Հ.Յ.Դ. Մամուլ

«Մե՛նք Ենք Տէրը Մեր Երկրի»…

(Այսինքն՝ Ոչ Օտար Ուժերը) Հայաստանի մէջ ելեքտրականութեան սակի բարձրացման հարցը շատ բարացուցական է այն աշխարհին մէջ, ուր վայրագ դրամատիրութիւնը սանձարձակ կ’արշաւէ։ Համաշխարհային դրամատան եւ Միջազգային դրամական հիմնադրամի (IMF) «օժանդակութիւնները», բոլոր այն երկիրներուն մէջ ուր կատարուած են, կը միտին զօրակցելու բացառապէս դրամատէր խաւին, մեծ ընկերութիւններուն եւ ոչ թէ հանրութեան, ժողովուրդին։ Նշեալ երկու հաստատութիւնները կը քաջալերեն վայրագ…

«Ազդակ»ի Խմբագրական. Քայլ` Դէպի Իրաւական Պետութիւն

Ելեկտրականութեան սակագինի բարձրացման դէմ ծաւալած քաղաքացիական շարժումը գուցէ երկուշաբթի օրուան պատկերը չստանար, եթէ խորհրդարանին մէջ արտայայտուած մտահոգութիւնները թէ քաղաքական ասուլիսներու ընթացքին հնչած տեսակէտները նկատի առնուած ըլլային: Աւելի՛ն. եթէ դաշնակցական երիտասարդական միութեան կազմակերպած ցոյցին առիթով փոխանցուող առաջարկները գտնէին իրենց համարժէք արձագանգները համապատասխան գերատեսչութիւններուն կողմէ, մագլցողականութիւնը տարածք չէր ունենար նուաճելու: Եթէ անշուշտ բացառենք շարժման այլասերման միտող արտաքին…

Հան­դի­պում՝ ­Յու­նաս­տա­նի խորհր­դա­րա­նի նա­խա­գա­հին եւ Հ.Յ.­Դաշ­նակ­ցու­թեան մի­ջեւ

Հայ ­Յե­ղա­փո­խա­կան ­Դաշ­նակ­ցու­թեան ­Յու­նաս­տա­նի մէջ քա­ղա­քա­կան եւ ­Հայ ­Դա­տի առն­չո­ւող հան­դի­պում­նե­րու ծի­րէն ներս, ­Չո­րեք­շաբ­թի՝ 24 ­Յու­նիս 2015ի ե­րե­կո­յեան, Հ.Յ.Դ. պա­տո­ւի­րա­կու­թիւն մը հան­դի­պում ու­նե­ցաւ­ Յու­նաս­տա­նի խորհր­դա­րա­նի նա­խա­գահ ­Զոի ­Գոնս­տան­տո­բու­լո­ւի հետ, հել­լէն խորհր­դա­րա­նէն ներս։ Պա­տո­ւի­րա­կու­թիւ­նը կը բաղ­կա­նար Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդր. ­Կո­մի­տէի ներ­կա­յա­ցու­ցիչ ընկ. ­Քե­րոբ Է­քի­զեա­նէ, Հ.Յ.Դ. Եւ­րո­պա­յի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բի նա­խա­գահ ընկ. ­Գաս­պար ­Կա­րա­պե­տեա­նէ եւ Հ.Յ.Դ ­Յու­նաս­տա­նի…

Հնարավոր է առաջիկայում Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու դրսևորումներ նկատվեն

«Հնարավոր է առաջիկայում Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու դրսևորումներ նկատվեն»,-այդ մասին իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: Հայազգի խորհրդարանականը, անդրադառնալով Իրանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Շատ ակտիվ է աշխատում իրանահայ համայնքը. Այս տարի բողոքի ցույցեր կազմակերպվեցին: Պետությունն իր զորակցությունը հայտնում է բողոքի ցույցերին՝ դրանց…

Հայ երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց

Հայկական երիտասարդական ասոցիացիան ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել: Ինչպես հաղորդում է «Ասպարեզը», երիտասարդները շեշտել են, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է խախտել մարդու իրավունքներն ու բռնանում ազատ խոսքի իրավունքին: «Մենք լուռ չենք նստելու եւ հետեւեք, թե ինչպես է Ադրբեջանը միջազգային հանրությանը ներկայանում իբրեւ դեմոկրատական արժեքներ կրող պետություն: Հաշվի առնելով, որ…

Ակնարկ. Քրտական Գործօնի Գերաշխուժացումը Եւ Հայկական Տարածքային Իրաւունքներու Արծարծումը

Թել Ապիատի գրաւումը քիւրտերուն կողմէ ուղենշային ազդեցութիւն ունեցած է իրադարձութիւնները վերլուծողներուն համար: Ռազմական գետնի վրայ ստացուած է այն, որ Սուրիոյ տարածքին քիւրտերը, Միացեալ Նահանգներու գլխաւորութեամբ արեւմտեան ուժերն ու սուրիական կառավարական բանակները ըստ էութեան պատերազմած են «Իսլամական պետութեան» դէմ: Բայց այս պատկերը համընդհանուր բնոյթ չունի: Մօտաւորապէս պատճէնահանումն է իրաքեան տարբերակին, յատկապէս քրտական տարածքները «Իսլամական պետութեան» թափանցումներէ…

Եւրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահը անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանը, անդրադառնալով օրերս Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որտեղ նա դիտորդական առաքելություն է իրականացրել, պատասխանել է aparaj.am-ի թղթակցի հարցերին: – Անցյալ դարի 50-ականներից ի վեր՝ մենք հայազգի պատգամավոր չենք ունեցել Թուրքիայի ԱԺ-ում: Այսօր արդեն հայտնի է, որ 3 հայազգի պատգամավորներ են ընտրվել խորհրդարան 3 տարբեր ուժերից: Ի՞նչ եք կարծում՝…

«Եռացող» Մերձավոր Արևելքը

Շահան Գանտահարյանի մեկնաբանությամբ Միջին Արևելքում, ընդհանրապես, ու Մերձավոր Արևելքում` մասնավորապես, ստեղծված վիճակը վտանգներ է ստեղծել Հայաստանի ու հայության շահերի համար: Yerevan.Today-ի հետ զրույցում Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը վերլուծեց, թե ինչ նոր պայմաններ ու վտանգներ են ստեղծվել տարածաշրջանում` հատկապես Սիրիայի հակամարտության գոտում հայկական գործոնի համար: Գանտահարյանի ներկայացմամբ, չի կարելի ասել, թե տարածաշրջանի բազմահոծ…

Մեր Սրբավայրերը Սեփականութիւններ Չեն

Ժամանակն է, որ մենք ճշգրիտ ձեւակերպում տանք օրինական պահանջներու մեր ազգային թղթածրարին: Այս առումով, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմէ նախաձեռնուած դատական գործը Թուրքիոյ Սահմանադրական դատարանին առջեւ` կարեւոր փորձագետին մը կը հանդիսանայ այս մարզէն ներս տարուող Հայ դատի աշխատանքներուն համար: Ան նաեւ կը յարուցէ շարք մը հարցականներ, որոնք այժմէն իսկ պէտք է անցնին մեր հաւաքական փորձաքննութեան…

Ակնարկ. 3 Երեսփոխան, 3 Կուսակցութիւն, 3 Առաջադրանք

Թուրքիոյ խորհրդարանական ընտրութիւններուն արդիւնքով խորհրդարան մուտք գործեցին երեք հայեր` լրագրող Մարգար Եսայեան (ներկայիս իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւն), Կարօ Փայլան (քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութիւն) եւ փաստաբան Սելինա Էօզուզուն Տողան (Հանրապետական ժողովուրդի կուսակցութիւն): Հայկական ներկայացուցչական պատկերին մասին անհրաժեշտ է քանի մը դիտարկում կատարել` հետագայ իրադարձութիւններուն վրայ անոնց ունենալիք հաւանական (կամ գուցէ նաեւ անհաւանական) ազդեցութիւնները կանխատեսելու համար:…