Նորութիւններ

Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրիի բացմանը

Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությանը: 1918-1920 թվականներին Միացյալ Նահանգներում Հայաստանը ներկայացնող առաջին դեսպանի կիսանդրին տեղադրվել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան բակում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է այն կարեւոր դերը, որն ունեցել…

Նախագահը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ։ Հանրապետության նախագահը ողջունել եւ կարեւորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն

Ռուսաստանահայ գործարարների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՌԴ Ստավրոպոլի մարզը ներկայացնող հայ գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նախարարության այլ պատասխանատու անձինք։ Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ռուսական գործարար կապերի զարգացման, Ստավրոպոլի մարզում հայկական ապրանքների ներկայացվածության, Հայաստանում համատեղ արտադրանքի ստեղծման հնարավորությունների մասին։…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի և Հայաստան ժամանած գործարարների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիի և արաբ գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես գործունեություն ծավալելու։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության պատասխանատու անձինք։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և…

Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան 100ամեակին Առթիւ Համագաղութային Տօնախմբութիւն

ՓԱՍԱՏԻՆԱ.- Հովանաւորութեամբ եւ կազմակերպութեամբ Միացեալ Նահանգներու արեւմտեան շրջանի երեք յարանուանութեանց ու կուսակցութեանց, Կիրակի, 24 Յունիսի երեկոյեան, Փասատինայի «Սեքսըն» սրահին մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադրութեան 100ամեակի համագաղութային տօնախմբութիւնը։ Հանդիսութիւնը սկսաւ ՀՄՄի եւ ՀՄԸՄի սկաուտներու դրօշակի արարողութեամբ։ Համազգայինի «Սայաթ Նովա» երգչախումբի կատարողութեամբ Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի քայլերգներու ունկնդրութենէն ետք, բացման խօսք արտասանեց Անուշ Կակուա։ Յանուն…

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության տեսակետը ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը հունիսի 28-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստի ժամանակ ներկայացրել է խմբակցության տեսակետը ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին: «Դաշնակցություն» խմբակցությունը՝ ուսումնասիրելով ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը գտնում է, որ իրոք վերջին տարիներին ԼՂՀ կառավարությունը նպատակային աշխատանքներ է կատարել տնտեսական զարգացմանը…

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են հանգստյան սեզոնի բացմանը

Հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը խորհրդակցություն անցկացրեց հանգստյան սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքների շուրջ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Ոստիկանության, ՀՀ ԱԻՆ մարզային և Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, «Սևան» ԱՊ տնօրենը, Սևանի քաղաքապետը: Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ մի քանի օրից մարզում մեկնարկում է հանգստյան սեզոնը, որի ընթացքում սպասվում է մեծաքանակ զբոսաշրջիկների հոսք, որի դեպքում և ի…

Խորհրդակցություն՝ Աշտարակի տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ

Հունիսի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպում ունեցավ Աշտարակի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցությունը կայացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցում, որին ներկա էր 34 դպրոցի տնօրեն: Աշոտ Սիմոնյանը նշեց, որ արդեն համանման հանդիպումներ է ունեցել Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջաններում: Համատեղ քննարկվել են ոլորտին վերաբերող հիմնախնդիրները, որոնք հիմնականում միանման են բոլոր տեղերում: Ամփոփելով…

Երևանի 1920 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը: Հայաստանի Հանրապետության անկումը

Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Երևանի 1920 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը: Հայաստանի Հանրապետության անկումը ՀՀ իշխանության առջև ծառացած մյուս խնդիրը իշխանության հանձնումը և Հայաստանի խորհրդայնացումն էր: Ինչպես արդեն ասվել է, 1920 թ. հուլիսին Մոսկվայում ընդհատված հայ-ռուսական բանակցությունները պետք է վերսկսվեին Երևանում: Տարբեր պատճառներով դրանք ձգձգվեցին և վերսկսվեցին միայն հոկտեմբերի կեսերին` (14-ին) այն ժամանակ, երբ արդեն սկսվել…

Աշոտ Սիմոնյանն այցելել է Գեղաձոր եւ Ապարան համայնքներ

Հունիսի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրում նա մասնակցեց «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում, Հարավային Կովկաս» ծրագրի կողմից իրականացվող Էրոզիայի վերահսկման եւ արոտավայրերի բարելավման գործողություններին նվիրված միջոցառմանը: Քննարկվեց պիլոտային ծրագրերի կարեւորությունը եւ դրանց իրականացման հնարավորությունը այլ բնակավայրերում եւ համայնքներում: Նշվեց, որ Գեղաձորում 6,7 հեկտար անտառ է հիմնվել: Ծրագիրը շարունակական է եւ նախատեսվում…