Նորութիւններ

Ֆրանսահայերն անհանգստացած են Վալերի Բուայեյի նախաձեռնությամբ

Ֆրանսիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորՎալերի Բուայեն երկրի Ազգային ժողովում հանդես է եկել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մեկ այլ առաջարկով, ինչը անհանգստացրել է Ֆրանսիայի հայ համայնքին: Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը կարող է ընդմիշտ տապալվել, եթե այն չներկայացվի խորհրդարան Ֆրանսիայի կառավարության կողմից, ինչպես և հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Իսկ մինչ Ֆրանսիայի կառավարության կողմից օրինագծի ներկայացումը…

Չի բացառվում, որ մինչև 2015 թվականը շատ այլ պետություններ կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հնարավոր է մեծ թվով պետություններ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր, դեկտեմբերի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Չի բացառվում, որ մինչև 2015 թվականը բազմաթիվ պետություններ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, հատկապես այն պետությունները, որոնք մինչև օրս Հայոց…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը այժմ սիրիահայերին կօգնի տեղում գումար հատկացնելով

Սիրիահայերին օգնելու նպատակով ստեղծված «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում տարբեր բարերարներից, անհատներից եւ կազմակերպոււթյուններից նվիրաբերվել է 41 մլն դրամ, 750 հազար ռուսական ռուբլի եւ շուրջ 31 մլն դրամի պարենամթերք: Այս մասին, այսօր, դեկտեմբերի 19-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը: Սիրիահայ մանուկների համար տարեվերջին կկազմակերպվեն տարեմուտի հանդեսներ…

Կոչ՝ Ավստրալիայի կառավարությանը ավելացնելու սիրիահայերին տրամադրվող օգնությունը

Ավստրալացի օրենսդիրները կոչ են արել երկրի արտգործնախարարին անհապաղ միջոցներ ձեռնարկել օգնություն տրամադրելու սիրիահայերին, ովքեր Սիրիայում տեղի ունեցող բախումների հետեւանքով լքել են երկիրը: Ինչպես տեղեկացրել են ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակից, Հանթեր նահանգի Ֆեդերալ մարմնի անդամ Ջոյել Ֆիցգիբոնը եւ Բրեդֆիլդի Ֆեդերալ մարմնի անդամ Փոլ Ֆլեչերը նամակով դիմել են Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Բոբ Քարրին` կոչ անելով…

Ե՞րբ էինք դուրս եկել հին ու բարի ժամանակներից

ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսման ու հրապարակման փաստն այսօր ամենաթեժ քննարկվող հարցն է դարձել՝ ստվերելով ներքաղաքական դաշտի մյուս բոլոր իրադարձությունները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը «Ժողովուրդ» ի հետ զրույցում ասաց, որ անթույլատրելի է համարում կատարվածը: -Ի՞նչ գնահատական կտաք ԱԺ երկու պատգամավորների զրույցի գաղտնալսման փաստին: -Եթե գաղտնալսումը կատարվել է առանց դատական…

Հայաստանի նախագահական ընտրությունները պետք է հանգեցնեն իշխանափոխության, հակառակ դեպքում` դրանց մասնակցելն անիմաստ կլինի

Հայաստանի նախագահական ընտրությունները պետք է հանգեցնեն իշխանափոխության, հակառակ դեպքում`ՀՅԴ կուսակցության մասնակցությունը դրանց անիմաստ կլինի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը միաժամանակ նշել է, որ նախագահական ընտրություններին մասնակցության առնչությամբ վերջնական որոշում կընդունվի կուսակցության Գերագույն ժողովի ընթացքում, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 25-ին: Ռուստամյանն անհիմն է համարում խոսակցությունները,…

Իշխանությունը խաղի կեսից փոխեց խաղի կանոնները

Իշխանությունը էթիկայի հանձնաժողովի կազմի փոփոխության հետ կապված առաջարկել է իր տարբերակը՝ 3 իշխանություն, 3 ընդդիմություն, 1 ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն կազմ: Այս տարբերակի հետ կապված՝ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ թեեւ ԱԺ նախագահը ջանքեր գործադրեց, որ կողմերը համաձայնության հասնեն, բայց, ցավոք, չստացվեց: Պատգամավորը եւս մեկ անգամ ընդգծել է, որ էթիկայի հանձնաժողովը պետք է…

Ստիպված պետք է լինեն խոստովանել, որ Դաշնակցության մեկ հանդիպումը ՀՀ նախագահի հետ այնքան վճռորոշ է եղել

Վերջին օրերին բուռն քննարկվում էր ՀՅԴ ներկայացուցիչների՝ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ է կայացել այդ հանդիպումը: Ինչպես հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, այդպես էլ իր նախաձեռնությամբ հանդիպել է ՀՅԴ ղեկավարների հետ: Այս առնչությամբ…

Ստեփանակերտում ՀՅԴ 122-ամյակի տոնակատարության ժամանակ արտասանված ելույթները

ՊԱՐԳԵՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔՈՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀՅԴ 122-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ Մեծարգո Ազգային Ժողովի նախագահ, մեծարգո պետական այրեր, սիրելի կուսակցականներ, հայրենակիցներ եւ երիտասարդներ: Այսօր Դաշնակցություն կուսակցության 122-ամյակի օրն է: Մեր հայկական ավանդական կուսակցություններից Դաշնակցությունը, որ ունի այսպիսի հսկա կուտակված փորձ, մինչեւ այսօր կարողացել է պահել իր ազգային դիմագիծը, մարտունակությունը եւ կուսակցության դասական կառուցվածքի ձեւը, որը…