Նորութիւններ

Կրկին ցեղասպանութեան մը մասին…

Հայորդին չկրնար անտարբեր մնալ այն կատարուած հալածանքներուն, չարչարանքներուն եւ սադրանքներուն, որոնք կը կատարուին Եզիտի ժողովուրդին դէմ: Միշտ ալ հալածուած եւ ճնշման ենթարկուած Եզիտիներու ներկայ իրավիճակը կը յիշեցնէ…գրեթէ հարիւր տարի առաջ կատարուած, ցայսօր մեր մորթին վրայ ազդող ՊԱՏԱՀԱՐԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ: Նմանօրինակ իրադարձութիւններ կը կատարուին եւ իրավիճակ ստեղծուած է Իրաքի Հիւսիս-Արեւելեան շրջանէն ներս, Սուրիոյ սահմանին մօտերը, ուր…

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ-ի կոնգրեսական Քեթրին Քլարքը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բռնությունների վերջին դեպքերի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը: «Ես խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բռնությունների վերջին դեպքերի կապակցությամբ, այդ թվում՝ Կարմիր խաչի պատվիրակների ուղղությամբ դիպուկահարների կրակոցների մասին հաղորդագրություններից»,- հայտարարել է Կոնգրեսի անդամը: Ըստ նրա՝ ԼՂՀ-ի բնակչությունը չափազանց երկար ժամանակ է…

Ակնարկ. Տարածաշրջանային Խնդիրներ Եւ Հայկական Արձագանգներ

Տարածաշրջանային զարգացումները այլեւս ոչ միայն հեռակայ պատկերներով, այլ ուղղակի անմիջական կ՛ընդգծեն Միջին Արեւելքի ապաքրիստոնէացման միտումները: Բայց խնդիրը միայն կրօնական հողի վրայ ուղղակի բռնութեամբ թէ խուճապի մթնոլորտի ստեղծմամբ կամ նոյնիսկ ծրագրաւորուած բնակչային տեղաշարժերու համապատասխան դրութիւններ ընծայելով զարգացող երեւոյթ չէ: Եզիտիներու նկատմամբ կիրարկուած ջարդն ու տեղահանութիւնը արդէն ոչ միայն ապաքրիստոնէացման մասին կը խօսին, այլ նաեւ ընդհանրապէս շրջաններու…

Բարեսիրական Պարտուողականութիւնը Եւ Իրաքի Մէջ Կատարուող Ոճիրները

Շնորհիւ արդիականութեան` հանդիսատեսներն ենք արաբական աշխարհը հարուածող ծայրայեղականութիւններուն եւ անզօրութեան գիտակցութեամբ կը հետեւինք: Նախատեսուած «կրօնական պատերազմ»-ը սկսա՞ծ է արդէն, երբ ուրացման մերժումի համար ժողովուրդներ կ’արտաքսուին իրենց բազմադարեան աշխարհէն, կամ որպէս յանցագործ… կը գնդակահարուին: Այսօր թատերաբեմը Իրաքն է: Հարիւր տարի առաջ այդ թատերաբեմը Արեւմտահայաստանն էր: Վա՞ղը… Հարկ է մտածել անմիջականէ անդին նաեւ վաղուան մասին: Ինչո՞ւ եւ…

Ղեկավարներու Պատրաստութեան Բ. Խորհրդաժողով՝ «Հարաւային Ամերիկայի մէջ հայ ինքնութիւնը 21րդ դարուն»

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («Արմենիա» թերթ).- Հ.Յ.Դ. Հարաւային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի կազմակերպութեամբ, Շաբաթ 16 եւ Կիրակի 17 Օգոստոսին, Արժանթինի մայրաքաղաք՝ Պուէնոս Այրէսի մէջ տեղի ուեցաւ Ղեկավարներու Պատրաստութեան Բ. Խորհրդաժողովը՝ «Հարաւային Ամերիկայի մէջ հայ ինքնութիւնը 21րդ դարուն» ընդհանուր խորագրով։ Սեմինարը տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. «Էտուարտօ Սէֆէրեան» Ակումբին մէջ, եւ համախմբեց աւելի քան 120 հոգի, որոնց կարգին Հ.Յ.Դաշնակցութեան, Հ.Յ.Դ. Արմենիա…

Ծնունդդ շնորհավոր, Վահա՛ն

Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքական գործիչ, պատմաբան, հնագետ, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ, մեր խմբագրության լավագույն բարեկամ Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Yerkir.am-ի հետ զրույցում պրն Հովհաննիսյանը ուրախությամբ նշեց, որ իր ծննդյան օրը նշում է ընտանիքի հետ. «Երեխաներս են եկել, միասին ենք նշելու: Ուրախ եմ», ասաց և իր սովորության համաձայն կատակեց՝…

Պատերազմի դեպքում շահողը լինելու է Հայաստանը

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է փորձագետ Հայկազուն Ալվրցյանը – Պարոն Ալվրցյան, առանձահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները՝ հաշվի առնելով առավելապես ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և աննախադեպ այն լարվածությունը, որ առաջացավ Հայաստան-Ադրբեջան սահմանային ողջ շփման գծով, նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ինչը լրջորեն անհանգստացրեց Վրաստանին: Վրաստանի իշխանությունները տարբեր մակարդակներում՝ նախագահից սկսած, հույս էին հայտնում,…

Ընտրվել է ՀՍՇ-ի կոմիտեի անդամ

Օրերս Սլովենիայում տեղի ունեցավ Համաշխարհային Սկաուտական Շարժման 40 -րդ կոնֆերանսը:Կոնֆերանսի աշխատանքներին որպես ՀՍՇ լիիրավ անդամ մասնակցում էր նաև Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում -Հ.Մ.Ը.Մ կազմակերպությոան պատվիրակությունը: Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչության անդամ Բագրատ Եսայանը ընտրվել է Համաշխարհային Սկաուտական Շարժման Կոմիտեի անդամ: Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է երբ հետխորհրդային երկրներում գործող սկաուտական կազմակերպություններից որևէ…

Մենք գիտենք արժէքը

Հայաստան չի կրնար անտարբեր ըլլալ որեւէ ազգի, հաւաքականութեան դէմ գործադրուած ցեղասպանական ոճիրին նկատմամբ: Հայութիւնը, հայ մարդը, ո՛ւր ալ ըլլայ, իր զայրոյթը, իր բողոքը չի կրնար չարտայայտել՝ ի դէմս անմարդկային ոճիրներու, փոքրամասնութեանց դէմ գործադրուած բնաջնջման ծրագիրներու: Բացի բողոքելէն ու զայրանալէն, նաեւ մենք չենք կրնար ձեռնածալ մնալ, երբ մարդիկ իրենց հաւատքի, ազգային պատկանելիութեան համար կը սպաննուին, կը…

Վրաստանում հակահայկական տրամադրություններ ստեղծելու հարցում մեծ դեր ունի թուրք-ադրբեջանական գործոնը

Tert.am-ը Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի հետ զրուցել է Ջավախքի հիմնահարցերի, հայերի նկատմամբ Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ։ Մեր զրուցակիցն ասում է, որ թեև Վրաստանում կան հակահայկական տրամադրություններ, սակայն դա չի կարող ասել ամբողջ վրացական հասարակության մասին։ «Հակահայկական տրամադրություններ ստեղծելու հարցում հենց մեծ դերակատարություն ունի թուրք-ադրբեջանական գործոնը»,-նշեց նա։ Ըստ նրա՝ այս ուղղությամբ…