
Հաջորդ տարի գարնանը տեղի է ունենալու ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի գերագույն ժողով, որի արդյունքում էլ փոփոխություններ տեղի կունենան կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ԳՄ) կազմում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Դաշնակցության Մամլո Դիվանի պատասխանատու Արտյուշ Շահբազյանը: Հայաստանի խորհրդարանական, նախագահական և երևանյան վերջին ընտրություններից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, թե Դաշնակցության շարքերում դժգոհություն են առաջացրել կուսակցության…















