Նորութիւններ

Նախագահ Սարգսեան Կը Շնորհաւորէ Եւ Պարգեւներ Կը Շնորհէ Լիբանանահայ Օրաթերթերուն Եւ Հաստատութիւններուն

24 դեկտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան Նոր տարուան եւ Ս. Ծննդեան առիթով շնորհաւորական ուղերձ յղեց լիբանանահայ երեք օրաթերթերուն` «Ազդակ»-ին, «Արարատ»-ին եւ «Զարթօնք»-ին: Շնորհաւորական ուղերձներէն բացի օրաթերթերը արժանացան նաեւ նախագահական նիւթական պարգեւներու: Նմանօրինակ վերաբերմունքի արժանացան նաեւ «Թռչնոց բոյն»-ն ու «Զուարթնոց» կեդրոնը: Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աշոտ Քոչարեան անձամբ այցելեց երեք օրաթերթերու խմբագրատուներն…

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբն ակնկալում է, որ Օլանդը «դատարկ ձեռքով» չի գա Հայաստան

Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի կատարած աշխատանքները գլխավորապես կենտրոնացած են Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի կողմից ներկայացվելիք օրինագիծն այժմ պատարաստության փուլում է: Հանձնախումբն իր իրավաբան ներակայացուցիչն ունի Ելիսեյան պալատի կողմից մշակվող օրինագծի աշխատակազմում և ամնիջականորեն հետևում է իրադարձություններին: Ամփոփելով անցնող 2013 թվակնին կատարված աշխատանքները` «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայ դատի…

100-ամեակի նշումով իր վախճանակէտին չի հասնիր պահանջատիրական մեր երթը

Հարցազրոյց ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Րաֆֆի Տօնապետեանի հետ – Նոյեմբեր 7-ին, Հայկական Ցեղասպանութեան թանգարանի տնօրէն Հայկ Դէմոյեան, Գանատայի Ուինիփէկ քաղաքին մէջ համագործակցութեան համաձայնագիր մը ստորագրեց Գանատայի Մարդկային իրաւանց թանգարանի (ԳՄԻԹ) ներկայացուցիչներուն հետ։ Գանատայի Հայ Դատի յանձնախումբը երկար տարիներէ ի վեր կը համագործակցի գանատական վերոնշեալ թանգարանին հետ: Ո՞ւր հասած են այդ աշխատանքները: – Առաջին հերթին,…

ՍԴ դիմելու հարցում պետք չէ շտապել

ԱԺ ոչ իշխանական չորս՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են հարցում ուղարկել կառավարություն՝ հայ-ռուսական գազային պայմանագրերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ կառավարությանը հարցեր են ուղղելու բանակցությունների վարման, համաձայնագրերի կնքման ընթացքի վերաբերյալ` պարզելու համար` արդյո՞ք պահպանվել են միջազգային համաձայնագրի դրույթները,…

Սիրիայում նշվել է Դաշնակցության 123 ամյակը

Սիրիայի հայ համայնքն անասելի կորով ու կամային հատկություններ է ցուցաբերում։ Պատերազմն ու դժվարությունները նրանց չեն խանգարում՝ վերարժեւորելու անցածը եւ գնատականներ տալու: Մեր գործընկերների պատրաստած հերթական տեսանյութը պատերազմական երկրից Դաշնակցության 123 ամյակին նվիրված միջոցառման մասին է: Մանրամասները՝ տեսանյութում

Բարեկամությունը ո՞նց կարող է կապված լինել ստորացման և նվաստացման հետ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար առնվազն զարմանալի է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տեսակետն, ըստ որի՝ ոչ իշխանական ուժերը դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում քվեարկությանը չմասնակցեցին, քանի որ դեմ քվեարկելու համար վախենում էին Ռուսաստանից: «Մենք դեմ ենք խոսել, ի՞նչ է նշանակում՝ դեմ չենք ուզել քվեարկել, Ռուսաստանը միայն քվեարկությունը չի նայում, նա հետևում է ողջ…

Թուրքիայի զարգացող ծովուժը

Թուրքիայի ծովուժը սկսել է զարգանալ եւ հզօրանալ: Նոյեմբերի 4-ից, տաս օր շարունակ, Թուրքիայի ծովուժը Միջերկրական ծովում իրականացրեց ծովային ռազմափորձ՝ իր ծովային ռազմական հնարաւորութիւնները տարածաշրջանում ներկայացնելու համար: Ռազմափորձին մասնակցում էր ծովուժը, ցուցադրելով իր հնարաւորութեան ընդամէնը չնչին մասը, երեք մարտանաւ (Frigate), երկու փոքր միջուկային ռազմանաւ (corvette), չորս արագ յարձակողական նաւակ, երեք սուզանաւեր, երկու իւղատար (oilers), երկու պահակային…

Հրաչ Մուրադյանի հարազատները արդարացի են համարում Արայիկ Պետրոսյանի ազատ արձակումը

Պռոշյանի գյուղապետարանի դիմաց սպանված Հրաչ Մուրադյանի հարազատները ճիշտ եւ արդարացի են համարում սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի ազատ արձակումը, քանի որ ի սկզբանե վստահ են եղել, որ նա կապ չունի նախկին գյուղապետի սպանության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը: «Մենք իր մասով կասկածներ չենք ունեցել ի սկզբանե, ստացվում…

Հալեպում հայկական կրթական հաստատությունների սաներ են վիրավորվել

Հալեպում դեկտեմբերի 25-ին` հետմիջօրեին, Սուլեյմանիե, Աուճեթ Ալ Ճըպ եւ Թելիֆոն Հաուայի շրջաններում ընկած ռումբերի պայթյունից երկու հայեր են վիրավորվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը, վիրավորվել են Համազգայինի Հայագիտական հիմնարկի ուսանող Անի Դավթյանը եւ Ազգային Քարեն Եփփե ճեմարանի աշակերտ Արա Արամյանը: Մի ընտանիքի վիրավորվելու դեպք էլ է արձանագրվել, սակայն դրա…

ԱԺ ոչ իշխանական 4 ուժերն այսօր խորհրդարանում համատեղ նիստ են անցկացրել

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունն ու ԲՀԿ-ն այսօր խորհրդարանում համատեղ նիստ են անցկացրել: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե այսօր հանդիպել են՝ քննարկելու ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի վաղը կայանալիք արտահերթ նիստի մասին որոշ հարցեր: Խմբակցության ղեկավարը նշեց, թե հանձնաժողովը նիստ է հրավիրում, քանի որ մեծամասնություն է և…