
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձեւում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ եւ պատմական ճշմարտության ճանաչման ու մարդու իրավունքների պաշտպանության համար նրա պայքարին: Փաստաթղթի նախագիծը ներկայացրած նահանգային խորհրդի անդամ, իշխող ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Լուչիանո Մոնտիչելլին բանաձեւի ընդունումից հետո հայտարարել է. «Այսօր մենք մի գեղեցիկ…















