Հ.Յ.Դ. Մամուլ

Համոզում են նրանք, ովքեր միայն խոսում են, մենք գործ ենք անելու

Վանաձորի ավագանու ՀՅԴ-ական թեկնածու Վանաձորի ավագանու ՀՅԴ ցուցակի անդամ Արամ Սարգսյանը թեև 23 տարեկան է, բայց արդեն հարազատ քաղաքի խնդիրների լուծման իր պատկերացումներն ու մոտեցումներն ունի: Երիտասարդի կարծիքով` տարիքը էական նշանակություն չունի մարդու մտածելակերպի համար ու խնդիրները տեսնելու, ընկալելու, դրանց լուծումները պատկերացնելու գործում: «Կան 20 տարեկան գիտնականներ, և կան 40 տարեկան հիմարներ»,- Yerkir.am-ի հետ զրույցում…

Այցելութիւն Ատրպատականի Հայկական Սրբատեղիներ

Թեհրանի «Ալիք» օրաթերթի 85-ամեակի ձեռնարկներուն մասնակցելու համար Թեհրանի մէջ համախմբուած են աշխարհասփիւռ հայալեզու մամուլի ներկայացուցիչներ, որոնց կարգին` «Վանայ ձայն»-ի տնօրէն Աւետիս Կիտանեան եւ «Ազդակ»-ի տնօրէն եւ գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեան: 15 սեպտեմբերին հեռաձայնային կապով մը անոնք արտայայտեցին իրենց տպաւորութիւնները: Աւետիս Կիտանեան անդրադարձաւ իրենց Թեհրան գտնուելու նպատակին` նշելու «Ալիք»-ի 85-ամեակը, եւ աւելցուց, որ 15 սեպտեմբերին հիւրերը…

Համակարգային փոփոխություններ անհրաժեշտ են, այդ թվում՝ լիազորությունների հստակեցման տեսանկյունից

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպին: Դիտարկմանը, թե` այսօր կառավարության նիստի ընթացքում Ձեր ու վարչապետ Կարեն Կարապետյանի միջև տեղի ունեցավ փոքրիկ միջադեպ, կարծես թե նա չհավատաց Ձեզ, Մինասյանը պատասխանեց. «Նորմալ եմ գնահատում, որովհետև վարչապետի աշխատանքներն ուղղված են աշխատանքների բարելավմանը, նաև տնտեսվարող սուբյեկտների և հատկապես` ներդրողների…

Որոշ տնտեսվարող սուբյեկտներ կարող են հրաժարվել բրոքերի ծառայությունից

Այսօր ԱԺ նիստում քննարկվում է կառավարության և Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացրած մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին նախագիծը, որը նախատեսում է մաքսային միջնորդի` բրոկերի ծառայություններից չօգտվելու հնարավորություն այն անձանց համար, ովքեր օտարերկրյա քաղաքացիություն ունեն և տեղափոխում են անձնական օգտագործման ապրանքներ, անձինք, ովքեր ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիներ են և առաքում…

Վրաստանի հետ կմշակվեն կրթական համատեղ ծրագրեր

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ: Վրաստանի կրթության նախարար Ջեջելավան, ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին, հույս է հայտնել, որ այցը գործնականորեն կնպաստի երկու հարևան երկրների կրթական համակարգերի սերտ համագործակցությանը: Նա ներկայացրել է Վրաստանի կրթության ոլորտում իրականացվող շարունակական…

Խոստումներ չենք շռայլում, լուծումներ ենք առաջարկում

Վանաձորի ավագանու ՀՅԴ-ական թեկնածու Վանաձորի ավագանու ՀՅԴ-ական թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նախընտրական ծրագրի հիմնադրույթներից մեկը աջակցությունն է մասնակցային ժողովրդավարության կայացմանը, և այդ համատեքստում, կանանց ներգրավվածության խթանումը համայնքի հասարակական-քաղաքական գործընթացներում: «20 տարուց ավելի է, անդամն եմ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի, մի կազմակերպության, որն արդեն երկար տարիներ զբաղվում է ՏԻՄ-երում կանանց ընդգրկվածության…

Տարեդարձները Պէտք Է Առիթ Ըլլան Ե՛ւ Արցախի, Ե՛ւ Հայաստանի Հանրապետութիւններու Իշխանութիւններուն Ականջալուր Ըլլալու Ժողովուրդին Դժգոհութիւններուն

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւններուն 25-ամեակին առիթով Հայաստանի մէջ «Վանայ ձայն»-ին կատարած հարցազրոյցներու ծիրին մէջ կը ներկայացնենք ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանին հետ տեղի ունեցած հարցազրոյցը` Հայ դատի աշխատանքներուն, Արցախի քառօրեայ պատերազմին եւ Հայաստանի վերջին իրադարձութիւններուն մասին: ՀԱՐՑՈՒՄ.- Ամփոփենք Հայ դատի աշխատանքները Հայոց ցեղասպանութեան ճանաչման 100-ամեակէն…

Վանաձորի ընտրությունների լոբբինգը մի՛ տեղափոխեք ԱԺ

Դավիթ Լոքյանը՝ Էդմոն Մարուքյանին Այսօր` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանին: Կառավարությունը սեպտեմբերին որոշում էր կայացրել Վանաձորին 160 միլիոն դրամ գումար հատկացնելու մասին` մարզպետարանի միջոցով՝ Վանաձորի ֆինանսական վիճակի բարելավման համար: Պատգամավորի խոսքով՝ Վանաձորում նախընտրական շրջան է, և հանրապետական թեկնածուները դա ներկայացնում են որպես իրենց ձեռքբերում,…

Գերատեսչությունների լիազորությունների հստակ բաժանում պետք է լինի

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում, մինչ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի սկսվելը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում որևէ կանխատեսում անել կառավարության նոր կազմի ձևավորման մասին: «Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում նոր կառավարության կազմավորումից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա: Հարցին, թե հնարավո՞ր է, որ էկոնոմիկայի նախարարության պորտֆելը փոխարինվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելով, Մինասյանը…

Հայկական եռամիասնութեան հրավառութիւն՝ «Արարատ» մարզաւանում

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Մեկնարկեց Իրանի 48-րդ շրջանի Համահայկական խաղերը, որոնք նւիրւած են «ԱԼԻՔ» օրաթերթի 85-ամեակին: Այս տարի խաղերին մասնակցել են մօտ 900 մարզիկ-մարզուհիներ, ոչ միայն իրանահայ համայնքի երեք թեմերից, այլ նաեւ Արցախից, Հայաստանից եւ Վրաստանից: * Միջոցառմանը ներկայ էին՝ Հայաստանի Օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը,…