
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովը հունվարի 27-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին AB-659 բանաձևը: Օրինագծի հեղինակն է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի հատկացումների ենթահանձնաժողովը հունվարի 23-ին կայացած լսումների ժամանակ 16 կողմ, 0 դեմ ձայներով միաձայն ընդունել է բանաձևը:…















