
ԱՄՆ-ի Սենատի (օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի վերին պալատն է) արտաքին հատկացումների հանձնաժողովը երեկ ձայների 23 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընդունել է 2014թ. ֆինանսական տարվա Արտաքին հատկացումների մասին օրինագծի սեփական տարբերակը, որում կոչ է արվում օգնություն տրամադրել նաև Լեռնային Ղարաբաղին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of America) մամուլի ծառայությունը, օրինագծին կից հաշվետվությունում…















