Նորութիւններ

Ռուզաննա Առաքելյանը` նախարարին. Նպատակային ուսուցման քանի՞ հայտ կա այս տարի և ո՞ր բնակավայրերից

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նախքան հարց ուղղելը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ի համար մարզերի համաչափ զարագացումը եղել և մնում է առաջնահերթություններից մեկը: Նա շեշտեց, որ ժամանակին ՀՅԴ-ն հեղինակել է օրինագծեր, որոնք բխել են մարզերի զարգացման անհամաչափությունից: «Մենք հեղինակել էինք մի նախագիծ, ըստ որի` սահամանմերձ բնակավայրերի շրջանավարտներին տրվում է անվճար կրթություն ստանալու…

Արմենուհի Կյուրեղյանը բարձրաձայնեց Թեղուտի հանքավայրում առաջացած խնդիրների մասին

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց, որ օրերս հանդիպել է Ալավերդու ընտրողների հետ, ընդ որում` մասնակցել են թե’ Ալավերդու բնակիչներ, թե’ «Թեղուտ» հանքավայրի նախկին աշխատակիցներ, թե’ ՀՅԴ տեղի կառույցի անդամներ: Պատգամավորը նշեց, որ նրանք բարձրացրել են աշխատանքի կրճատման հետ կապված լուրջ մտահոգություններ: Կյուրեղյանը հիշեցրեց, որ հունիսի 11-ին` առավոտյան 6:30-ին, Շնողի…

Ակնարկ. Նոր Սահմանադրութեամբ Կառավարութեան Նիստերը Քաղաքական Բովանդակութիւն Ունին

Կուտակային կենսաթոշակի օրէնքի հետ կապուած կառավարական քննարկումներու առիթով ստեղծուած մթնոլորտը եւ սուր մեկնաբանութիւնները կը շարունակուին։ Այս նոր համակարգի պարտադիր բաղադրիչը, օրէնքը ընդհանրապէս, որոշ թուականէ ետք ծնածներու հետ կապուած համեմատութիւնները եւ այլ մանրամասնութիւններ սերտօրէն կապուած են այս դրութեան ունենալիք առաւելութիւններուն եւ անպատեհութիւններուն հետ։ Խնդիրը իր ընդհանուրին մէջ մէկ կողմէ քաղաքացիներուն ստանալիք հետագայ թոշակներու գումարներու բարձրացումին առաջադրանքն…

Պարտադիր կուտակային համակարգը ներկա ձևով չի համապատասխանում մեր քաղաքացիների շահերին

Կառավարությունը կոլեգիալ մարմին է, որտեղ որոշումները կայացվում են բոլորի կողմից և այս պահին որոշումն այն է, որ հուլիսի մեկից պետք է գործի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Հիշեցնենք՝ Արծվիկ Մինասյանը մշտապես դեմ է եղել պարտադիր բաղադրիչին։ Ավելին, նա, երբ պատգամավոր էր, ներկայիս արդարադատության…

Անհրաժեշտ է հանել «պարտադիր» բաղադրիչը

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ Արծվիկ Մինասյանի հրաժարականի անհրաժեշտությունը կա: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր, որովհետև նա այդ ոլորտի ղեկավարն էր և ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր»։ Ռուստամյանն ընդգծեց, որ այս իրավիճակում պետք է հետևողական լինել, և…

Դեռ սպասում են Կարոտ Մկրտչյանի վերադարձին

1992թ. հունիսի 13-ին Հյուսիսային Արցախի` Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ անհետ կորավ Արցախյան ազատամարտի հերոս հրամանատարներից մեկը` Պռոշյանի ջոկատի հրամանատար Կարոտ Մկրտչյանը: Դրանից օրեր առաջ նախատեսված էր, որ պետք է սկսվեին Գետաշենի եւ Մարտունաշենի ազատագրման գործողությունները: Կամավորական ջոկատների երազանքն էր՝ ազատագրել այն եւ տարածքը վերադարձնել իրական տերերին: Շահումյանում էին դաշնակցական ջոկատները, շահումյանցիները, վերիշենցիները, ալավերդցիները, «Արաբոյի»,…

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Սևան քաղաքի մի քանի կազմակերպությունների շինհրապարակներ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Սևան քաղաքում աշխատանքային այց կատարեց «Զարթոնք» մանկապարտեզի, բժշկական կենտրոնի, մշակույթի տան, թիվ 1 հիմնական դպրոցի և Չարենցի փողոցի շինհրապարակներ, որտեղ իրականացվում են սոցիալ-տնտեսակական և կենսական նշանակության կարևոր ծրագրեր: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը դիտարկեց շինարարության ընթացքը, զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, տվեց համապատասխան ցուցումներ: «Լինել չափազանց հետևողական, ուշադրություն դարձնել շինարարության որակի, նկատված…

Կառավարությունը չպետք է սահմանափակվի իր թիմով

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի՝ «Հայոց Աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցի շարունակությունը. -Արդյոք կողմնակալ եւ անարդարացի մոտեցում չէ՞ միայն սոցիալապես ամենաանապահովների համար էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հաճախ այդ խմբերում միայն իսկապես չքավորները չէ, որ ընդգրկվում են, նաեւ այն, որ երկրում բնակչության զգալի տոկոսը կարիքավորներ են, որոնց համար կենցաղային վճարները…

Ավանդական կառույցներին ազգային կյանքից դուրս մղելու փորձ

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. Վերջին շրջանում ականատեսն ենք շատ մտահոգիչ ու հնարավոր հետևանքների իմաստով խիստ վտանգավոր իրողության: Համապարփակ և բազմաշերտ քարոզչություն է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Ջավախքում, ավանդական և նոր Սփյուռքում գործող՝ համահայկական ընդգրկում ունեցող հոգևոր, քաղաքական, մշակութային, բարեգործական կառույցների, ինստիտուտների, կազմակերպությունների և հաստատությունների դեմ, որոնք, անշուշտ, բոլորին հայտնի են:…

Ընտրակաշառքը, վախն ու պարտադիրը մերժելի են

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. Հարգելի հայրենակիցներ Դեռևս 2013թ. Նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ ԳՄ հայտարարությունում քաղաքական օրակարգ էին բերվել բոլորիս հայտնի յոթ կետերը, հիմնախնդիրներ, որոնց առաջադրմամբ և լուծմամբ կարող էինք ստեղծել երկրի բնականոն, անվտանգ և թռիչքային զարգացման հնարավորություն: Այդ հիմնախնդիրներից են. – Ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իշխանության ձևավորումն ու փոփոխությունը երաշխավորող…