Նորութիւններ

«Հայրենիք»ի խմբագրական. Մարդկայնազուրկ… Եւ Իրաւազուրկ

Ոդիսակա՞ն, թէ՞ արհաւիրք։ Նախագահ Տանըլտ Թրամփի անխոհեմ, կարճատես եւ անտրամաբանական գործունէութիւնը օրըստօրէ իր վրայ կը կեդրոնացնէ բոլորին ուշադրութիւնը, յաւելեալ քննադատութիւններու դուռ բանալով։ Ապօրինի գաղթականներ արտաքսելու հարցը մեծ դժգոհութեան ալիք ստեղծած եւ մելան հոսեցուցած էր, երբ այս անգամ Թրամփի ղեկավարութիւնը այլ արագ եւ կարճատես որոշում մը առաւ, Յունիս 20-ին պաշտօնապէս տեղեկացնելով, թէ Միացեալ Նահանգները կը քաշուին…

Թուրք-հայկական պատերազմը: Ալեքսանդրապոլի պայմանագիրը

Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Թուրք-հայկական պատերազմը: Ալեքսանդրապոլի պայմանագիրը Թուրքիան, հետամուտ իր հակահայ պլաններին, պատրաստվում էր զենքի ուժով վերացնել հայկական սեպը: Պատրվակ բռնելով Օլթիի ածխահանքերի գրավումը հայակական զորքերի կողմից` սեպտեմբերի 23-ին, առանց պատերազմ հայտարարելու, թուրքական 50-հազարանոց բանակը հարձակվեց Հայաստանի վրա: Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս: Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները: Սեպտեմբերի 29-30-ին…

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Վահան և Դրախտիկ գյուղեր

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով եղավ Վահան և Դրախտիկ գյուղերում: Մարզի ղեկավարը ծաղիկներ խոնարհեց Վահանի ինքնապաշտպանական մարտերում և Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների շիրիմներին: Այնուհետև Իշխան Սաղաթելյանը զրուցեց բնակիչների հետ, քննարկեց նրանց մտահոգող անձնական բնույթի խնդիրներ: Մարզպետը խոսեց համայնքային մի շարք առաջնահերթ ձեռնարկների մասին: «Հիմա մենք միասին կընտրենք այն տարածքը, որտեղ կկառուցվի մանկական…

Անհրաժեշտ են նոր մոտեցումներ

ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ կենսաթոշակային համակարգի նախապատմության, միջազգային փորձի ու ՀՅԴ առաջարկած փոփոխություններին մասին: Մանրամասները՝ տեսանյութում.

Սկսելու համար…

Մենաշնորհային համակարգի կազմաքանդման գործընթացը և այդ ոլորտի տնտեսական ուժականութիւններու կերպարանափոխութիւնը և անցումը դէպի ժողովրդավարական մրցակցային տնտեսութիւն նուրբ և ոսկերչային աշխատանք պահանջող գործ է, զոր կարելի է իրագործել բազմամակարդակ ռազմավարութեան մը հետևողական կիրառումով միայն և համապարփակ տեսլականով։ Հանրութիւնը պէտք է ճիշտ գնահատէ գործին թեքնիք և բազմահանգրուան բնոյթը և համապատասխան յարատևութեամբ պահպանէ իր զօրակցութիւնը Վարչապետ Փաշինեանի և…

100-ամեակ. Մեր Մասնակցութիւնը

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին առիթով մեր թերթի նախաձեռնած աշխատանքները իրենց աւարտին չեն հասած. տարին ամբողջ յոբելենական է, եւ տարբեր միջավայրերէ կը հնչեն առաջարկներ Ա. Հանրապետութեան երկուքուկէս տարուան իրագործումները նշելու, պատմաքաղաքական իրադարձութիւններու այժմէականացման փորձեր կատարելով քննարկման եւ հրատարակչական նոր տարածքներ ձեւաւորելու: Հիմա գանք մեր փոքր ածուին` նկատելու համար «Ազդակ»-ի կատարած մինչ այժմեան աշխատանքներուն ընդհանուր պատկերը: Հիմնական երկու…

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով Ճապոնիայի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ` նախարար Արթուր Խաչատրյանը հույս է հայտնել, որ հայ-ճապոնական համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի: Նշելով, որ Հայաստանի համար հետաքրքրական և օգտակար կարող է լինել ճապոնական փորձը…

Կարոտ Սասունյան․ Ես մուսուլմանացած հայի քրիստոնյա զավակ եմ

Ծնունդով Սասունից, այժմ Դիարբեքիրում բնակվող Կարոտ Սասունյանին մանուկ հասակում մայրն ուղարկում էր մզկիթ, որպեսզի արաբական տառերը սովորի, մտածելով, որ եթե երեխան մեծանա որպես մահմեդական, ապա ատելության ու վրեժխնդրության զգացում չի ունենա։ «Երբ անցնում էինք մզկիթի մոտով, ինձ ծաղրում էին՝ ասելով, որ Կարպիսի տղան պետք է դառնա իմամ, ու մենք էլ նրա առջև նամազ անենք: Ես…

Եթե ՀՀԿ-ն չհրաժարվի ռեյտինգայինը պահելու մոտեցումից, կարող է հայտնվել մեկուսացման մեջ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով` Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցերի լայն սպեկտր կա, որը պետք է քննարկվի: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Պատգամավորը նշեց, որ իրենք պատրաստ են դա անել՝ նկատի ունենալով նախորդ ընտրություններում բացթողումներն ու մտահոգությունները, որոնց մասին բարձրաձայնվել է: «Կարևորագույն հարցը մնում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը: Բայց մենք…

Պարտադիր կուտակայինի հարցը օրակարգում է

Այսօր կառավարության նիստից առաջ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ արտահանումների գործընթացում խոչընդոտների վերացմանը, ինչի մասին քանիցս հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եղած պոտենցիալը, ըստ նախարարի, լավատեսություն է ներշնչում: Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշներին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ կանխատեսումները դրական են, սպասում են, որ կունենան ավելի լավ տնտեսական միջավայր, որի պայմաններում…