Հ.Յ.Դ. Մամուլ

«Ապառաժ»-ի խմբագրական. Ապահովենք հասարակության մասնակցությունը

Ժողովրդավարական կառավարման համակարգը կիրառած երկրները երբեմն կանգնում են հենց ժողովրդավարությունից բխած դժվարությունների առաջ: Հարցը նրանում է, որ ժողովուրդն ինքնին ինչքանով է պատրաստ կիրառել իրեն տրված լիազորությունները և, բնականաբար, պատասխանատվությունը կառավարման համակարգում մասնակից դառնալու և իր ճակատագիրը տնօրինելու համար: Ժողովրդավարական սկզբունքից ելնելով՝ այդ լիազորությունից օգտվելը ժողովրդի բացարձակ իրավունքն է: Ժողովրդավարության համակարգի կիրառումը չպետք է միայն սահմանափակել…

«Տարածաշրջանի գէոպոլետիկ հեռանկարը եւ նոր իրադարձութիւնները» թեմայով խորհրդաժողով

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը, ելնելով իր կոչումից, արդէն 13 անընդմէջ տարի է ինչ կազմակերպում է «Հայ Դատն այսօր» խորագրի տակ ամփոփած խորհրդաժողով: Իսկ երեք տարիների կտրւածքով այդ օրերին զուգընթաց կազմակերպում է սեմինար, ոչ-հայ լսարանի համար ներգրաւելով Իրանի պետական համալսարանական ու քաղաքական շրջանակների դասախօս-մասնագէտների, ովքեր իրենց ելոյթներում շօշափում են տարածաշրջանի եւ միջազգային…

Դաշնակցական պահեստազորի նոր գումարտակը վարժական հավաք է անցկացնում

Ապրիլյան ակտիվ պատերազմական օրերից հետո վերածնված համազգային մտահոգությունը դաշնակցականների մոտ չի մարել: Պատերազմին միշտ պատրաստ լինելու, զինվորի կողքին լինելու պատրաստակամությամբ ձեւավորված, դաշնակցականներով ու համակիրներով համալրված պահեստազորի նոր գումարտակն այս օրերին վարժական հավաք է անցկացնում հանրապետության զորամասերից մեկում: Նրանց մեջ կան նաեւ բազմաթիվ ուսանողներ: Մանրամասները՝ տեսանյութում։

«Ազդակ»ի Խմբագրական. Ընթացակարգային Եւ Քաղաքական Բնոյթի Հարցադրումներ

Պաշտօնական Ռիատի առած քայլին հետեւանքները կը թուի, որ երկարատեւ դրոյթ ունին: Օրերու թաւալումը աւելիով կը համոզէ, որ տասը օր առաջ հրաժարական ներկայացուցած Լիբանանի վարչապետին տունդարձը, հակառակ յայտարարութիւններուն եւ պահանջներուն, մօտալուտ չէ, ինչ որ իր հերթին դուռ կը բանայ անմիջական պատասխաններ սպասող հարցադրումներու: Քաղաքական հետեւեալ բեմագրութիւններուն կրնանք ականատես ըլլալ: Առաջին. վարչապետը, հիմնուելով իր կեանքի սպառնալիքի գոյութեան…

ՀՅԴ-ի կազմակերպմամբ՝ վաստակաշատ բժիշկները հանդիպել են Բժշկական համալսարանի ուսանողների հետ

Նոյեմբերի 10-12-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հրավերով ՀՅԴ Պռոշյանի գրասենյակում մեկտեղվել էին Երևանի պետական բժշկական համալսարանի շուրջ 30 ուսանողներ: «Խորհուրդ բժշկից» խորագիրը կրող եռօրյա սեմինար-քննարկումների ընթացքում ապագա բժիշկները հանդիպեցին շուրջ մեկ տասնյակ վաստակաշատ բժիշկների հետ՝ քննարկելով բժշկական նեղ մասնագիտացումներին առնչվող հիմնախնդիրներ, ինչպես նաև պետության կողմից արդյունավետ առողջապահական քաղաքականություն իրականացնելու մարտահրավերները: Հանդիպումներին մասնակցում էին այնպիսի…

Ակնարկ. Ռիատի «Չափաւորականութեան» Թրքական Մեկնաբանումը

Ներսէուտական իրադարձութիւնները, Լիբանանի վարչապետին Ռիատ կանչուիլն ու այնտեղէն հնչած յանկարծակի հրաժարականով Լիբանանի մէջ ստեղծուած իրավիճակը ստացած են ո՛չ միայն շրջանային, այլ նաեւ միջազգային հնչեղութիւն: Բացի այն իրողութենէն, որ այս նիւթերու մասին մեկնաբանական լրատուութիւնները արդէն քանի օրէ ի վեր կը զբաղեցնեն համաշխարհային լրատուամիջոցներու լուրերու առաջին հորիզոնականները, մէկ առ մէկ գերտէրութիւններու ներկայացուցիչները ստեղծուած ճգնաժամի շուտափոյթ լուծումի առաջադրանքը…

Վանայ Ձայնի հարցազրոյցը Վաչէ Գահրամանեանի հետ

Լիբանանի մէջ գործող «Վանայ Ձայն» ռատիոկայանը Երկուշաբթի 13 Նոյեմբեր 2017ին «Հայկական Աշխարհի Լուրեր» յայտագիրը հարցազրոյց մը կազմակերպած էր Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբի վարիչ տնօրէն Վաչէ Գահրամանեանի հետ: Հարցազրոյցի ընթացքին Գահրամանեան խօսեցաւ Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբի կատարած աշխատանքներուն մասին յատկապէս անդրադառնալով Հոկտեմբեր ամսուայ ընթացքին տեղի ունեցած Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբի պահանջատիրական աշխատանքներուն: Անդրադառնալով Աւստրալիոյ մէջ Թուրքիոյ…

«Հայրենիք»ի խմբագրական. Չորս միլիոնի մարտահրաւէրը…

Միացեալ Ազգերու Կազմակերպութեան լոյս ընծայած վիճակագրական պատկերը ցոյց կու տայ, որ աշխարհի բնակչութիւնը 2100-ին պիտի գերազանցէ 11 միլիառը: Զարմանալի չէ նաեւ այն ակնկալութիւնը, որ ափրիկեան ցամաքամասը ամենէն աւելի բնակեցուածը պիտի ըլլայ, եւ անշուշտ Հնդկաստանն ու Չինաստանը յաջորդաբար պիտի գրաւեն աշխարհի ամենէն խիտ բնակչութիւն ունեցող երկիրներու առաջին երկու տեղերը: Կովկասեան բարձրաւանդակն ու յատկապէս Հայաստանը նկատի ունենալով,…

Նախագահին Հետ Հանդիպումէն Ետք. Բագրատունի. «Տագնապը Երկարատեւ Պիտի Չըլլայ»

Լիբանանեան քաղաքական ղեկավարներու հետ հանրապետութեան նախագահի նախաձեռնած հանդիպումներու ծիրին մէջ, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ յետմիջօրէին այցելեց նախագահական պալատ: Հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի հետ հանդիպելէ ետք Յ. Բագրատունի շեշտեց, որ ներկայիս համբերատար զգուշաւորութիւնը տիրական է, որովհետեւ նման հարցեր ժամանակի կը կարօտին: «Տագնապը քաղաքական է, եւ մենք կարիքը ունինք իմանալու վարչապետ…

Լոս Անջելեսի քաղաքապետը պլանավորում է այցելել Հայաստան եւ Արցախ

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբին տեղեկացրել է, որ ծրագրում է այցելել Հայաստան և Արցախ՝ նշելով, որ ինքը կնպաստի Հայաստանի և Լոս Անջելեսի միջև տնտեսական աճի ու մշակութային փոխանակման նոր հնարավորություններ ստեղծելուն: Ըստ Asbarez-ի՝ Գարսեթին այս մասին առաջին անգամ հայտարարել է Հայ Դատի հանձնախմբի հետ իր հանդիպման ժամանակ: Քաղաքապետն ու Հայ Դատի…