Նորութիւններ

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Ջոն Քերրիին խնդրել է մինչև ապրիլի 24-ը հադիպել հայ համայնքի հետ

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին`քննարկելու Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի, հայ-ամերիկյան հարաբերությունների, սիրիահայերի և հայմայնքային մի շարք հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակակոչելով «Ասպարեզ»-ին, ANCA-ի նախագահ Քեն Հաչիկյանը նամակ է հղել Ջոն Քերրիին`խնդրելով մինչև ապրիլի 24-ը հադիպում նշանակել հայերին հուզող խնդիրների շուրջ քննարկումներ ունենալու համար: Խաչիկյանը շնորհավորել է պետքարտուղարին նոր…

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է անում գնալ ընտրության, ձայն չտալ Սերժ Սարգսյանին

«Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: ՀՅ Դաշնակցությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, սակայն ձայն չտալ իշխանության թեկնածուին: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. – «Մենք ձեզ հորդորում ենք փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտը եւ…

Հայ Յեղափոխական Դաշնակցության կոչը՝ ընտրողներին

Հարգելի քաղաքացիներ ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրելու` ՀՅԴ որոշման պատճառները ձեզ հայտնի են. միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդյունք չունեցավ։ Այդ պայմաններում անիմաստ էր մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է։ Նախընտրական այս ընթացքը նույնպես ընտրությունների «որակի» ապացույցն է: Բայց կյանքը փետրվարի 18-ից հետո շարունակվելու է, ժողովրդին հուզող խնդիրները մնալու…

Աղվան Վարդանյանը հանդիպել է Իրանի դեսպանատան ներկայացուցիչների հետ

Հայաստանում Իրանի դեսպանատան նախաձեռնությամբ դեսպանատան երկու ներկայացուցիչներ այսօր հանդիպում են ունեցել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հետ: Քննարկվել են երկկողմ բարեկամական հարբերությունների ներկայիս վիճակը եւ զարգացման հարցերը: Անդրադարձ է եղել նաեւ Իրանի կողմից Սյունիքի արոտավայրերի հնարավոր վարձակալության խնդրին:

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պաշտոնապես դիմել է Սպիտակ տանը՝ կայքում տեղադրված հակահայկական խնդրագրերն ուսումնասիրելու խնդրանքով

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Սպիտակ տանը պաշտոնապես խնդրել է տեղեկություն տրամադրել այն մասին, թե նախագահի վարչակարգն անվտանգության ինչ միջոցառումներ է ձեռնարկում հանրահայտ We the People առցանց խնդրագրային ծրագիրն օտարերկրյա խարդախություններից պաշտպանելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։ Սպիտակ տան գլխավոր խորհրդատու Վալերի Ջարեթին ուղղված նամակում ANCA-ի գործադիր տնօրեն Արամ…

Մոսկվայում տեղի ունեցավ Կլոր սեղան` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին

Փետրվարի 13-ին, Մոսկվայում, «Արգումենտի ի ֆակտի» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում անցկացվել է կլոր սեղան` նվիրված Արցախյան շարժման 25-րդ տարեդարձին: Կլոր սեղանը համատեղ կազմակերպել են «Ռուս-Հայկական Համագործակցություն» կազմակերպությունը (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ), «Կովկասագետների գիտական ընկերությունը» և «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտը»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրին «Ռուս-հայկական համագործակցության» հիմնադրամից (Հայ Դատի գրասենյակ)` միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Պետդումայի մշակութային հաձնաժողովի…

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծում անհրաժեշտ փոփոխություններ չեն մտցվել

«Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին» նոր օրինագծում, որը ներկայացված է Ֆրանսիայի Ազգային ժողովի քննարկմանը, փոփոխություններ չեն մտցվել, ինչը հիմք կհանդիսանա, որ երկրի Սահմանադրական խորհուրդն այն կրկին հակասահմանադրական ճանաչի,ասել է ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: Նոր օրինագծի հեղինակը կրկին «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն է, ով նախորդ տարի նմանատիպ օրինագիծ էր…

ԱՄՆ նոր պետքարտուղար ավելի բաց կլինի հայ համայնքի դիրքորոշումը լսելու հարցում

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո Ջոն Քերրին սկսել է հանդես գալ այնպես, ինչպես ասում է նախագահ Բարաք Օբաման: Իհարկե, ինչ–որ առումով դա հասկանալի է, ասել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Սակայն չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ ներկայիս պետքարտուղարը ավելի մոտ էր հայ համայնքին, քան նրա նախորդը: Ջոն…

Այսօր արցախյան մերօրյա վերածննդի 25 ամյակն է

Ուղիղ 25 տարի առաջ այս օրը` փետրվարի 13-ին առավոտյան ժամը 10:00-ին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի եւ գյուղատնտեսական տեխնիկումի ուսանողությունը, Ստեփանակերտի Կոնդեսատորների գործարանի աշխատակազմը եւ հազարավոր այլ քաղաքացիներ, երթով քայլել են դեպի Լենինի անվան հրապարակ, պահանջելով : Այդ օրը ավելի քան 7000 մարդ հավաքվել էին Լենինի հրապարակում` սկիզբ դնելով արցախահայության , այնուհետեւ ողջ հայության մերօրյա վերածննդին` հրապարակն…

Նախագահական ընտրությունների հետ կապված ՀՅԴ-ի որոշումը՝ հինգշաբթի օրը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի օրը կհայտարարի նախագահական ընտրությունների հետ կապված իր վերջնական որոշումը: ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, թե խոստացված ժամկետում իրենց ընտրողներին և համակիրներին ուղղված հայտարարություն-կոչը կհրապարակվի: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն որևէ թեկնածուի չի սատարում: Նաև հայտարարել էր, թե կհետևի նախագահական ընտրությունների քարոզարշավին, թեկնածուների ծրագրերին, որից հետո…