Նորութիւններ

ՀՅԴ-ն «Գովազդի մասին» օրենքի քվեարկության հետ կապված կասկածներ ունի

ՀՅԴ խմբակցությունը կասկածում է, որ «Գովազդի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի քվեարկության ընթացքում անճշտություններ են տեղ գտել: Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 12-ին հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ բացատրելով, թե ինչու է իրենց խմբակցությունը ԱԺ նիստի ընթացքում 20 րոպեանոց ընդմիջում խնդրել: Ըստ նրա՝ անհրաժեշտ է ստուգել քվեարկության ընթացքը,…

ՀՀ ԱԺ-ն ընդունեց հայկական հեռուստաընկերությունների եթերում թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը թույլատրելու մասին օրինագիծը

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կողմից քսան րոպե վերցված ընդմիջումից հետո ԱԺ-ն քվեարկության դրեց մի խումբ երիտասարդ ՀՀԿ-ական պագամավորների կողմից մշակված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թույլատրել թունդ ալկոհոլային խմիչնքների գովազդը` ժամը 22:00-ից մինչև 06:00-ն: Օրինագծին կողմ…

Մամլոյ հաղորդագրութիւն. Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական խորհուրդի

ՄԻԵԴ-ի որոշումը բողոքարկելու Զուիցերիոյ կառավարութեան որոշումի մասին Երեւան (11 Մարտ 2014) – Կ՚ողջունենք Զուիցերիոյ կառավարութեան որոշումը՝ բողոքարկելու Մարդու Իրաւունքներու Եւրոպական Դատարանի (ՄԻԵԴ) դեկտեմբեր 17-ի որոշումը. փաստօրէն, այս քայլով Զուիցերիան իր օրէնսդրութիւնը պաշտպանելու ճիգ կ՚ընէ, միաժամանակ՝ կ՚ընդառաջէ համայն հայութեան ակնկալիքին՝ դեկտեմբեր 17-ի որոշումը բողոքարկելով՝ ՄԻԵԴ-ի որոշումին Հայոց Ցեղասպանութեան վերաբերող խնդրահարոյց հաստատումները սրբագրելու հնարաւորութիւն ստեղծելով։ Անշուշտ, այս…

Հայոց պահանջատիրութեան եւ իրաւունքների յարգման ու հետապնդման կոչ՝ Քաթրին Աշտոնին

Հանրային կապի գրասենեակ, ազգային առաջնորդարան, Նոր Ջուղա – Երկուշաբթի, մարտի 10-ին, երեկոյեան ժամը 4:30-ին, Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Քաթրին Աշտոնը ժամանեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանք: Ս. Ա. վանքում Քաթրին Աշտոնին եւ նրան ընկերակցող պատւիրակութեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի գլխաւորութեամբ, դիմաւորեցին Շահինշահրի համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա…

«Դեմ եմ» -ի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողությունների է դիմել

«Դեմ եմ պարտադիրին» շարժման բողոքի ակցիայի ժամանակ մարտի 7-ին ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններ են նկատվել։ Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր մտահոգությունն է հայտնել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Մինասյանի խոսքով, իր համար հասկանալի է, որ քաղաքացիների բողոքը եւ երիտասարդների ոգեւորությունը նյարդայնացնում են իշխանություններին, բայց Սահմանադրության համաձայն, քաղաքացին իրավունք ունի իր բողոքն արտահայտելու եւ խաղաղ հավաքներ…

Այդ ինչպե՞ս եղավ, որ մի քանի հեռուստաընկերությունների շահը որոշեցին ներկայացնել որպես բոլոր հեռուստաընկերությունների շահ

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ ԱԺ-ն պետք է հետևողական լինի իր իսկ կողմից ընդունված օրենքների կատարման հարցում: Մասնավորապես՝ ցանկացած օրենք ենթակա է ազդեցության գնահատման, որի պատասխանատուն կառավարությունն է կամ նրա…

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքների քննարկման ժամանակ

2014թ. մարտի 11-ին ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքների քննարկման ժամանակ Հարգելի’ խորհրդարան Օրենքի այս նախագծի քննարկումը երեկ սկսվեց նիստի վերջին րոպեներին, երբ դահլիճում քիչ մարդ կար: Հատուկ էր արված, թե՝ չէ, հարցի մի կողմն է: Բայց որ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները իրազեկված լինեն,…

Արդյունավետ մեխանիզմ հեռուստաընկերությունների ֆինանսական վիճակը բարելավելու համար

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ օրենքի հեղինակների այն փաստարկը, թե այս օրենքի նախագծով լուծվում է հեռուստաընկերությունների ինքնաբավության խնդիրը, որպեսզի վերջիններս կարողանան ավելի որակյալ հաղորդումներ պատրաստել, կարելի է լուծել այլ կերպ: Մասնավորապես՝ պատգամավորները…

Ակնարկ. Ինքնորոշման Իրաւաչափութիւնը

Բաւական բարդ է եւ միաժամանակ դժուար ու անշնորհակալ գործ` իրատեսական կանխատեսումներ կատարելը Ուքրանիոյ մէջ ստեղծուած իրավիճակին անմիջական եւ հեռակայ հետեւանքներուն մասին: Գերտէրութիւններու ազդեցութեան գօտիներու ընդլայնման եւ փոքրացման միտումներ, պաղ պատերազմի 21-րդ դարու տարբերակ, սահմաններու վերաքարտէսագրումներ եւ տարածքային ամբողջականութեան ու ինքնորոշման իրաւունքի սկզբունքներու բախումներ` գետնի վրայ: Այս բոլոր գործընթացները խորապէս փոխկապակցուած են իրար իբրեւ քաղաքական տրամաբանութիւն…

Ռումինահայ երիտասարդները հանդիպել են Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահի հետ

Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանում Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հրավերով մարտի 9-ին հանդիպում տեղի ունեցավ ռումինահայ երիտասարդների եւ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի միջև: Հանդիպման նպատակն էր ռումինահայ երիտասարդությանը իրազեկ պահել ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցերին: Հանդիպմանը ներկա էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Բուխարեստ…