Նորութիւններ

ՀՅԴ-ն օրենքի նախագիծ է նախապատրաստում էլեկտրաէներգիայի սակագնի և էներգետիկ համակարգի վերաբերյալ

ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել Դաշնակցությունը, արդյո՞ք հետևողական կլինի այն հայտարարություններին, որ պետք է ստուգումներ անցկացվեն ոլորտում, և որ պետք է կանխարգելել էլեկտրաէներգիայի թանկացումը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Իսկ մենք մեր ո՞ր խոսքին հետևողական չենք եղել»: Պատգամավորը հավելեց, որ առաջիկայում Դաշնակցությունը շրջանառության մեջ է դնելու…

Եվրոպայի խորհուրդը դառնում է Միլի Մեջլիս

Ոչինչ չի փոխվելու «Ուզում եք վաղն իսկ փոխեք մեր պատվիրակությունը, տարեք այդ քննադատողների համար ամենից ընդունելի անձանց, վստահ եմ` ոչինչ չի փոխվելու, այդ պայմաններում նրանք որեւէ բան չեն կարողանա անել: Այդ կերպ մտածողներին կասեմ` գնացեք Միլի Մեջլիս ու կանխեք, որ հակահայկական փաստաթուղթ չընդունվի: Կան օբյեկտիվ պատճառներ,…Արմեն Ռուստամյան Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար…

Ակնարկ. Քրտական Գործօնի Գերաշխուժացումը Եւ Հայկական Տարածքային Իրաւունքներու Արծարծումը

Թել Ապիատի գրաւումը քիւրտերուն կողմէ ուղենշային ազդեցութիւն ունեցած է իրադարձութիւնները վերլուծողներուն համար: Ռազմական գետնի վրայ ստացուած է այն, որ Սուրիոյ տարածքին քիւրտերը, Միացեալ Նահանգներու գլխաւորութեամբ արեւմտեան ուժերն ու սուրիական կառավարական բանակները ըստ էութեան պատերազմած են «Իսլամական պետութեան» դէմ: Բայց այս պատկերը համընդհանուր բնոյթ չունի: Մօտաւորապէս պատճէնահանումն է իրաքեան տարբերակին, յատկապէս քրտական տարածքները «Իսլամական պետութեան» թափանցումներէ…

Բախում` ոստիկանների եւ ցուցարարների միջեւ

Այսօր, հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի շենքի առջև տեղի է ունեցել ՀՅԴ երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ դադարեցվի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ նիստը, և հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իջնի ու բացատրություն տա իրենց կատարված ապօրինությունների վերաբերյալ: Ոստիկանները ցուցարարներին թույլ չէին տալիս մայթին ակցիա իրականացնել, այդ իսկ պատճառով վերջիններս ստիպված էին…

Եւրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահը անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանը, անդրադառնալով օրերս Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որտեղ նա դիտորդական առաքելություն է իրականացրել, պատասխանել է aparaj.am-ի թղթակցի հարցերին: – Անցյալ դարի 50-ականներից ի վեր՝ մենք հայազգի պատգամավոր չենք ունեցել Թուրքիայի ԱԺ-ում: Այսօր արդեն հայտնի է, որ 3 հայազգի պատգամավորներ են ընտրվել խորհրդարան 3 տարբեր ուժերից: Ի՞նչ եք կարծում՝…

Ինչ հետևանքներ կունենա Պետական պարտքի մասին օրենքի փոփոխությունը

Օրերս կառավարությունը հավանություն տվեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների վերաբերյալ նախագծին, ըստ որի՝ հետագայում պետական պարտքը դառնում է կառավարության պարտքը, մինչդեռ այսօր պետական պարտքը ձևավորվում է Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքերից: Ըստ մեկնաբանությունների, այս փոփոխությունները խիստ անհրաժեշտ են, որպեսզի կառավարությունը կարողանա հետագայում մեծ պարտքեր վերցնել տնտեսության զարգացման համար: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը…

ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հակահայկական զեկույցը, ամենայն հավանականությամբ, «չի խմբագրվի»

Մայիսի 28-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը քվեարկության կդրվի հունիսի 22-26-ին՝ ամառային լիագումար նստաշրջանի ընթացքում։ Զեկույցի հեղինակների՝ ԵԽ ԽՎ-ում ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրամունդի և լեհ խորհրդարանական Թադեուշ Իվինսկու պնդմամբ՝ «Հայաստանի ագրեսիան», ԼՂ հակամարտության չկարգավորումն են հանգեցրել Ադրբեջանում տիրող ժողովրդավարության ճգնաժամին` մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարմանը, ալիևյան դիկտատուրային։ Ադրբեջանում տիրող իրավիճակի,…

Սահմանադրական բարեփոխումների հարցում չեզոքությունը կարող է մինուս լինել քաղաքական ուժերի համար

Սահմանադրական բարեփոխումների հարցի վերաբերյալ այդպես էլ լուրջ քննարկումներ չեղան ԱԺ-ում: Ավելին` սահմանադրական բարեփոխումների հարցը փորձում է ավելի շատ ստվերում թողնել ընդդիմության մի մասը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: – Պրն Մինասյան, ընդդիմությունը կարծես թե փորձում է Սահմանադրական բարեփոխումների հարցը թողնել ստվերում: Լուրջ քննարկումներ կարծես թե չեն…

Բողոքի ցույց` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

Վաղը, ժամը 11:00-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի (Սարյան փող., 22 շենք) մոտ նախատեսում են բողոքի ցույց՝ ընդդեմ էլերկտրաէներգիայի անհիմն թանկացման: Կոչ ենք անում բոլոր ՀՀ քաղաքացիներին` միանալ մեր բողոքի ակցիային՝ պահանջելու վերոնշյալ հաձնաժողովից քաղաքական ճնշումերի ներքո չկայացնել որոշում, որի անդառնալի հետևանքները կաթվածար են անելու անառանց…

2017թ. ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում վերադասավորումներ են լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Պարոն Վարդանյան, վերջին շրջանում երկու նոր կուսակցություններ են բացվել և դեռ բացվելու են: Արդյոք դա նշանակում է, որ հին կուսակցությունները սպառել են իրենց: – Ես բոլորի մասին չեմ կարող դատողություն անել: Դաշնակցությունը, բնականաբար, չի սպառել իրեն և ամենահներից է, բայց անընդհատ ինքնավերանորոգվող և ժամանակին…