Նորութիւններ

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

Օգոստոսի 10-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը և Հակոբ Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք։ Նախարարը կարևորել է հայ-բելառուսական առևտրատնտեսական կապերը, շնորհակալություն հայտնել Սևան ազգային պարկում հիմնված հայ-բելառուսական բարեկամության այգու համար, որտեղ Բելառուսից բերված…

Կայուն զարգացումը սերունդների միջև համերաշխության և ազգի շարունակականության գրավականն է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի բացման խոսքը՝ «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսի ժամանակ Սիրելի ընկերներ, պատվարժան հյուրեր, բարեկամներ Այսօր մենք հանրության դատին ենք ներկայացնում ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները, մեր տնտեսական դոկտրինը։ Փաստաթուղթը դեռևս նախագծի վիճակում է և ներկուսակցական ու ավելի լայն ֆորմատով քննարկումների արդյունքներով կբյուրեղանա ու կդառնա այն ուղեցույցը, որի հիման վրա կմշակվեն հետագա,…

Տնտեսության ներուժը պետք է ունենա երկրի համեմատական առավելությունների ամրապնդման և նորարարական լուծումներով ընդլայնման կայուն հիմքեր

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքը՝ «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսի ժամանակ: Սիրելի ընկերներ Հարգելի ներկաներ Պատիվ ունեմ ներկայացնելու ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագիծը: Նախագիծը բովանդակում է՝ – Հայաստանի անկախացումից ի վեր վարվող նեոլիբերալ տնտեսական քաղաքականության հիմնախնդիրները, մարտահրավերները, – Երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքներն ու հավաքական լուծումները:…

Դաշնակցությունը ներկայացրեց սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը

ՀՅ Դաշնակցությունը մշակել է սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը: Այսօր՝ օգոստոսի 10-ին, տեղի ունեցավ «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը։ «Մինչ այժմ գործող բոլոր իշխանությունները ազատական քաղաքականության կրողներ են եղել, և դրոշակ է դարձել «Պետությունը վատ տնտեսավարող է, պետությունը պետք է հեռու մնա» խոսքը: Մենք այդ մոտեցմանը դեմ ենք: Երբ ունենք շուկայի ձախողում, այդ դեպքում…

Երկրում մտքի տեռոր է

Մենք ուզո՞ւմ ենք Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՞ չենք ուզում։ Եթե չենք ուզում` թողնենք, ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին, իսկ եթե ուզում ենք` ժամանակին պետք է հիշեցնենք՝ ինչից խուսափի, որ ճանապարհով չգնա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից հետո Դաշնակցության հասցեին…

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամներին

Օգոստոսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Ֆրանիսայից Արցախ ժամանած ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայանը: Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը հյուրերին ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Արցախի…

Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստի արձանագրությունից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՈՒԹՅՈՒՆԻՑ 88-ՐԴ ՆԻՍՏ 5 հունիսի 1920թ. Ն. Աղբալյանի ճառը Պարոնայք պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը հանդես եկավ արտակարգ պայմաններում. այդ պայմաններից գլխավորն այն էր, որ մեր հարևան տերություններից մեկը ունեցավ հանկարծական փոփոխություն, հայտարարեց իրեն մեծամասնական և անմիջապես մի մարտահրավեր ուղղեց Հայաստանի Հանրապետությանը, որով զգացնել տվեց, թե իր իսկական բնույթը փոխած չէ,…

ՆԱԽԱԳԾԻ ՍԵՂՄԱԳԻՐ ֊ ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները

  Ներբեռնել նախագծի PDF տարբերակը Նախագիծը Ներբեռնել նախագծի սեղմագրի PDF տարբերակը ՆԱԽԱԳԾԻ ՍԵՂՄԱԳԻՐ … ՆԱԽԱԳԾԻ ՍԵՂՄԱԳԻՐ … ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները Երևան, օգոստոս, 2018   Սույն նախագիծը մշակվել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից: Նախագիծը բովանդակում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքներն ու հավաքական լուծումները: Նախագիծը դրվում է հանրային բաց քննարկման՝…

Հայաստան-Թուրքիա սահմանագծի անվաւերականութիւնը (Սեւրի Դաշնագրի Հեղինակութիւնը)

Սեդօ Պոյաճեան Սեւրի դաշնագիրը քաղաքական եւ դիւանագիտական ուրոյն հեղինակութիւն պարտադրող այն հիմնական միջազգային համաձայնագիրն է, որ հետեւողականօրէն կը հաստատէ ու կը վերահաստատէ Հայաստանի եւ Թուրքիոյ այժմու սահմանագծին անվաւեր հանգամանքը։ 98 տարիներ առաջ, 1920 Օգոստոս 10ին ստորագրուած այս դաշնագիրը միջազգային միակ պայմանագիրն է, որ կը բացորոշէ ցարդ չգործադրուած վաւերական սահմանագծումը երկու երկիրներու միջեւ։ Հակառակ այն իրողութեան,…

ՆԱԽԱԳԻԾ ֊ ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները

  Ներբեռնել նախագծի PDF տարբերակը Նախագծի սեղմագիրը Ներբեռնել նախագծի սեղմագրի PDF տարբերակը ՆԱԽԱԳԻԾ   ՆԱԽԱԳԻԾ   ՆԱԽԱԳԻԾ   ՆԱԽԱԳԻԾ   ՆԱԽԱԳԻԾ   ՆԱԽԱԳԻԾ ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները Երևան, օգոստոս, 2018   Սույն նախագիծը մշակվել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից: Նախագիծը բովանդակում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքներն ու հավաքական լուծումները:…