Հ.Յ.Դ. Մամուլ

ՀՅԴ-ն վճռականորեն պաշտպանելու է սահմանադրական բարեփոխումները

Այսօր տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Բյուրոյի այլ անդամներ, կուսակցության հայտնի դեմքեր։ Օրակարգում մեկ հարց էր՝ սահմանադրական բարեփոխումներ, ՀՅԴ-ի մոտեցումներն ու անելիքները։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ներկայացրեց սահմանադրության նախագծի շուրջ ծավալված քննարկումների ընթացքը` մասնավորապես անդրադառնալով ՀՅԴ առաջարկությունների փաթեթին և վերջնական…

Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Հանդիպում

Երէկ, 27 օգոստոսին, «Շաղզոյեան» կեդրոնին մէջ տեղի ունեցաւ հայ քաղաքական կուսակցութիւններու հերթական հանդիպումը, որուն ընթացքին քննարկուեցան Լիբանանն ու գաղութը յուզող հարցեր: Հանդիպումը կարեւորութեամբ անդրադարձաւ վերջին օրերուն երկրին մէջ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներուն, յատկապէս` քաղաքացիական բողոքի ելոյթներուն: Շեշտուեցաւ լիբանանցիին ընկերային-տնտեսական եւ կենցաղային դժուար պայմանները յաղթահարելու անհրաժեշտութիւնը: Հանդիպումին մասնակիցները ընդգծեցին ժողովրդային արդար պահանջներու հետապնդումը իրենց բնականոն հունին…

Արծվիկ Մինասյանի համար «մտահոգվողներին»

Հայաստանյան լրատվամիջոցներում այս օրերին երկու թեմա է քննարկվում` սահմանադրական բարեփոխումներ և ՀՅԴ: Ընդ որում` դժվար է ասել` որն է առաջին տեղում` սահմանադրական բարեփոխումների հետ կապված այս ողջ իրարանցո՞ւմը, թե՞ ՀՅԴ-ն, որ պաշտպանում է հրապարակ բերված բարեփոխումների ծրագիրն ու այն համարում իր հաղթանակը: Եվ պատկերացրեք` լինում են օրեր, երբ մամուլը, սահմանադրական բարեփոխումների փաթեթն ու Սերժ Սարգսյանին…

«Ազդակ»ի Խմբագրական. Սահամանադրութիւնը` Իրաւական Գերակայ Փաստաթուղթ

Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան բարեփոխման նախագիծին մէջ ներառուած իրաւադրոյթներուն շուրջ, յայտնաբար տակաւին բանավէճ պիտի ծաւալի: Մինչ այժմ քաղաքական դաշտի մէջ երեւցած բանավէճը անուղղակի է մեծաւ մասամբ: Հազուագիւտ են քննարկման այն միջավայրերը, ուր յօդուած առ յօդուած, համեմատական տրամաբանութեամբ եւ առաջարկուած փոփոխութեան ունենալիք ազդեցութեանց եւ հետեւանքներուն մասին տեսակէտներ կը բարձրաձայնուին եւ խորքային վերլուծումներ կը կատարուին: Ինքը` Սահմանադրութիւնը օրէնսդրական…

Ակնարկ. Կենսոլորտային Աղէտէն Մինչեւ Քաղաքական Ճգնաժամեր

Պէտք է որոնել այն դրդապատճառները, որոնք աշխարհի ամէնէն նշանաւոր լրատուամիջոցներուն ուշադրութիւնը յանկարծակիօրէն գրաւեցին կեդրոնական Պէյրութի հրապարակներուն վրայ արձանագրուող իրադարձութիւններուն շուրջ: Չկայ լրատուութիւն, առանց քաղաքականացուած մօտեցումի. մանաւանդ այն լրատուամիջոցներուն, որոնք ուղղակի թէ անուղղակի կը կրեն այս կամ այն գերտէրութեան հովանաւորութիւնը: Ակներեւ էր անոնց մօտ, ժամանակակից քաղաքացիական շարժումներու զուգորդուող գունաւոր յեղափոխութիւններու համեմատութիւնը: Շարժումները գունաւորելու աշխարհաքաղաքական այս վարքագիծը…

«Հայրենիք»-ի Խմբագրական . Անգարան… Ճնշումի Տակ

Պայթում մը… Պոլսոյ ոստիկանատան սեմին, ապա` քանի մը ժամ ետք, կրակոցներու տարափ մը Միացեալ Նահանգներու հիւպատոսարանի մուտքին: Միեւնոյն օրը, այս անգամ հարաւ-արեւելեան շրջանին մէջ այլ պայթում մը, որուն թիրախն են ներքին ապահովութեան ուժերը: Տասնեակ մը զոհեր եւ վիրաւորներ: Ըստ երեւոյթին, այդքան ալ ապահով չէ Թուրքիոյ մէջ շրջիլը: Վերադարձած են վտանգաւոր օրերը: Եւ կացութիւնը հետզհետէ կը…

Ակնարկ. Թուրքիոյ Շրջափակումը Իրանի Կողմէ

Առ այս պահը չէ յստակացած Իրանի արտաքին գործոց նախարար Մոհամետ Ճաւատ Զարիֆի 11 օգոստոսին Թուրքիա այցելութեան յետաձգման պատճառները: Նման բարձրակարգ այցելութիւններու յետաձգումը ինքնին արդէն կը մատնէ քաղաքական որոշակի ճգնաժամ: Նման պարագաներուն ընդունուած կարգը կը յիշեցնէ, որ առնուազն պաշտօնապէս նշուի պատճառը: Թէկուզ անիկա համոզիչ չըլլայ, այսուհանդերձ ինչ որ պատճառ կը յայտարարուի նման այցելութիւններու չկայացման պարագային: Ուրեմն…

Առաջին ծննդյան օրը

Վաղը Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է, 59-րդը՝ ժամանակացույցով, եւ առաջինը` իր բացակայությամբ: Բնության գծած սահմանագլխին ենք` այս կողմում Վահանի հետ էինք, այն կողմում լինելու ենք առանց Վահանի: Եվ պետք չէ կրկնել ծեծված խոսքը, թե չենք հավատում, որ Վահանը մեզ հետ չէ: Ինչպե՞ս կարելի է չհավատալ, չզգալ այն, ինչ պակասեց Վահանի հեռանալով: Լույս էր ու հանկարծ…

Հանդիպում «Նոր սերունդ» եւ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպությունների անդամների հետ

Օգոստոսի 11-ին ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանն ամփոփ տեղեկություններ է ներկայացրել Արցախի քաղաքական եւ տնտեսական ներկա վիճակի վերաբերյալ, խոսել է արտաքին քաղաքական դաշտում ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին: Հանդիպման վերջում…

Քրտական Հարցին Լուծումը` Համաձայն Սեւրի Դաշնագիրի Դրոյթներուն

Համաշխարհային Ա. պատերազմին պարտուած Օսմանեան կայսրութեան` քրտական հարցը լուծելի ներքին խնդիր որակելու ջանքերն ու փորձերը ձախողեցան Սեւրի դաշնագիրով: 1514-1515-ին` քրտական հարցի ծագումէն ետք, երբ տեղի ունեցաւ քիւրտ ժողովուրդին բաժանումը (որ նաեւ, պէտք է նշել, թէ քրտական օրուան «իշխանութիւններուն» կամքով տեղի ունեցաւ` դրժելով հաւատարմութիւնը պարսկական պետութեան նկատմամբ եւ միանալով Օսմանեան կայսրութեան, նկատի ունենալով կրօնական, համայնքային կապուածութիւնը),…