Նորութիւններ

ԼՂՀ Խորհրդարանում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի կապակցությամբ

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված ԼՂՀ ԱԳՆ ստեղծման 20-ամյակին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նիստը բացել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով իր խոսքում ներկայացրել է 1993 թվականին ռազմաքաղաքական դժվար պայմաններում ստեղծված ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ձևավորման գործընթացը: ԱԳՆ ղեկավարը նշել է,…

Ուրուկուայի Կառավարութիւնը Պաշտօնապէս Յայտարարեց Հայոց Ցեղասպանութեան Թանգարանի Մը Ստեղծմումը

Յուլիս 17-ին, Ուրուկուայի գաղութի տարեգրութեան մէջ արձանագրուեցաւ պատմական թուական մը եւս, երբ երկրի նախագահական նստավայրի գլխաւոր հանդիսասրահին մէջ, մեծ թիւով գաղութիս անդամներու եւ հրաւիրեալներու ներկայութեան, որոնց մէջ ՀՀ Արժանթինի Ուրուկուայի և Չիլիի դեսպան Պր. Վահագն Մելիքեան, պատւոյ հիւպատոս Պր. Ռուբէն Աբրահամեան, ՀՅԴ-ի Բիւրոյի անդամ Մարիօ Նալպանտեան, յարանուանութեանց կրօնական պետերու, գլխաւորութեամբ առաջնորդ Գերշ. Տ. Յակոբ Արք…

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունը

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները տարածել են հայտարարություն, որում կոչ են անում միանալ իրենց կողմից քաղաքային իշխանություններին` Երևանի ավագանուն հասցեագրված պահանջներին՝ կապված ուսման վարձավճարների և տրանսպորտի գների թանկացման հետ: «ՀՀ իշխանությունների կողմից վարած անհեռանկար քաղաքականության հետևանքով երկրում ստեղծվել են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, որը հասարակության զգալի հատվածի, հատկապես երիտասարդության արտագաղթի պատճառ է…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ – Ֆրանսայի Թեմի Առաջնորդ Նորվան Արք. Զաքարեանի հրաժարման մասին

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը լուրջ մտահոգութեամբ կը հետեւի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Ֆրանսայի Թեմի Առաջնորդ Նորվան Արք. Զաքարեանի հրաժարման հոլովոյթին: Առաջնորդի մը հրաժարումը իւրայատուկ երեւոյթ է, ծանրակշիռ, մտահոգիչ հետեւանքներով: Մանաւանդ` աննախադէպ ու աննախընթաց ֆրանսահայ գաղութին մէջ: Նորվան Արք. Զաքարեան 45 տարուան անառարկելի վաստակ ունի ֆրանսահայ կեանքէն ներս ու կը վայելէ անխտիր բոլորին յարգանքը: Իսկ վերջին 7 տարիներուն,…

Պատանեկան եւ երիտասարդական ճամբարներ Արցախում

Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական միությունների ջանքերով այս ամառ Արցախում կյանքի են կոչվելու պատանեկան ամառային ճամբարներ, որին մասնակցելու հնարավորություն կունենան Արցախցի մոտ 1000 պատանիներ: 2009 թվականից պատանեկան ճամբարներ կազմակերպելու նպատակով ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական եւ ուսանողական միություներից տասնյակ երիտասարդներ այցելում են Արցախ եւ տարբեր համայնքներում երեխաների համար երկշաբաթյա անվճար հանգիստ են կազմակերպում: Անցած տարի բացի…

Հետամուտ ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտմանը և մեղավորներին պատժելուն

Հուլիսի 14-ին Պռոշյան համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ընտրություններն արտահերթ էին, քանի որ սպանվել էր գործող գյուղապետ, ազատամարտիկ, «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հրաչ Մուրադյանը: Թե’ Պռոշյանի բնակիչները, թե’ հասարակությունը, թե’ մենք համոզված էինք, որ միայն արդար ու ազատ ընտրությունները կլինեին լուրջ երաշխիք` մեղմելու լարվածության ու կասկածանքի մթնոլորտը գյուղում, կնպաստեին ներհամայնքային համերաշխության ձևավորմանն…

Նոր հարավային Ուելսի Խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի պատվիրակությունն այսօր այցելել է Արցախի Հանրապետություն: Ինչպես «Ապառաժ» -ի լրագրողին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետություն են այցելել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների նախաձեռնությամբ եւ ուղեկցությամբ: Պատվիրակությանը Շուշիում դիմավորել է ԼՂՀ…

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունը

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը իրենց խորին ցավակցությունն են հայտնում ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածների հարազատներին, միևնույն ժամանակ խստորեն դատապարտելով ՌԴ իրավապահ մարմինների լկտի պահվածքը՝ ծաղրելով մեր հայրենակից, Արցախյան ազատամարտիկ, միայն վերջերս զինվոր որդի կորցրած Հրաչ Հարությունյանին: Մենք իբրև հայ երիտասարդ, հայ ուսանող չենք կարող թույլ տալ նման անհարգալից…

Նախագահն ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների պատվիրակությանը՝ նահանգի Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդիի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրալիայից ժամանած պատվիրակությանը մեր երկրում, որի անդամներից յուրաքանչյուրը, Նախագահի խոսքով, իր նշանակալի ներդրումն ունի հայ-ավստրալիական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Ավստրալիայում Հայաստանի համար կենսական հարցերի…

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների պատվիրակությանը

Հուլիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, եւ մասնավորապես Ավստրալիայի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը եւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Նրա խոսքով` վերջին տարիներին հայ-ավստրալական քաղաքական կապերը զգալի ակտիվացում…