Նորութիւններ

Ձևավորվել են ԼՂՀ ԱԺ խմբակցությունները

Հունիսի 10-ին ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի եզրափակիչ նիստում հրապարակվել են խորհրդարանի խմբակցություններն ու դրանց կազմը: «Դաշնակցություն» խմբակցություն – 7 անդամ Խմբակցության նախագահ՝ Իշխանյան Դավիթ Քարտուղար՝ Մնացականյան Ռիտա Պետրոսյան Գեորգի Սարգսյան Արմեն Բալայան Վահրամ Գաբրիելյան Ալյոշա Հովհաննիսյան Լեռնիկ «Հայրենիք» խմբակցություն- 15 անդամ Խմբակցության նախագահ՝ Թովմասյան Արթուր Քարտուղար՝ Դադայան Ռամելա Հյուսնունց Ռուդիկ Ավանեսյան Արպատ…

Ակնարկ. Քաղաքական Պարտամուրհակներու Ժամը Հնչած Է

Թուրքիոյ խորհրդարանական ընտրութիւններուն արդիւնքները տակաւին որոշ ժամանակի համար կը շարունակեն տարաբնոյթ մեկնաբանութիւններու եւ քաղաքական կանխատեսական վերլուծումներու դուռ բանալ: Վերլուծումները արդէն հատած են ներթրքական զարգացումներու առաւելագոյն սահմանը եւ անցած աշխարհաքաղաքական ծրագիրներու տարածք, ուր դրական հետեւանքներ չեն վերապահուիր Թուրքիոյ ճակատագիրին: Ճգնաժամ, բաժանում, մասնատում բառերը այսօր յաճախ կ՛երեւան տարբեր վերլուծական կեդրոններէ բխած հրապարակումներուն մէջ: Ընտրութիւնները մեկնաբանելու պահուն պէտք…

Թուրքիոյ 2014-ի տարեկան զեկոյցին մէջ եւս Եւրոմիութիւնը Հայկական Ցեղասպանութեան ճանաչման կոչ կ’ուղղէ

Պրիւքսել, 10 յունիս, 2015.- Այսօր, Սթրազպուրկի (Ֆրանսա) մէջ, Եւրոխորհրդարանի լիագումար նիստին ընթացքին, քուէարկուեցաւ Թուրքիոյ 2014-ի տարեկան զեկոյցը: Զեկոյցը ընդհանրապէս ժխտական ակնարկ կ’ընէ Թուրքիոյ մարդկային իրաւունքներու, խօսքի, մամուլի ազատութեանց մասին, ժողովրդավարութեան նահանջին կ’անդրադառնայ, ինչպէս նաեւ փոքրամասնութիւններու դէմ շարունակուող բացասական վերաբերմունքին, Յունաստանի հանդէպ ունեցած յարձակողական կեցուածքին, եւ Կիպրոսի հանրապետութիւնը մերժելուն անոր հետ առնչուած բոլոր խնդիրներուն: Զեկոյցը դրական…

ՀՅԴ-ն դժգոհ է

դեմ են քվեարկելու բյուջեի կատարողականին 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում ներկայացրեց ՀՅԴ-ի դիրքորոշումը: «Ցավով պետք է նշեմ, որ ընդդիմության վատատեսական կանխատեսումներն իրականության դարձան: Պարոն փոխվարչապետն ասում է` մեր փորձը համադրենք այլ երկրների հետ: Մինչև համադրելը` փորձենք տեսնել այն նպատակները, որոնք մեր առջև դրել էինք. կատարե՞լ ենք, թե՞ չենք կատարել, որպեսզի հետո…

Բրազիլիայի ԱԳՆ-ից Թուրքիային հայտնել են` «կան դիրքորոշումներ, որոնք ենթակա չեն փոփոխման»

Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ շեշտում է, որ ցավում եւ ափսոսում է Թուրքիայի կառավարության կայացրած որոշման առնչությամբ, սակայն կան գաղափարներ, դիրքորոշումներ, որոնք ենթական չեն փոփոխման: Ինչպես հաղորդում է PrensaArmenia.com.ar-ը, նախարարությունից նաեւ ափսոսանք են հայտնել, որ Թուրքիայի կառավարությունը Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւի առնչությամբ նման դիրքորոշում է հայտնել, քանի որ բանաձեւն իր համերաշխությունն…

«Թարմ ուղեղով»՝ Արտաշես Շահբազյանի հետ

106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը: Ինձ այս իրավիճակը 90-ականների ամենաթողությունն է հիշեցնում, երբ հայտնի չէր, թե ինչ ներիքն առևտուրներ էին լինում՝ հաճախ նաև իշխանավորների հետ: Օրենքի թույլատրելիության սահմաններից ավելի բարեհաճ ենք ՀԷՑ-ի օտարերկրացի կառավարիչների նկատմամբ: Ռուսաստանը, մի շարք երկրների պես չէր ցանկանում, որ Հայաստանը տրանզիտային երկիր…

Նախագահն ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի Գլխավոր քարտուղար Լուիս Այալային, ով Հայաստանում է գտնվում ՀՅԴ-ի կողմից հյուրընկալված Սոցիալիստական ինտերնացիոնալի ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովին մասնակցելու նպատակով: Ժողովի օրակարգային հարցերի թվում են նաև տարածաշրջանում ժողովրդավարության և հակամարտությունների կարգավորման հարցերը: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ երևանյան ժողովը, որին մասնակցում…

Քաղաքական կուսակցության դերը կանանց ակտիվության խթանման գործում

Այսօր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ՀՅԴ-ի հետ համատեղ անցկացնում էր սեմինար` «Քաղաքական կուսակցության դերը կանանց ակտիվության խթանման գործում» խորագրով: Սեմինարի մասնակիցները հանդես էին գալու ելույթներով, որին հաջորդելու էր հարցուպատասխանն ու առաջարկությունների փուլը: Սեմինարի փորձագետներն էին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ, մանկավարժական գիտ. թեկ. Ջեմմա Հասրաթյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի…

Մտադիր ենք շարունակել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ երկխոսությունն այս հարթակում

«Սոցինտերնի»՝ ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի երեւանյան երկօրյա ժողովի ավարտին այսօր բանաձեւ է ընդունվել: Կառույցի գլխավոր քարտուղար Լուիս Այալան եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը համատեղ ասուլիսում ներկայացրել են ժողովի արդյունքները։ «Տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորում, ժողովրդավարության ապահովում եւ ամրապնդում, ԱՊՀ, Կովկասյան եւ Սեւծովյան երկրներում սոցիալ դեմոկրատական առաջնահերթություններ. այս հարցերը Սոցինտերնի օրակարգում են, եւ երեւանյան…

Հայոց ցեղասպանության թեմայի արծարծումը կարող է լսումների հնարավորություն ստեղծել թուրքական խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Եթե քրդամետ Ժողովրդա–դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հետևողական լինեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ապա դա կարող է թուրքական խորհրդարանում համապատասխան լսումների հնարավորություն ստեղծել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Լիբանանի «Ազդակ» հայկական թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը` մեկնաբանելով Թուրքիայում անցած ընտրությունների արդյունքները։ Նախնական տվյալներով` քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը…