Հ.Յ.Դ. Մամուլ

Դուրս Գալու՝ Ճգնաժամէն

Յանկա՛րծ Հայաստանի կառավարութեան պատասխանատուները անկեղծացած են ու սկսած ճշմարտօրէն ներկայացնելու երկրի տնտեսական ծանր վիճակը: Կարդացէ՛ք այսօրուան մեր թիւին մէջ ֆինանսի նախարարի յայտարարութիւնները (չորրորդ էջ) եւ կը տեսնէք, թէ ի՛նչ տարողութիւն ունի Հայաստանի տնտեսական ճգնաժամը: Հակառակ այս ահազանգային «բացայայտում»ին, տարօրինակ լաւատեսութիւն մը կը պատէ ներաշխարհս: Կ՛ենթադրեմ, որ աղբիւրը այս լաւատեսութեան այն յոյսն է, թէ՝ վերջապէս իշխանութեան…

Խմբագրական «Գանձասար»-Ի Սեպտեմբեր Ե.- Իրանահայութիւնը` Ազդեցիկ Գործօն

Իրանի եւ իրանահայութեան պատմութիւնը միահիւսուած է անքակտելի կապերով: Իրանահայութիւնը Մերձաւոր ու Միջին Արեւելքի հնագոյն համայնքներէն մէկն է: Համայնքը իւրայատուկ է քանի մը հանգամանքներով. նախ` համայնքը սերտօրէն կապուած է Հայաստանի հետ Իրան-Հայաստան աշխարհագրական կապին բերումով: Երկրորդ` երկու երկիրներու ժողովուրդները ունեցած են դարարմատ յարաբերութիւններ, իսկ երրորդ` իրանահայ համայնքը Միջին Արեւելքի մնացեալ համայնքներուն նման չէ գոյացած Հայոց ցեղասպանութեան…

Միջին Արեւելքի Մէջ Պարսկահայ Համայնքը` Բարեկամութեան Կամուրջ «Ալիք» Օրաթերթի Հիմնադրութեան 85-Ամեակին Առիթով

Տարիներէ ի վեր արեւմտեան երկիրները Միջին Արեւելքի մէջ իրենց ազդեցութեան գօտիները ամրացնելու համար հեռուէն կամ մօտէն թիրախ առած են Իրանը: Իրաքի եւ Սուրիոյ մէջ ծայրայեղ իսլամական շարժումներու դէմ պայքարին մէջ կարեւոր գործօն կը հանդիսանայ իրանեան զինեալ միջամտութիւնը: Այս բոլորին կողքին, իրանեան հիւլէակայաններու տագնապը ամէնէն ծանրակշիռն էր, որովհետեւ Արեւմուտքը Իրանին պարտադրեց տնտեսական եւ ելեւմտական խիստ պատիժներ,…

Նորովի է արժևորում անկախ և հաղթանակած պետականության եռագույնի ներքո ապրելու մեր հաստատակամությունը

Արտակ Սարգսյանի ելույթը` Նոր Ջուղայում Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարության ժամանակ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնությամբ 2016 թվականի սեպտեմբերի 28-ին Նոր Ջուղայի «Արարատ» մարզամշակութային միությունում տեղի ունեցավ տոնական միջոցառում, նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Տոնակատարությանը ներկա էին Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերապատիվ Տ. Սիփան ծայրագույն վարդապետ Քէչէճեանը, քահանայից դասը, օրվա բանախոս պատմաբան, Հանրային խորհրդատվության և…

Եկեք չշփոթենք ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրությունների հետ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ամփոփեց ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Նրա խոսքով՝ այս ՏԻՄ ընտրությունները որակապես տարբերվել են նախորդներից՝ իրենց քաղաքակացված լինելով, մրցակցության բարձր աստիճանով, ինչը դրական է գնահատվում: «Կարծես թե ճնշումների ու մեծ թվով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չկային, դա էլ հուսադրող է»,- ասաց Վարդանյանը: Ինչ վերաբերում է…

Վերահսկուողէն Դէպի Անձեւ Քաոս` Սուրիական Տարածքներու Վրայ

Վերահսկուողէն անձեւ քաոսի անցումի նախադրեալները կը յուշէին ռազմական այն գործողութիւնները, որոնք արձանագրուեցան Սուրիոյ Հալէպ քաղաքին մէջ, անցեալ օրերուն։ Համաձայնեցուած զինադուլը անպայման պիտի ընդհատուէր, ռուս_ամերիկեան ո՛չ միայն յայտարարողական, այլ նաեւ գետնի վրայ ռազմական միջնորդաւորուած երեւոյթով, անուղղակի, ըստ էութեան ուղղակի, բախումներու հետեւանքով։ Ամբողջ խնդիրը կը կեդրոնանար այն պահանջին վրայ, որ անընդատ ռուսերը կ՛արծարծէին` տարանջատել ընդդիմադիր զինեալները ահաբեկչական…

Բազմահազար Լիբանանահայեր Հպարտութեամբ Նշեցին Հայաստանի Եւ Արցախի Անկախութեան 25-Ամեակը

«Այն Տարիներուն, Երբ Անկախութիւնը Շատ Հեռու, Անիրական Կը Թուէր, Սփիւռքի Մէջ Այդ Յոյսը Պահպանուեցաւ, Մեր Գաղութները Աչքի Լոյսի Պէս Պահեցին Մեր Պետական Սրբութիւնները, Զինանշանը, Դրօշակը, Քայլերգը», Արմէն Ռուստամեան «Մենք Պէտք Է Շարունակենք Ներդրել Մեր Բոլոր Ջանքերն Ու Կարելիութիւնները` Հասնելու Մեր Անկախ Պետականութեան Ամրապնդման, Զարգացման Եւ Արցախի Հանրապետութեան Գոյատեւման», Սամուէլ Մկրտչեան «Մեր Նահատակ Զաւակները Բոլորին Եւ…

ՀՕՄ-ը կոչ է անում օժանդակել սիրիահայությանը

Հայ Օգնության Միության կոչ է անում միանալ իր Սիրիահայության Օժանդակության ընդհանուր ծրագրին՝ հասնելու համար նորանոր զոհերի եւ նրանց հարազատների անմիջական կարիքներին։ ՀՕՄ-ի կենտրոնական վարչություն կոչումն նշված է. «Ի տես Հալեպի հայաբնակ շրջանների վրա ներկայիս սաստկացող հարձակումների, որոնց հետեւանքով սեպտեմբերի 30, 2016-ին զոհ գացին հինգ հայորդիներ, Հայ Օգնության Միությունը իր խորին ցավակցություններն է հայտննում արդեն իսկ…

Արամ Ա. Կը Հանդիպի Էդուարդ Նալբանդեանին

ԱՆԹԻԼԻԱՍ.- Հինգշաբթի, Սեպտեմբեր 29ի կէսօրին, Արամ Ա. վեհափառ հայրապետը Ուաշինկթընի մէջ հանդիպում մը ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարի պաշտօնակատար Էդուարդ Նալբանդեանի հետ՝ ընդառաջելով անոր հրաւէրին: Հանդիպման ներկայ էին Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան թեմի առաջնորդ Օշական արք. Չօլոյեան, Ամերիկայի Միացեալ Նահանգներու մօտ Հայաստանի դեսպան Գրիգոր Յովհաննիսեան եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր Խաչատուրեան: Հանդիպման ընթացքին քննարկուեցան…

Դո՞ւն Ալ Բրուտոս

Անցնող Հինգշաբթի օր, երեւանաբնակ եւ անձնապէս այս յօդուածագրին ծանօթ լրագրող Վարդ Սիմոնեան դիմատետրի իր էջին վրայ, բաւական ընդվզած ոճով մը, գրառում մը կատարած էր՝ խնդրոյ առարկայ դարձնելով Հ.Յ.Դաշնակցութեան (իր բառերով) «արդարամտութիւնը եւ բարոյականութիւնը»։ Իր ընդվզումին պատճառը լուր մըն էր, որուն յղումը եւս տեղադրած էր։ Այս յօդուածագիրը, իբրեւ դաշնակցական հրապարակագիր, բնականաբար պիտի հետաքրքրուէր, թէ «բանն ինչումն…