Նորութիւններ

Բացառիկ փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրություն՝ նվիրված Առաջին հանրապետության 100-ամյակին

Սարդարապատի ճակատամարտի հատակագիծը՝ զորքերի դասավորում, հարձակում, պաշտպանություն, Արամ Մանուկյանի, Մովսես Սիլիկյանի կոչերը, Հայաստանի դրոշը՝ Մարտիրոս Սարյանի պատկերացմամբ, համալսարանի բացման մասին օրենքը՝ այս ամենը և էլի մի շարք փաստաթղթեր ու լուսանկարներ առաջին անգամ ներկայացվեցին այսօր բացված՝ Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում: Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքում ՀՅ Դաշնակցության Երևանի «Կոմիտաս» կոմիտեությունն ու Հայաստանի ազգային արխիվը…

Քննարկվել են Ավստրիայի զարգացման գործակալության հետ համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում գործակալության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել ԱԶԳ-ի ներդրած ջանքերը և տարբեր ծրագրերի ներքո ցուցաբերվող օժանդակությունը` ուղղված Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը…

Կանոնագրի եւ իր ավանդույթների շնորհիվ է, որ Դաշնակցությունը կենսունակ է

Ներկուսակցական բախման հետևանքով «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ նախկին անդամ Աբո Պողիկյանը հեռացվել է ՀՅԴ-ից: Այս առնչությամբ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը վերահաստատեց` լինելու է հերթական Ընդհանուր ժողով, որից առաջ, բնականաբար, խմորումներ կլինեն: Ինչ վերաբերում է Աբո Պողիկյանի հեռացմանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծեց. «Ով էլ որ լինի, բոլորին էլ հարգանքով ենք վերաբերվում որպես անձի, բայց…

Սփյուռքում անցկացվելու են Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված Սփյուռքում մի շարք միջոցառումներ են նախատեսվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նրա խոսքով՝ դեռ մի քանի ամիս առաջ Սփյուռքի բազմաթիվ համայնքներում ձևավորվել են հանձնաժողովներ, որտեղ ներգրավվել են կուսակցություններ, տարբեր միություններ: «Ես կարծում եմ, որ հարյուրամյակը չպետք է սահմանափակել…

Բաց Նամակ` Առ Որ Անկ Է. Գաղափարը` ՀՅ Դաշնակցութեան Ծրագիրն Է «Կաղապարը»` ՀՅ Դաշնակցութեան Կանոնագիրն Է Նուիրումը` Ազգին Է Կեանքը` Հայրենիքին Է

ԱՅԲՈՒԲԷՆ Այսպէս երդում կու տան բոլոր ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ եւ բոլոր ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ կը հաւատան այդ երդումին: Դաշնակցական մարմիններ կամ անհատներ երբեմն յուսախաբ կ՛ընեն, բայց ո՛չ Դաշնակցութիւնը: Դաշնակցականներ սխալեցան, թերացան, բայց ո՛չ Դաշնակցութիւնը: Դաշնակցականներ թերացան, պատժուեցան եւ… նեղացան: Բայց… ինչո՞ւ նեղացան, արդեօ՞ք որովհետեւ շա՜տ կը սիրէին Դաշնակցութիւնը: Եւ կամ արդեօ՞ք շա՜տ կարեւոր էր իրենց համար Դաշնակցական ըլլալը: Թերե՞ւս…

Սպարտակ Սեյրանյանը դարձավ ԱԺ պատգամավոր

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում պատգամավորական մանդատ տրամադրեց Սպարտակ Սեյրանյանին: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը վայր էր դրել պատգամավորի մանդատը: Համամասնական ցուցակի հաջորդ համարը Սպարտակ Սեյրանյանն էր:

Խորհրդաժողով՝ նվիրված Մայիսի 28-ին

1917-ի դեկտեմբերին, Արամ Մանուկյանը, հայ ժողովրդի պաշտպանությանն ու ազատությանը միտված հստակ քաղաքական ուղեգիծ առաջադրելու ժամանակ, նշել էր.«Մենակ ենք և պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու և թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Այդպես էլ եղավ՝ հայությունը համախմբվեց՝ ապավինելով իր ուժերին, ձեռքը զենք առան նաև կանայք՝ ֆիդայիների հետ կողքի-կողքի կատաղի պայքար մղելով: Հայաստանի…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Ժոնաթան Լաքոտին

Մայիսի 23–ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։ Հանդիպմանը, որին մասնակցել է նաև նախարարության ղեկավար կազմը, քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Նախարար Մինասյանը նշել է Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունների գործունեության և նոր մեծածավալ ներդրումների հնարավորության կարևորությունը,…

Մամուլի հաղորդագրություն

ՀՅ Դաշնակցության Երևանի «Կոմիտաս» կոմիտեությունն ու Հայաստանի ազգային արխիվը մայիսի 25-ին` ժամը 15:00-ին, կազմակերպում են բացառիկ փաստաթղթերի ցուցանդես՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին։ Ցուցահանդեսը կբացվի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքում եւ կգործի մինչև մայիսի 30-ը, այցելության ժամերը` 12:00-18:00։ Բանախոսեր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյան: ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ 24.05.2018

Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան պետությունների հետ 1918-1920 թթ.

Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան պետությունների հետ 1918-1920 թթ. ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը հարաբերությունների կարգավորումն ու կայունացումն էր անմիջական հարևանների հետ, ծագած տարածքային-սահմանային հարցերի լուծումը խաղաղ միջոցներով, իսկ մյուս գերակա ուղղությունը` երկու Հայաստանների միավորումով Միացյալ և Անկախ Հայաստանի ստեղծումը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը անմիջական հարևանների հետ հարաբերությունները կառուցելիս ձգտում էր, ըստ…