
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2-ին Ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում կրկին անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների խնդրին, որոնց մասին նա առաջին անգամ խոսել էր օգոստոսի 17-ի հանրահավաքում։ Այդ փոփոխությունների արդյունքում Ազգային ժողովը պետք է կարողանա ինքնալուծարվել՝ առանց վարչապետի հրաժարականի։ «Հետևելով Հայաստանի քաղաքացիների տրամադրություններին՝ նրանք ուզում են, որ լինեն որոշակի երաշխիքներ, որ իրենք վարչապետի ենթադրվող հրաժարականից հետո նորից…















