Նորութիւններ

ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների կգնա միայնակ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը Tert.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները երբ կլինեն՝ նշելով, թե ինքն ընդհանրապես քաղաքականության մեջ գուշակություններով զբաղվելու կողմնակից չէ: Միևնույն ժամանակ նա ասաց, որ որևէ գործընթաց, երբ հասնի իր տրամաբանական եզրահանգմանը, այսինքն՝ փոխվի «Ընտրական օրենսգիրքը» և այլն, նոր կարելի է խոսել ընտրությունների…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հունիսի 11-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Եվրամիության հետ…

Կառավարությունը չպետք է սահմանափակվի իր թիմով

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի համոզմամբ, ներկա կառավարության հայտարարած՝ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը հնարավոր կլինի, եթե այդ ուղղությամբ խորքային մասնագիտական լուրջ ուսումնասիրություններ կատարվեն և վերանայվի սակագնի ձևավորման մեթոդաբանությունը: -Նախ՝ նման ուսումնասիրություններ ու հաշվարկներ կատարողները պետք է քաջատեղյակ լինեն էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդաբանությանը և կարողանան վերանայել այն այնպես, որ նոր սակագինը շահավետ լինի ինչպես…

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 11-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում Հայաստան-ԵՄ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և ԵՄ-ի միջև ձևավորված…

Մենք պաշտպանն ենք մեր սկզբունքների եւ մոտեցումների

Բոլորս պետք է հարգանքով մոտենանք միմյանց տեսակետներին, մանավանդ` երբ տեսակետ է հայտնում ոչ միայն պարզապես նախարար Արծվիկ Մինասյանը, այլ նա պաշտպանում է ՀՅԴ-ի մոտեցումը, որը վաղուց ի վեր հայտնի է եղել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով երեկ կառավարության նիստում տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը ուժի մեջ…

Պետք է կարեւորել սահմանադրականության հարցը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: –Կառավարության նիստերը հրապարակային անցկացնելը մեծ առավելություն ունի. այսօր հետևել եմ նիստին, և մեր զրույցն ուզում եմ կենտրոնացնել այն դրվագի վրա, որտեղ դուք բանավիճում էիք, թե ինչպես պետք է վարվել կուտակային հիմնադրամի հետ, և ինչ ռիսկեր կան: Եթե համեմատեք նոր և նախկին իշխանությունների հետ աշխատանքը,…

Մեծանուն հայը – Մուշեղ Իշխան (1913 – 1990թթ)

Մուշեղ Իշխան ծնած է 1913ին, Սիվրի Հիսար, անշուք գիւղաքաղաք մը՝ Անգարայի նահանգին մէջ։ Թուրք դահիճին եաթաղանը խլած է կեանքը նաեւ նորածին մանուկին ծնողքին, անոր վիճակելով Ցեղասպանութենէն վերապրողներու կեանքի դաժան պայմանները։ Մանկութեան առաջին 4-5 տարիները անցուցած է աքսորի սարսափներուն մէջ, նոր աչք բացող երեխայի անգիտակցութեամբ։ Դամասկոսի մէջ ան յաճախած է կաթողիկէ, աւետարանական եւ առաքելական վարժարաններ։ Ի…

Իշխան Սաղաթելյանը կարևորում է համայնքապետարանների թափանցիկ ու հրապարակային աշխատանքը

Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ողջ կազմին: Վարչության պետ Վանիկ Հարությունյանը ներկայացրեց վարչության հիմնական գործառույթները, ոլորտի կարևոր անելիքները, ինչպես նաև համայնքներում կուտակված ու հրատապ լուծում պահանջող խնդիրները: Լսելով վարչության պետին և աշխատակիցներին՝ մարզպետը կարևորեց համայնքերում կուտակված խնդիրների վերհանումը և հրապարակային ու թափանցիկ…

Արթուր Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ-ի ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 8-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարն իր գոհունակություն է հայտնել, որ ԱԶԲ-ն հետաքրքրություն է դրսեւորում գյուղատնտեսության եւ գյուղմթերքի վերամշակման ոլորտներում։ Շեյն Ռոզենտալը նախարարին է ներկայացրել Հայաստանում ԱԶԲ –ի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, ինչպես նաեւ տեղեկացրել, որ Ասիական…

Բակո Սահակյանը է հանդիպում է ունեցել մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպումներ է ունեցել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Արցախի ժողովրդավարական եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարների եւ մի խումբ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երկրի ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է հանրապետությունում կայունության պահպանումը, բացառապես պետական շահերով առաջնորդվելը եւ այս համատեքստում օրենքների եւ Սահմանադրության տառին եւ ոգուն հետեւելը: