Հ.Յ.Դ. Մամուլ

Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքը համակարգիչներ է ստացել

Դեկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը հանդիպում է ունեցել Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքի անդամների հետ: Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանը ներկայացրել է ԱՀ ԱԺ և խմբակցության գործունեությունը, պատասխանել բնակչությանը հուզող հարցերին: Այցի ընթացքում Նոր Էրքեջի դպրոցին և ակումբին են փոխանցվել նոր համակարգիչներ, որոնք ձեռք են բերվել Լոնդոնում բնակվող դաշնակցական Սևան…

Ակնարկ. Երուսաղէմի Կարգավիճակն Ու Հայկական Արձագանգները

Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը կարելի է նկատել ցնցիչ, բայց ոչ անպայման անակնկալ: Աւելի ճիշդը, նախագահ Թրամփ նման չկշռադատուած յայտարարութիւններ կատարելու կանխատեսելիութեամբ յատկանշուած է արդէն: Զուգահեռ, նկատելի է նաեւ քաղաքականօրէն, որ Թրամփի յայտարարութիւնները լարուած կացութիւններ կը ստեղծեն, բայց յաճախ ալ քաղաքական հետեւանքներ անպայման չեն ապահովեր եւ կը մնան յայտարարողական առումով մթնոլորտ ստեղծելու եւ ոչ թէ իրավիճակ…

«Ազատ լսարան» ծրագիրն ամփոփել է առաջին փուլի արդյունքները

Մի քանի ամիս առաջ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի նախաձեռնած «Ազատ լսարան» ծրագրի մասնակիցները երկամսյա անվճար դասընթացներն ավարտում են գիտելիքների մեծ պաշարով ու ավարտական վկայագրերով: Դասախոսություններն անցկացվել են ազատ լսարանի սկզբունքով: Ընտրվել են թեմաներ, որոնց շնորհիվ մասնակիցներն ընդհանուր պատկերացում են կազմել աշխարհում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նրանց համար դասախոսություններ են կարդացել հասարակական, քաղաքական գործիչներ՝ Հայաստանից…

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127-ամեակի Արժանավայել Նշում

Անհրաժեշտ Է Ազգովին Ձգտինք Վերականգնելու Ներազգային Միասնակամութիւնը Եւ Հաղորդակցութեան Սրընթաց Կապերու Այս Դարուն Վերացնելու Մեզ Իրարմէ Բաժնող Բոլոր Երեւոյթներն Ու Ազդակները». Յակոբ Տէր Խաչատուրեան «Առաջնահերթը Հայն Է, Հայաստանն Ու Հայութիւնը. Անընդունելի Են Անտարբերութիւնը, Յուսալքումը, Ծուլութիւնը, Անձնակեդրոնացումը, Ազգայինէն Հեռանալը, Ինքնագոհութիւնը, Պայմանաւորուած Մասնակցութիւնը». Յակոբ Բագրատունի Դաշնակցութեան օրուան տօնակատարութիւնները առիթներ են հաշուետուութիւն ներկայացնելու ժողովուրդին` նախորդ տարուան ընթացքին ՀՅԴ-ի…

«Հայրենիք»ի Խմբագրական. Միտքերու Փոխանակման Վալս Մը՝ Վիեննայի Մէջ

Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարներ Եդուարդ Նալպանտեանի եւ Էլմար Մահմետիարովի հանդիպումը Վիեննայի մէջ, Դեկտեմբեր 7-ին, շարունակութիւնն է փրոթոքոլային բնոյթով վերջերս Ժընեւի մէջ կայացած նախագահներ Ալիեւի եւ Սարգսեանի հանդիպումին: Գրեթէ բոլոր աղբիւրները կը տեղեկացնեն, թէ հանդիպումին միտքերու փոխանակում տեղի ունեցած է` Արցախեան տագնապի խաղաղ լուծման բարենպաստ պայմաններու ստեղծման շուրջ: Արդէն իսկ որոշուած է յառաջիկայ հանդիպումը…

ԱԺ-ն հաստատեց 2018թ. պետբյուջեն

ՀՀ Ազգային ժողովը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը՝ 64 կողմ, 35 դեմ քվեարկությամբ: Բյուջեի նախագծին կողմ քվեարկեցին Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությունները: Բյուջեի քվեարկությանը ներկա էին նաև կառավարության անդամները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Նշենք, որ փոփոխված նախագծով պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ…

«Ազդակ»ի խմբագրական. Ժողովրդային Կարիքներուն Հասնելէն Մինչեւ Պետականաստեղծում

(ՀՅԴ 127-ամեակին Առիթով) Տարեփակի նախօրէին, ըստ աւանդութեան ՀՅԴ Լիբանանի կազմակերպութիւնը կը նշէ Դաշնակցութեան հիմնադրութեան 127-ամեակը եւ այդ առիթով կը ներկայանայ ժողովուրդին հիմնականին մէջ ընթացիկ տարուան գործունէութեան հաշուեկշիռը ներկայացնելու եւ յատկապէս յառաջիկայ աշխատանքներուն ուղենիշերը փոխանցելու: Փակուող տարին բազմաթիւ ուղղութիւններու վրայ տարուած հետեւողական աշխատանքներով յատկանշուեցաւ կուսակցութեան համար` Հայաստանի Հանրապետութենէն Արցախ եւ այնուհետեւ սփիւռքեան տարբեր շրջաններ: Այդ բոլորին…

ՀՅ Դաշնակցութեան Ուժը

ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆ ՀՅ Դաշնակցութեան հիմնադիրները ժամանակի հայ կեանքի ամէնէն իրազեկ մարդիկն էին: Այդ վկայում են նրանց թողած երկերը, բայց, մա՛նաւանդ` ՀՅ Դաշնակցութեան առաջին ծրագիրը: Մինչդեռ նրանցից առաջ եւ յետոյ հայ կուսակցութիւն կազմողները ընդհանրապէս մեկնում էին վերացական դատողութիւններից, անում էին բնազանցական ընդհանրացումներ, ՀՅ Դաշնակցութեան ծրագրի հեղինակները խօսում են միայն կենդանի փաստերի եւ իրական տուեալների մասին: Այդ…

Թերահավատորեն եմ վերաբերվում ցանկացած հարցման

Արմեն Ռուստամյանը` վարչապետի վարկանիշի անկման մասին Այսօր Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը, անցկացրած հարցումների արդյունքներն ամփոփելով, նշել է, որ հիմա ՀՀ նախագահի աշխատանքն ավելի բարձր է գնահատվում, քան վարչապետինը: Նախագահի վարկանիշը բարձրացել է, իսկ վարչապետինը` ընկել: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների…

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության առաջարկները 2018թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ

Ստորև ներկայացնում ենք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության առաջարկները 2018թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ. ԱՀ ամբողջ բնակավայրերի համաչափ զարգացում ապահովելու նպատակով զինծառայողների համար բնակարաններ կառուցել իրենց իսկ բնակավայրերում: «Պետական աջակցություն Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամին» ծրագրով նախատեսված է գյուղական կամ քաղաքային (բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների) բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով…