Նորութիւններ

ՀՅԴ-ին չի բավարարում 2015-ի բյուջեն

ՀՅԴ խմբակցությանը չի բավարարում կառավարության ներկայացրած` 2015թ. բյուջեն: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բյուջեն չի բավարարում թե’ եկամուտների, թե’ ծախսերի մասով: «Չեն բավարարում զարգացման այն տեմպերը, որոնք արձանագրվում են այս բյուջեով, որովհետև սահմանափակ են թե’ հնարավորությունները, թե’ ռեսուրսները»,- ասաց նա: Հարցին` բյուջեն իրատեսակա՞ն է, ինչպես նշել էր վարչապետը, Արմեն…

ՀՅԴ-ի նոր՝ 12 առաջարկները

«Իշխանափոխության ճանապարհը հենց սա է: Այսինքն՝ ձեւակերպել այնպիսի հիմնարար մոտեցումներ, որոնցից մի կողմից՝ իշխանությունը չկարողանա հրաժարվել, մյուս կողմից՝ այդ հիմնարար փոփոխությունները բերեն նրան, որ իշխանափոխությունը ցավալի չլինի այսօրվա իշխանության համար: Գիտակցություն ձեւավորվի նաեւ, որ բոլորը կարող են փոփոխվել, եթե ընտրական, սահմանադրական արդյունավետ լիազորությունների համակարգեր են գործում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով…

Ակնարկ. Ժխտումի Համակարգող Կեդրոններ

«Ազերնիուզ»-ի հրապարակած լուրը, որուն համաձայն, Ազրպէյճանի իշխանութեանց նախաձեռնութեամբ, ազրպէյճանական սփիւռքը համակարգող կեդրոններ պիտի բացուին աշխարհի տարածքին, ներառեալ` Միացեալ Նահանգներու, Ֆրանսայի, Ուքրանիոյ եւ Գերմանիոյ մէջ, հաւանաբար հիմնական նորութիւն չփոխանցէ: Ազրպէյճանական սփիւռք դասական հասկացողութեամբ գոյութիւն չունի. այս նախաձեռնութիւնը զուգահեռ բնոյթ ունի Անգարայի փորձին: Լրատուութիւններուն հետեւողները կը յիշեն անպայման, որ Թուրքիա քանի մը անգամ համագումարներ կազմակերպեց թրքական սփիւռքը…

ՀՅԴ-ն շարունակում է հանդես գալ ընդդիմության դիրքերից

Դաշնակցությունը ընդդիմադիր կուսակցություն է և շարունակում է հանդես գալ ընդդիմության դիրքերից, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Պատգամավորի խոսքով՝ նախատեսված էր, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Ազատության հրապարակում պետք է լինեին նաև Դաշնակցության ներկայացուցիչները, սակայն նախապատրաստական շրջանում «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի գործընկերները պնդել են, որ հանրահավաքի ընթացքում պետք…

Անհրաժեշտ է «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիր

Նաիրիտ գործարանի հարցով ստեղծվելիք ՀՀ ԱԺ ժամանակավոր ենթահանձնաժովի հիմնական նպատակը ձեռնարկության վերագործարկման ծրագրի մշակումն է, այսօր, նոյեմբերի 10-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՅԴ-ից պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, նախատեսված է, որ ենթահանձնաժողովն ստեղծվելու է հավասարության հիմունքով: Հանրապետական կուսակցության մասնակցության բաժինը ենթահանձնաժողովում չպետք է գերազանցի 50%-ը: Ենթահանձնաժողովի անդամները պետք է աշխատեն բացառապես ձեռնարկության վերագործարկման ուղղությամբ: Այդ…

Ե՞րբ են բացելու փակագծերը

Ինչո՞ւ չի բացահայտվում Հրաչ Մուրադյանի սպանությունը Արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, գործում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն և մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով ստեղծված համատեղ օպերատիվ-քննչական խումբը: Հիշեցնենք, որ Մուրադյանն անհայտ անձի…

«Ազդակ»ի Խմբագրական. Մերժեցի՛նք Երկարաձգողներու Եւ Պոյքոթողներու Ընտրանքները

Լիբանանի խորհրդարանի չորեքշաբթի օրուան նիստը իր կանխատեսելի արդիւնքով հանդերձ, Լիբանանի ժամանակակից պատմութեան մէջ կարեւոր հանգրուան ըլլալու հանգամանքները կը լրացնէ: Երկիրը կ՛անցնի տագնապալի շրջանէ: Համալիբանանեան հիմնական միասնական խորհրդանիշ համարուող բանակը թիրախ է այսօր արտաքին ուժերու ներշնչումներէ սնուած ահաբեկչական զինեալ խմբաւորումներու: Բանակին հարուածումով, անոնք կը նպատակադրեն անկայունացնել երկիրը ամբողջ եւ աննախատեսելի իրավիճակներու առաջնորդել զայն: Ապահովական այս անկայունութեան…

Ինչո՞ւ է փոխվել Գագիկ Հարությունյանը

Սահմանադրական բարեփոխումներին եռյակի դեմ լինելու պատճառները՝ ըստ Արծվիկ Մինասյանի Սկիզբը Նախկին ԽՍՀՄ երկրների փորձի ուսումնասիրությունը փաստել է, որ այդ երկրները գնում են կիսանախագահական համակարգն ուժեղացնելու ճանապարհով, որի արդյունքում կամա թե ակամա ցնցումներ են լինում երկրի ներսում: Կամ գնում են գունավոր հեղափոխությունների ճանապարհով, որի արդյունքում նոր ձեւավորվող իշխանությունն, այնուհանդերձ, չի կարողանում ապահովել լայն հանրության պահանջների իրացումը:…

Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն, երեքշաբթի, 4 նոյեմբեր 2014-ի երեկոյեան գումարեց արտակարգ նիստ մը, որուն ընթացքին քննարկեց խորհրդարանի պաշտօնավարութիւնը երկարաձգելու հարցը, որ իբրեւ գլխաւոր կէտ դրուած էր խորհրդարանի երէկուան նիստին օրակարգին վրայ: Նիստէն ետք ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն հրապարակեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ դիտել տուաւ, որ երբ կուսակցութիւնը նախորդ անգամ համաձայն գտնուեցաւ խորհրդարանի պաշտօնավարութեան 19 ամիսով…

Հայ Դատի Աջակցութիւնը Վայելող Թեկնածուներուն 95 Տոկոսը Ընտրուեցաւ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Երեքշաբթի, Նոյեմբեր 4ին, Միացեալ Նահանգներու տարածքին կայացած ընտրութիւններուն արդիւնքով, յաջորդ Քոնկրեսը պիտի գտնուի Հանրապետական կուսակցութեան ամբողջական հակակշիռին տակ։ Արդարեւ, Ներկայացուցիչներու տան մէջ արդէն իսկ մեծամասնութիւն հանդիսացող հանրապետականները կրցան բաւարար աթոռներ ապահովել՝ մեծամասնութիւն մը դառնալու համար նաեւ Ծերակոյտին մէջ, երկիրի դաշնակցային օրէնսդիր մարմինները իրենց հսկողութեան տակ առնելով։ Հանրապետականները Ներկայացուցիչներու տան մէջ իրենց դիրքերը զօրացուցին եւ…