Նորութիւններ

ՀՅԴ-ն կողմ չի քվեարկելու բյուջեի նախագծին

Ցավալի է, որ բյուջեի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչները սակավաթիվ են, ինչը խորհրդարանին մտածելու տեղիք պետք է տա. 2016-ի բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ըստ նրա` իրենք նախորդ քննարկումների ժամանակ էլ են իրենց գնահատականները տվել եկող տարվա բյուջեին: «Եկող տարվա բյուջեն նախորդ տարվա բյուջեն կրկնում է: Շատ համեստ, բացասական առումով աչքի…

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ամփոփիչ միջոցառում` Սանկտ-Պետերբուրգում

Ս.թ. դեկտեմբերի 7-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ամփոփիչ միջոցառումը: Սանկտ-Պետերբուրգի Սմոլնի տաճարում կայացավ հիշատակի համերգ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Երեկոյին ներկա էին Լենինգրադի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Պերմինովը, Լենինգրադի մարզի Արտաքին կապերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մինինը Սանկտ-Պետերբուրգի կառավարության Արտաքին կապերի կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Մարկովը, հոգևորականներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, քաղաքի մտավորականներ,…

Ավստրալիայի Հայ դատի տարեկան ճաշկերույթին հանգանակվել է 100.000 ավստրալիական դոլար

Դեկտեմբերի 4-ին Սիդնեյի Միրամար ճաշասրահում տեղի է ունեցել Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարեկան ճաշկերույթը: Ինչպես տեղեկացնում է Armenia Media-Armenian news from Australia ֆեյսբուքյան էջը՝ ավելի քան 200 հայերի կողքին տարեկան ճաշկերույթին ներկա էին նաեւ կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ավստրալիայի ֆինանսների նախկին նախարար, հայազգի Ջո Հոգին, Նոր Հարավային Ուելս նահանգի ֆինանսների նախարար, հայազգի Կլադիս Պերեճիքլյանը, Ավստրալիայի խորհրդարանի…

Կիրօ Մանոյեանի քաղաքական հանդիպումները Մօթէվիտէոյի մէջ

Օգտուելով ՀՅԴ Բիւրոյի անդամ և ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Գրասենեակի պատասխանատու ընկ. Կիրօ Մանոեանի Մօնթէվիտէօ գտնուելու հանգամանքէն, ուր ՀՅԴ 125-ամեակի առթիւ գլխաւոր պատգամաբերը հանդիսացաւ, մեր շրջանի մէջ կազմակերպուած ՀՅԴ Օրուայ ձեռնարկին, ան շարք մը քաղաքական հանդիպումներ ունեցաւ։ Առանձնացնենք երկու կարևոր քաղաքական գործիչներու հետ իր ունեցածները, որոնք մեծ դերակատարութիւն ունին և անմնացորդ գործակիցեր են, Հայ Դատին…

Շնորհաւոր 125ամեակ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն…

Հ.Յ.Դ. Հարաւային Ամերիկայի ներկայացուցիչ Ջանիկ Քէչեանի խօսքը՝ Հ.Յ.Դ. 125-ամաեկի տօնակատարութեան, 4 Դեկտեմբեր 2015-ին, Պուէնոս Այրէսի մէջ։ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնարկութեան իւրաքանչիւր տարեդարձին, պէտք է նայինք, անպայմանօրէն, դէպի ետ եւ դէպի ապագան։ Պէտք է գնահատենք կատարուած ընդհանուր գործը եւ մտածել առարկայական ակնոցով ու քննական միտքով, եւ միշտ նայելով որքանո՛վ մօտեցանք մեր նպատակներուն։ Սուրը, բահը, գրիչը, կեանք…

«Ոչ»-ը դժգոհություն էր առ իշխանություն

Այսօր լրագրողները ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի հանրաքվեի մասին, երբ որոշ ընդդիմադիր ուժեր հայտարարում են, որ ընտրակեղծիքներ են արձանագրվել: Նա պատասխանեց, որ, մյուս հանրաքվեների համեմատությամբ, արձանագրվել է մասնակցության բարձր մակարդակ, և բոլորն իրենց տեսակետները հստակ ներկայացնելու հնարավորություն են ունեցել: «Մենք համարում ենք, որ հանրաքվեն կայացել է,…

Թուրքիայի սանձարձակ քաղաքականությունը նաև Հայոց ցեղասպանությունը ամբողջությամբ չդատապարտելու հետևանք է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է« Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը – Պարոն Նավոյան, Ձեր կարծիքով Ռուսաստանում «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը ինչո՞ւ հանկարծ որոշեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ ներկայացնել Պետդումա: Արդյոք Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացո՞ւմը դարձավ ՌԴ կողմից նման նախաձեռնության պատճառը: – Ուզում եմ նախ անդրադառնալ ինքնաթիռի միջադեպին և Ռուսաստանի արձագանքին ու…

Պուլկարիոյ ՀՅԴ «Պետո Սերէմճեան» շրջանը երեք յոբելեան նշեց

Շաբաթ Նոյեմբեր 28-ին Պուլկարիոյ Փլովտիւ քաղաքին մէջ, ՀՅԴ «Պետո Սերէմճեան» Առանծնակի կոմիտէն նշեց 3 յոբելեան` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 125ամեակը, 25 ամեակը Հայաստանի մէջ Կուսակցութեան վերադարձի եւ Պուլկարիոյ մէջ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վերականգնումի 25 ամեակը: Այս կարեւորագոյն ամեակներու նշման առիթով Պուլկարիոյ տարբեր շրջաններէն Փլովտիւի մէջ հաւաքուեցան կուսակցականներ եւ համակիրներ: Պաշտօնական հիւրերն էին` Փլովտիւի փոխ-քաղաքապետը եւ հայերու…

Այսօր նոր սկիզբ ենք դնելու Հայաստանի համար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը քաղաքացիական իր պարտքը կատարեց Վ. Բրյուսովի անվան հենակետային վարժարանում տեղակայացված 5/20 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն մեր ապագայի: «Ես վստահ եմ, որ մենք այսօր նոր սկիզբ ենք դնելու Հայաստանի համար, վստահ եմ, որ ամեն ինչ դեպի լավն է գնալու»,- ասաց նա: Մարգարյանի կարծիքով` հանրաքվեից…

Դեկտմբերի 6-ից հետո ժողովուրդը կհասկանա սահմանադրական փոփոխությունների դրական արդյունքը

Հայ Յեղափոխական Դաշնակցույթուն կուսակցությունը սահմանադրական հանրաքվեի կեղծիքների վերաբերյալ ահազանգեր դեռ չի ստացել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, 3/23 ընտատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Կեղծիքների մասին ահազանգեր չկան դեռ, եթե լինեն, կամփոփենք, կհասկանանք: Բոլոր ահազանգերը, ինֆորմացիաները ստուգել է պետ, ID քարտերով քվեարկելու համակարգը որ մտցվեց,…