Նորութիւններ

Պետք չէ ապրել այսօր և ուտել անցյալի հացը

«Տեղի ունեցածը ծանր տպավորություն է թողել Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի վրա և ես մտածում եմ՝ ինչ կարող էինք անել, որ չարեցինք, որպեսզի այդքանը տեղի չունենար»,- Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Բերձորի մոտ հունվարի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները, ասել է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: karabakh-life.am-ի փոխանցմամբ՝ խոսելով դեպքերի նախապատմության մասին, Ա. Աղաբեկյանը…

«Նաիրիտ»-ի ճակատագիրը ուշադրության կենտրոնում

ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց «Նաիրիտ» գործարանի խնդիրների վերաբերյալ: Նա նշեց, որ թեև ստեղծվել է հանձնաժողով` «Նաիրիտ»-ի խնդիրների լուծման համար, սակայն սայլը տեղից չի շարժվում: Պատգամավորի խոսքերով` ոչ միայն անորոշ է Հայաստանի քիմիական արդյունաբերության ողնաշար համարվող գործարանի ճակատագիրը, այլ նաև` նաիրիտցիների` թե’ աշխատավարձերի վճարման, թե’ ապագա…

Տոմսկի համալսարանականները Երևանում կծանոթանան հայկական դիրքորոշումներին

Մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության հրավերով Երևանում են գտնվում Տոմսկի պետհամալսարանի երիտասարդ միջազգայնագետ-հետազոտողները: Նրանք մասնակցում են ԵՊՀ հետ համատեղ փետրվարի 1-8–ը կազմակերպված ձմեռային դպրոցին: Այս մասին հայտնում է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժինը: Այն նպատակ ունի երիտասարդ գիտնականներին անմիջականորեն ծանոթացնել Հայաստանի և Արցախի հանրապետություններին, տարածաշրջանային և միջազգային հարցերի նկատմամբ հայկական դիրքորոշումներին: Ձմեռային դպրոցի ծրագիրը…

Սահմանադրական փոփոխությունները նոր որակ են առաջացնելու, որտեղ բոլորը իրենց տեղն են ունենալու

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով օրերս ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, երեկ պատասխանել է կուսակցության շուրջ վերջին շրջանում ծավալվող խոսակցությունների վերաբերյալ մեր հարցերին: – Պարոն Ռուստամյան, մեկ օրից տեղի է ունենալու ԲՀԿ-ի հրավիրած համաժողովը, որին մասնակցելու հրավեր ՀՅԴ-ն չի ստացել, դուք տեղեկություն կամ ենթադրություններ ունե՞ք, ձեր գործընկերները, որոնց հետ մինչեւ վերջերս սերտորեն համագործակցում…

Քանատայի Հայ Դատի Յանձնախումբի Հանդիպումը Վարչապետ Սթիւըն Հարփըրի Հետ

Յունուար 29ին, Քանատայի Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութիւն մը ներկայ գտնուեցաւ Ռիչմընտ Հիլի մէջ կայացած Քանատայի Յառաջիկայ ընտրութիւններուն Պահպանողական կուսակցութեան նոր թեկնածուներու ի նպաստ յատուկ հաւաքի մը, որուն գլխաւոր հիւրն էր Քանատայի վարչապետ եւ Պահպանողական կուսակցութեան ղեկավար Սթիւըն Հարփըր: Հաւաքի աւարտին, Քանատայի Հայ Դատի յանձնախումբի անդամները առանձնազրոյց մը ունեցան վարչապետ Հարփըրի հետ եւ անոր փոխանցեցին Հայկական…

Դաշնակցությունը ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխության` իր առաջարկները

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգելու վերաբերյալ նախագիծը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարճ ժամանակահատվածում օրենքն անցել է ոչ միայն բազմաթիվ քննարկումների ու առճակատումների միջով, այլ նաև ցույց տվել, որ հնարավոր չէ երկրում ունենալ կայուն, վստահելի, դրական սպասումներով հասարակություն, եթե անընդհատ օրենսդրական փոփոխություններ են իրականացվում: Եվ պատահական…

106.5 լրատվական ռադիո` «Թարմ ուղեղով»

106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, դարձյալ բախվելով թուրքական ժխտողականության և պարզունակ խորամանկության պատին, հայկական կողմի առաջին քայլը պետք է լինի հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը: Ո՞րն է Հայոց ցեղասպանության համահայկական հռչակագրի դրույթների բարոյական և պահանջատիրական…

Մենք էլ Արցախի և Հայաստանի միացյալ դրոշներով կհակազդենք թուրքերին

«Նոր Յառաջ»-ի հարցազրույցը՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի (Բրյուսել) հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյան-Քյուրքճյանի հետ -Կցանկանայինք ունենալ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների համայնապատկերը: -Այդ ուղղությամբ մեր գրասենյակը աշխատանքներ է տանում ոչ թե անհատների, այլ Եվրոպական Միության հաստատությունների հետ` նաև օժանդակելով 100-ամյա տարելիցի միացյալ հանձնախմբերին, որոնք յուրաքանչյուր երկրում կազմավորվել…

Դաշնակցությունն առաջարկում է մտցնել պրոգրեսիվ հարկման սկզբունք

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ ԱԺ նախագահի մոտ քաղաքական խմբակցությունների քննարկման մասին, նշեց, որ որոշում է կայացվել հետաձգել այդ թեմայով արտահերթ նիստը, որպեսզի հարցը քննարկեն հաջորդ քառօրյայի ժամանակ` նպատակ ունենալով միասնական քննարկմամբ առավել մեծ արդյունքի հասնել: «Բնականաբար, պետք է հաշվի առնվեն այն պահանջները, որոնք ներկայացնում…

Ներքաղաքական պայքարը 100 – ամյակի հետ կապելն անընդունելի է

«Ոստիկանությունը անհամաչափ է գործել, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բոլոր մանրամասները ճշտվեն: Եվ դեմ էլ չենք, ամեն ինչ քննարկել ղարաբաղյան իշխանությունների հետ»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ անընդունելի է համարում այդ քաղաքական ուժերի ձգտումը՝ կապել ներքաղաքական պայքարը 100 ամյակի հետ, քանի որ դա թուլացնում է…