Նորութիւններ

Մարզի հիվանդանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կունենան շտապօգնության նոր ավտոմեքենաներ

Մարզի հիվանդանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կունենան շտապօգնության նոր ավտոմեքենաներ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում: Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այցի առաջին կանգառը ՀՀ ԱՆ ենթակայությամբ գործող Սևանի հոգեբուժական հիվանդանոցն էր: Նախարարը և մարզպետը շրջայց կատարեցին հիվանդանոցի ողջ տարածքով, եղան հիվանդասենյակներում, ծանոթացան կենցաղային և բուժական պայմաններին, զրույց…

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ Արցախի անվտանգությունը ՀՅ Դաշնակցության համար գերխնդիր է: Մեր իրականության մեջ վերջին շրջանում տեղ գտած իրադարձություններն առիթ են ստեղծել հակառակորդի աշխուժացմանը թե՛ սահմանային գոտում, եւ թե՛ քարոզչական դաշտում: Մեզ սպառնացող վտանգը օրեցօր առարկայական է դառնում: Ինչպես պատմությունն է ապացուցել թշնամու նկրտումները չեզոքացնելու, բազում զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակը պահպանելու հիմնական միջոցը՝ մեր ներքին միասնությունն…

Հանդիպում ՀՅԴ Կենտորնական Կոմիտեի գրասենյակում

Հուլիսի 7-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպում են ունեցել ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեի եւ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Արցախի անվտանգության հետ կապված՝ ինչպես նաեւ հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Ընկերներին տեղեկություններ են փոխանցվել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասներից։ Հանդիպման…

Եթե մեր դիմադրության բերդը չգրավեն ներսից, անկարելի է, որ այն գրավվի դրսից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։ Հանդիպումից հետո ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողներին մասնավորապես ասաց. «Ղարաբաղը երբեք այսքան զգայուն,…

ԱՀ նախագահը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։ Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։ Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման քննարկումները, որոնք դարձել են ավանդական։ Հանդիպմանը մասնակցում էր…

ՀՅԴ Արեւմտեան Միացեալ Նահանգներու 52րդ Շրջանային Ժողովի Յայտարարութիւն

28 Յունիսէն 1 Յուլիս 2018 ժամանակամիջոցին գումարուած ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի 52րդ Շրջանային Պատգամաւորական ժողովը քննեց ընթացաւարտ Կեդրոնական կոմիտէի երկամեայ աշխատանքները եւ մշակեց յառաջիկայ երկամեակի գործունէութեան ծրագիրը: Ժողովը արձանագրեց հետեւեալը. ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի շրջանը, մեկնելով կուսակցութեան ծրագիրէն եւ գաղափարախօսութենէն՝ կը հաստատէ, որ հաւատարիմ կը մնայ ամէնուրեք հայութեան մարդկային իրաւունքներուն պաշտպանը հանդիսանալու իր առաքելութեան եւ նախանձախնդրօրէն տէր…

Անդրադարձ. Չքացնել Ուրուականը

ՎԱՀՐԱՄ ԷՄՄԻԵԱՆ 1 յուլիսին Միջազգային եւրասիական շարժումի, Իզպորկեան ակումբին նախաձեռնութեամբ բացումը կատարուեցաւ «Կովկասի մէջ Ազրպէյճանը Ռուսիոյ միակ դաշնակիցն է» խորհրդաժողովին, որուն կազմակերպիչը Միջազգային եւրասիական շարժում կազմակերպութեան նախագահ Ալեքսանտր Տուկինն էր: Ազրպէյճանական լրատուամիջոցները մատնանշեցին, որ խորհրդաժողովը տեղի կ՛ունենայ «ապրիլեան մարտերուն իբրեւ հետեւանք հայկական բռնագրաւումէն ազատագրուած Ջոջուկ Մարճանլի գիւղին մէջ»: Խորհրդաժողովի ծիրին մէջ յայտնի ռազմական փորձագէտ Մաքսիմ…

Որոշակի վերադասավորված ուժեր կարող են լուրջ հայտ ներկայացնել ընտրություններին

Թեպետ քաղաքական դաշտում բոլորն են խոսում առաջիկա խորհրդարանական ընտրություններից, բայց այդպես էլ անհայտ է, թե երբ կկայանա այն, ովքեր կմասնակցեն ու ինչպիսի ձեւաչափով: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում նոր իշխանությունները կարծես կանգնած են խնդրի առաջ` ուշ անցկացնեն` վարկանիշի խնդիր կունենան« շուտ անցկացնեն` չեն հասցնի նախապատրաստվել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ՀՅԴ Գերագույն…

ԱՀ պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին և նրա տեղակալ Ռոբերտ Մակարյանին: Ողջունելով հյուրերին Արցախ կատարած առաջին պաշտոնական այցի կապակցությամբ՝ պետնախարարը հույս է հայտնել, որայն նոր սկիզբ կդառնա երկու նախարարությունների միջև ձևավորված սերտ կապերի ամրապնդման համար: Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներն ու…

Արցախի նախագահի հրաժարականի պահանջը ծայրահեղ քայլ է

«Արցախում 2020 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է, այն բավականին բացահայտ է ու ակտիվ, որի անհրաժեշտությունն ու նախադրյալներն այսօր չունենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին ու իշխանությունների հրաժարականի պահանջներին: Դաշնակցական գործչի խոսքով, Արցախում իշխանությունների նկատմամբ դժգոհություն կա, որը…