
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել` առաջարկելով փոփոխություններ կատարել կենսաթոշակների մասին օրենքում: Համաձայն այս օրենքի` եթե մարդը բացակայում է հանրապետությունից, վերադառնալուց հետո իրավունք ուներ ստանալ իր վերջին երեք տարվա կենսաթոշակն ամբողջությամբ: Սակայն կառավարությունն այս տարվա գարնանը փոխել է դրույթը եւ երեք տարին դարձրել է մեկ տարի, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել քաղաքացիների շրջանում:…















