
Ապրիլի երկուսին լրանում է Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրդյանի սպանության երկրորդ տարելիցը: Նրա մահվան տարելիցի կապակցությամբ ապրիլի 1-ին ժամը 20:00-ին գյուղում մոմավառություն տեղի կունենա: Ապրիլի 2-ին ժամը 12:00-ին գյուղապետարանի մոտից Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամները, ընկերները եւ հարազատները կայցելեն «Զորաց պանթոն»՝ խնկարկելու Հրաչ Մուրադյանի հիշատակը: Մինչեւ օրս Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտված չէ:















