուած էր Եւրոխորհրդարանի ձախակողմեան խմբակցութեան կողմէ: Գիտաժողովին հիմնական նիւթերն էին Միջին արեւելքի մէջ տիրող կացութիւնը, Սուրիոյ…

Ակնարկ. Եւրոպական Խաղը Կը Շարունակուի. Հերթը Հայկական Կողմին Է

ԵԽԽՎ-ի քուէարկութիւններէն բազմաթիւ հետեւութիւններ կարելի է ընել: Շատ արագ նշելու համար, թէ հակահայ զեկուցումներու հեղինակները առանց Արցախ այցելելու, տեղւոյն վրայ տիրող իրավիճակին ծանօթանալու քաղաքական, զինուորական եւ նոյնիսկ ջրամբարի օգտագործման վերաբերեալ գնահատականներ կ՛ամրագրէին. թէ զեկուցումները բացառապէս կողմնակալ էին եւ կը խախտէին անաչառութիւնը: Տակաւի՛ն` Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները մշտապէս արտայայտած են իրենց պատրաստակամութիւնը` Ազրպէյճանի հետ համատեղ Սարսանգի ջուրերն…

Այս անգամ Ադրբեջանը մեծ ապտակ ստացավ

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն անդրադարձավ ԵԽԽՎ հակահայ զեկույցների քվեարկությանը և դրանց ազդեցությանը: Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ն քննարկեց երկու հակահայ զեկույցներ, որից մեկը՝ բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած` «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցը մերժվեց, մյուսը՝…

Արցախի ազգային վիճակախաղի անցկացման շնորհիվ 201 կին աշխատանք ունի

Արցախի ազգային վիճակախաղի Երևանի գրասենյակն այսօր Երևանի պետական համալսարանում անցկացրեց 2015 թվականի վիճակախաղի համալսարանականների շահումների հանձնման արարողությունը: «Աշխարհի շատ երկրներում վիճակախաղերը միայն պետական են: Եվ այդ պետական կարևոր լծակն օգտագործում են իրենց երկրներում անլուծելի խնդիրները լուծելու համար, քանի որ վիճակախաղը փող աշխատելու այն հեշտ միջոցն է, որը պետությունը պարտավոր է պահել որպես իր սեփականություն»,- ասաց…

Որ օրը Ադրբեջանի հետ համաձայնության հասնենք, կսկսենք ջուրը միասին օգտագործել

Որ օրը Ադրբեջանի հետ համաձայնության հասնենք, կսկսենք ջուրը միասին օգտագործել «Ադրբեջանի իշխանությունն ունի երկու ճանապարհ. կա՛մ պետք է ջուրը, որ իր հունով հոսում է դեպի Կուր, պոմպակայաններով մղի և տրամադրի իր ժողովրդին, ոչ մեկը իրեն չի խանգարում, կա՛մ էլ պետք է համագործակցի Արցախի իշխանությունների հետ այդ ջուրը միասին օգտագործելու համար: Բայց Ադրբեջանի իշխանությունները, փոխանակ իրենց…

ԵԽԽՎ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ունի կողմնակալ վերաբերմունք Ղարաբաղի հարցում

Ճիշտ չէ ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը որակել կամ բնութագրել «հաղթանակ կամ պարտություն» տերմիններով: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված Սարսանգի ջրամբարի մասին զեկույցին ու Վեհաժողովի կողմից մերժված՝ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» վերնագրով փաստաթղթին: Դավիթ Իշխանյանն ասաց, որ ԵԽԽՎ վրա…

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) մերժվեց Լեռնային Ղարաբաղի մասին Ռոբերտ Ուոլթերի կողմնակալ և սադրիչ զեկույցը

Ստրասբուրգ, հունվարի 26, 2015 .- Այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) թեժ քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու բանաձևերի՝ Ռոբերտ Ուոլթերի (Մեծ Բրիտանիա) հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և Միլիցա Մարկովիչի (Բոսնիա և Հերցեգովինա) «Ադրբեջանի սահմանային շրջանների բնակչությունը միտումնավոր զրկվում է ջրից» բանաձևերի շուրջ: Խորհրդարանական Վեհաժողովը մերժեց Ուոլթերի զեկույցը, սակայն…

ԵԽԽՎ վեհաժողովում ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է, որն ընդունելն անթույլատրելի է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է, որն ընդունելն անթույլատրելի է: ԵԽԽՎ-ում ընթացող լիագումար նիստում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» վերնագրով զեկույցի քննարկման ժամանակ: Արմեն Ռուստամյանը նշեց, որ զեկույցի վերնագիրը անընդունելի է, որովհետև նշված չէ՝ «ով է մեղավոր, որ լարվածության աճ կա,…

ԵԽԽՎ-ն փորձեց հավասարակշռություն պահպանել

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Պետո Դեմիրճյանը կարծում է, որ հակահայկական զեկույցներից մեկն ընդունելով, մյուսը մերժելով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պահեց հավասարակշռությունը: «Տպավորություն է, որ Վեհաժողովը փորձել հավասարակշռությունը պահպանել: Եթե հայկական պատվիրակության հարց լիներ, ապա պետք է երկու զեկույցներն էլ ընդուներ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետո Դեմիրճյանը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն հունվարի 26-ին քվեարկությամբ մերժել…