Նորութիւններ

Արցախի նախագահը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական քաղաքական զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:

Արցախը մեր գերխնդիրն է

ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել է երկօրյա զորակցական այց դեպի Արցախ: Փետրվարի 27-ին երթի մասնակիցները` մոտ 1200 հոգի, կանգ առան Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Հյուրերին դիմավորեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և Քաշաթաղի կոմիտեի անդամները: Տեղի ունեցավ ճաշկերույթ: Հյուրերին ողջունեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը և ՀՅԴ Քաշաթաղի Միջնաբերդ կոմիտեի ներկայացուցիչ Արին Գալստյանը: ՀՅԴ Բյուրոյի…

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ն հետաքրքիր առաջարկներ է ստացել

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ որևէ առաջարկ ստացե՞լ է որևէ պատգամավորից կամ քաղաքական ուժից, պատասխանեց. «Այո, ստացել ենք առաջարկներ: Մենք դիմել էինք բոլոր քաղաքական ուժերին, ստացել ենք առաջարկներ, ուսումնասիրում ենք: Բավական հետաքրքիր առաջարկներ կան, հատկապես` պարոն Բագրատյանից, որը ուշադրությամբ քննարկում ենք, ու…

Կոնգրեսականն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հիշեցրել է հայերի ջարդերի մասին

Ամերիկացի կոնգրեսական Ջուդի Չուն Ներկայացուցիչների պալատում հանդես է եկել ելույթով՝ ի հիշատակ Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հայերի ջարդերի: Նա դատապարտել է Ադրբեջանի շարունակական ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ազատության կոչ արել: Այս մասին տեղեկացրեցին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունում: «27 տարի առաջ, երբ Խորհրդային Միության համակարգը թուլանում էր, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միավորվել՝ կոչ…

Ակնարկ. Լիազօրուած Եւ Ֆինանսաւորուած Ցեղային Զտումներ

Հիւսիսային Սուրիոյ մէջ ասորի համայնքին նկատմամբ իրականացուած առեւանգումի, բռնութեան եւ բռնագաղթի գործողութիւնները կը թարմացնեն հիւսիսային Իրաքի մէջ յատկապէս եզիտիներուն եւ ընդհանրապէս ասորի համայնքի տարբեր դաւանական խումբերուն դէմ գործադրուած պատկերներու յիշողութիւնը: Ցեղային զտումի ամէնէն բարացուցական ժամանակակից օրինակներն են այս բոլորը, որոնք տեղի կ՛ունենան ահաբեկչութեան դէմ իբրեւ թէ աննահանջ պատերազմ յայտարարած միջազգային ընտանիքին երեւութապէս եւ յայտարարողական մակարդակի…

Թեթեւ Ձեռքով

Պոլսոյ Սուրբ Վարդանանց եկեղեցւոյ անուանակոչութեան եւ «Վարդանանց» երգչախումբի հիմնադրման 83րդ տարեդարձին նուիրուած ընդունելութեան ժամանակ, ելոյթ ունեցած է Պոլսոյ Հայոց պատրիարքի գլխաւոր փոխանորդ Արամ արք. Աթէշեան, որ իր խօսքին մէջ անդրադարձած է բազմաթիւ խնդիրներու՝ իսլամացած հայերէն մինչեւ խառն ամուսնութիւնները: Այս լրատուութիւնը քաղուած է «Ակօս»ի թրքերէն բաժինէն եւ անոր թարգմանութիւնը կատարուած է «Ակունք»ի անձնակազմէն՝ Մելինէ Անումեանի կողմէ:…

Հարաւային Տաքոթան Կը Դառնայ Հայոց Ցեղասպանութիւնը Ճանչցող 43րդ Նահանգը

ՓԻԵՌ, Հարաւային Տաքոթա.- Հինգշաբթի, 26 Փետրուարին, Հարաւային Տաքոթայի Ներկայացուցիչներու տունը 51 թեր, 17 դէմ քուէով վաւերացուց Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւ մը՝ դառնալով Ամերիկայի 43րդ նահանգը, որ ճանչցաւ է մարդկութեան դէմ այս մեծ յանցագործութիւնը: 28 հովանաւորներով ճամբայ ելած բանաձեւը կոչ կ՛ուղղէ արդար լուծում տալու Հայոց Ցեղասպանութեան հարցին, կը դատապարտէ ուրացումը եւ կը խրախուսէ Հարաւային Տաքոթայի դպրոցներուն…

Ընդդիմություն ասելով՝ իրենք ո՞ւմ նկատի ունեն

ՀՅԴ-ի 2 տարբերակները՝ ընդդիմության եւ կառավարման ճգնաժամից դուրս գալու համար Ընդդիմությունը ճգնաժամի մեջ է, ընդդիմությունը հիվանդ է, ընդդիմությունը կաղում է նույնիսկ երեք ոտքից, ընդդիմություն չկա, ընդդիմությունը պետք է հեռանա. արդեն երկու օր է՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության քննարկումներն ԱԺ-ում վերածվել են ընդդիմության իմպիչմենտի քննարկման: «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ համաձա՞յն եք այդ քննադատություններին, որ…

«Բարիշելուն» պիտի հաջորդի քաղաքական բովանդակությունը

Քաղաքական վերջին իրադարձություններն ընդամենը կարկատան էին, ձևական հատվածը: Yerevan.Today-ի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը նշեց, որ նախընտրելի է բովանդակային շրջադարձը, ոչ` ֆորմալ: Գալստյանը դեռ կանխատեսումներ չարեց` նոր իրավիճակում շահողներ-տուժողներ եղա՞ն, թե՞ ոչ: Նրա խոսքով` ՀՅԴ միջնորդությամբ հնարավոր եղավ անկայունությունից խուսափել, իսկ կշահի՞ հասարակությունը, կշահե՞ն իրական գործընթացները, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Նա…

Ի՞նչ ակնկալիք ունեք ԱԺ-ից, ինչո՞վ օգնենք Ձեզ

Արծվիկ Մինասյանը՝ ՀՌԱՀ նախագահին ԱԺ-ում, երբ ներկայացվում էր ՀՌԱՀ 2014 թ. տարեկան հաշվետվությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին: «Ձեր հանձնաժողովը պատասխանատու է, գովազդի մասին օրենքի համաձայն, հսկողություն սահմանել գովազդի նկատմամբ: Գովազդի մասին օրենքի համաձայն` մի շարք կետերով արգելված են խաղատան, շահումով լոտոների վերաբերյալ գովազդները: Սակայն զանգվածաբար տեսնում ենք,…