Նորութիւններ

ՀՕՄ-ը կշարունակի օժանդակել սիրիահայությանը` տրամադրելով 125,000 դոլար

Մարտի 20-24-ը Բոստոնում գումարվել է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության 22–րդ լիագումար նիստը, որում կազմակերպական, մարդասիրական բազմաբնույթ օրակարգերի շարքում կարեւորությամբ քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշման միջոցառումները եւ սիրիահայությանը օժանդակելու ծրագրերը: «Թրքական բացայայտ հովանաւորութեամբ զինեալներու Քէսապ ներթափանցման փորձին եւ անոր հետեւանք հայաւանի պարպումին ի տես, յաճախակի կապ հաստատելով եւ խորհրդակցելով տեղւոյն միաւորի շրջանային եւ մասնաճիւղի վարչութեանց…

Մամուլի հաղորդագրություն

Կը դատապարտենք Քեսապի վրայ, Թուրքիոյ ճամբով, վերջին օրերուն կատարուած յարձակողական գործողութիւնները։ Ամիսներէ ի վեր, մենք կը զգուշացնէինք միջազգային համայնքը, թէ Սուրիոյ մէջ կռուող այս օտար ծայրայեղական կռուողներ կը ներկայացնեն մեծագոյն վտանգը Սուրիոյ մէջ քրիստոնեայ փոքրամասնութեան համար։ Հայաբնակ Քեսապ աւանի եւ շրջակայ գիւղերուն վրայ այս դաժան եւ չհրահրուած յարձակումներով նորագոյն օրինակն են այդ բռնութեան, որ գործօն…

«Ընդունիլ որպէս կոչ»

Սուրիոյ պատերազմի անցնող երեք տարիներու ընթացքին, թէեւ Քեսապը ապրեցաւ տագնապի ելեւէջները, սակայն Քեսապը համեմատաբար կը շարունակէր մնալ ապահով: Տեղի կ՛ունենային թափանցման փորձեր, որոնց կը յաջողուէր ետ մղել: 21 Մարտ 2014ին հրաձգութիւնները սկսան, որոնք աստիճանաբար զարգացան: Առաւօտեան ժամը 5:45-ին արդէն զինեալ խմբաւորումներ իրենց արձակազէնները զետեղած էին ու թրքական բանակին հրթիռով պայթեցուցին Կասիոս լերան բարձունքին վրայ գտնուող…

Քեսապ. 0 ժամ. տարահանում, ապաստանի եւ օժանդակութեան տրամադրում բայց նաեւ քարոզչաքաղաքական աշխտանք

Քեսապի ուղղութեամբ երեք օրէ ի վեր իրականացուող ներթափանցման զինուորական գործողութիւնները, անկախ իրենց հետապնդած ռազմավարական առաջնային նպատակներէն աղիտալի հետեւանքներ կ՜ունենան տեղւոյն հայ ազգաբնակչութեան համար։ Պէտք է արձանագրել այստեղ, որ դէպի Քեսապ թրքական անցակէտերէ նախաձեռնուելիք նման թափանցման լայնածաւալ գործողութեան հաւանականութիւնը սուրիական պատերազմի առաջին օրերէն գոյութիւն ունէր հայկական կողմին համար։ Երբ Թուրքիան բացայայտօրէն կը զինէ եւ կը ֆինանսաւորէ…

Ամբողջ հայությունը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի քեսաբահայության խնդիրը

Շատ կարեւոր է լույս սփռել Քեսաբ ներխուժած զինյալ խմբերի’ Թուրքիայում կազմավորման, Թուրքիայից ֆինանսավորման եւ զինուժի տրամադրման հանգամանքների վրա եւ ընդգծել, որ միջազգային հանրությունը, որը պայքար է հայտարարել միջազգային ահաբեկչության դեմ, անպայման պետք է նկատի ունենա այս իրողությունը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը’ անդրադառնալով ծայրահեղ իսլամական խմբավորումների’ Թուրքիայի տարածքից Քեսաբ…

ԼՂՀ ԱԳ նախարարը ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի միջազգային ճանաչման հարցը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն, այսօր՝ մարտի 24-ին, ընդունել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին եւ նրանց հետ քննարկել է Արցախի միջազգային ճանաչման հարցը: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարեւորել է նման հանդիպումների անցկացումը՝ համատեղ քայլերի հնարավորությունները քննարկելու եւ համագործակցության օրակարգն ընդլայնելու առումով։ Հանդիպման ընթացքում կարծիքներ…

Մեր բոլոր հաջողությունների ամենահուսալի գրավականը` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Հարգելի ներկաներ, Ուրախ եմ, որ առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ եւ ողջունել բոլորիդ: Նման հանդիպումները ես պահանջված եմ համարում մի շարք պատճառներով` առաջին հերթին, կարեւորելով Հայ հեղափոխական դաշնակցության տեղն ու դերը համազգային խնդիրների լուծման եւ մեր ժողովրդի…

Սիրտով Ու Հոգիով

Քեսապի վրայ յարձակման լուրը «Ազդակ»էն առած, յանձնած էի էջադրումի, երբ Հալէպի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Չիլապոսեան-Պողիկեանը «Ֆէյսպուք»եան պատգամով փոխանցեց թարմացուած տարբերակը: Մինչեւ արձագանգելս լուրին՝ Զարմիկը արդէն իսկ ցանցէն դուրս եկած էր: Յամենայնդէպս, արձանագրեցի իմ պատասխանս. «Սիրտով ու հոգիով ձեզի հետ ենք»: Զարմիկը նորէն միացաւ: «Շնորհակալ ենք ընկե՛ր: Այս վերջին օրերը շատ վատ էին Հալէպի եւ…

Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանը որքան հարստություն ունի

ԱԺ նիստում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարևորում է օրենքի ընդունումը, թեև այն ուշ է ներկայացվել կառավարության կողմից: Կաևորում է օրենքը, որովհետև մինչ օրս չենք ունեցել պետական գույքի կառավարման մասին հիմնարար օրենք: Սակայն, ըստ պատգամավորի, օրենքի նախագիծը թերի է, դրանում կան հակասություններ: Խոսքը վերաբերում…

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Քեսաբի դեպքերի վերաբերյալ

«Ալ Նուսրա» եւ «Ալ Իսլամի»ե խմբավորումների՝ Քեսապի վրա իրականացված գրոհը կազմակերպվել է Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Մարտերի ընթացքում խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով օդ բարձրացած սիրիական ռազմական ինքնաթիռներից մեկը խփվել է թուրքական օդուժի կողմից։ Այդ երկրի հետ սահմանակից Քեսաբի վրա հարձակումը սկսվել էր դեռեւս մարտի 21-ին։ Իրավիճակը փոքր-ինչ կայունանալուց հետո անակնկալ կերպով տրվել էր շտապ տարհանման հրաման։…