
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն հունիսի 20-ին ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի ղեկավար Վարազդատ Սարգսյանին: Վերջինս մարզի ղեկավարին ներկայացրեց այն ոլորտները, որտեղ կազմակերպությունը իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր: Դրանցից Գեղարքունիքի մարզպետն առավել կարևորեց սոցիալ-տնտեսական ոլորտը: Այնուհետև կողմերը քննարկեցին Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման ծրագրի շուրջ ստեղծված խնդիրը: Վարազդատ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը հանձն է…















