Հ.Յ.Դ. Մամուլ

Հաղորդագրութիւն Թիւ 13

2015-ի ապրիլ եւ մայիս ամիսները վտանգի ահաւորութեան իմաստով մեծապէս ծանր եղան հալէպահայութեան համար: Այս պայմաններուն մէջ մեր ժողովուրդի զաւակներէն ոմանք ժամանակաւոր, ոմանք մնայուն կերպով տեղափոխուեցան Հալէպէն: Սակայն պատկառելի թիւ մը իր դիմագրաւած դժուարութիւններով հանդերձ շարունակեց եւ տակաւին կը շարունակէ մնալ Հալէպի մէջ` ջանք չխնայելով իր ընտանիքին եւ հալէպահայ համայնքին պահպանման նպաստելու գործին մէջ: Կամաւորաբար Հալէպ…

Քեթրին Լիչը ՀՅԴ Բյուրոյի անդամի հետ քննարկել է բարեփոխումների գործընթացը

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ դեսպանը ցանկություն է հայտնել հանդիպելու, քանի որ ցանկանում էր լսել ՀՅԴ տեսակետը՝ կապված սահմանադրական և ընտրական բարեփոխումների գործընթացի հետ: «Քննարկում է տեղի ունեցել, տեսակետներ են փոխանակվել բարեփոխումների վերաբերյալ եվրոպական միջազգային փորձի…

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՅԴ նախագիծը

ՀՀ խորհրդարանը մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների եւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 100 պատգամավոր, մեկ՝ դեմ եւ 10՝ ձեռնպահ: Օրինագիծը նախատեսում է հավասար հնարավորություններ տրամադրել հանրաքվեի դրված հարցերին դեմ եւ կողմ քվեարկելու ագիտացիայի համար։ Հաշվի առնելով, որ համաժողովրդական հանրաքվե է հայտարարում…

«Արտոնյալ» պատերազմներ

Տարածաշրջանային թեժ իրադարձությունների նորագուն զարգացումները դիտարկելիս անպայման պետք է նկատի ունենալ գետնի վրա արձանագրվող կարեւորագույն տեղաշարժերը՝ ընդհանուր ուղղության մասին կանխատեսման որեւէ փորձ կատարելու համար։ Ամերիկյան մասնահատուկ ուժերը Սիրիայում հազվադեպ ցամաքային գործողության ընթացքում սպանեցին ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարներից Աբու Սայաֆին: Աբու Սայաֆը ԻՊ-ի նավթի, գազի, ֆինանսական հարցերի եւ կապի պատասխանատուն էր: Պենտագոնը հայտարարեց, որ ամերիկյան ուժերը փորձել…

Խօսք՝ Հալէպահայութեան Մասին

Հալէպը ճգնաժամ կ՛ապրի, եւ հալէպահայերը դարձեալ շատերու ուշադրութեան առարկան են: Մամուլի եւ համացանցի մէջ տարաբնոյթ կարծիքներ կը հնչեն այս մասին. այնքան շատ, որ երբեմն կը խուսափինք կարդալ: Կասկած չունիմ, որ շատեր անկեղծ սրտցաւութեամբ եւ մտահոգութեամբ կը մօտենան այս հարցին: Ոմանց նպատակներուն եւ դրդապատճառներուն վերապահութեամբ կը մօտենամ. սակայն… Այս ակնարկիս հիմնական պատճառը հալէպահայ համայնքի ղեկավարութեան հասցէին…

Կռիւը Կը Շարունակուի (Առանց Ծամծմելու Բառերը)

Տէր Զօրի Նահատակաց մատրան ականահարում եւ 1915ի նահատակներու աճիւններու սրբապղծում, Քեսապի վրայ յարձակում՝ հայ բնակչութեան տեղահանման հետեւանքով (շատ նման 1915ի տեղահանման), Հալէպի «Սիմոն Վրացեան» կեդրոնի ռմբակոծում, ինչպէս նաեւ Քառասուն Մանկանց դարաւոր եկեղեցւոյ ականահարում (ո՛չ թէ ռմբակոծում. տարբեր բաներ են): Ահաւասիկ ամէնէն ցայտուն օրինակները, թէ ինչպէ՞ս թրքական պետութիւնը պատերազմ կը մղէ ընդդէմ իր արդար իրաւունքներուն համար…

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ցորենն ավելի ցածր գնով է ներկրվում Հայաստան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի պատվիրակության և գործարարների հետ հանդիպումից հետո խոսելով ԵՏՄ-ի ընձեռած առավելությունների և թերությունների մասին` ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Արա Նռանյանն ընդգծեց. «Հայաստանի Հանրապետությունում շատ քչերն են պատկերացնում` ինչ է իրենից ներկայացնում Եվրասիական տնտեսական միությունը: Հաճախ մարդիկ ԵՏՄ-ի մասին խոսելիս էմոցիոնալ դաշտում են գնահատականներ տալիս` կողմնորոշվելով ինչ-ինչ քաղաքական հանգամանքներով, ինչը հասկանալի է»: Նրա բնորոշմամբ`…

Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դիրքորոշումը

Կանադայի Սենատը մայիսի 13-ին վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ վերահաստատելով 2002 թվականի հունիսին ընդունված բանաձևը, հայտնում է Horizon Weekly-ն: «Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Կանադան հավատարիմ է մնում իր սկզբունքներին, որոնք մենք տարածում ենք ողջ աշխարհում: Ցանկացած երկիր, որը ցանկանում է ճնշել իր անցյալը, ցանկացած երկիր, որը չի ցանկանում առերեսվել իր անցյալին, կանգնած է սեփական պատմությունից…

Հալէպահայութիւնը Իր Աւանդական Արժէքներով, Իր Ունեցած Հայեցի Դիմագիծով, Իր Անցեալով, Նոյնիսկ Ներկայով Ռազմավարական Նշանակութիւն Ունի Հայ Ժողովուրդին Համար

Կը Հաստատէ ՀՅԴ Բիւրոյի Անդամ Բենիամին Պչաքճեան Վերջերս Հալէպէն հասած տեղեկութիւնները համայն հայութեան մօտ սկսած են յաւելեալ մտահոգութիւն պատճառել: Պատերազմական գործողութիւնները եւ կենցաղային ծանր պայմանները Հալէպի ներկային ու ապագային համար հարցականներու դուռ կը բանան եւ անհանգստութիւն կը պատճառեն: Այս բոլորին մասին խօսելու նպատակով երեքշաբթի, 12 մայիս 2015-ին «Ազդակ» եւ «Վանայ ձայն» կատարեցին միացեալ հարցազրոյց մը…

Ես պատրաստ չեմ, որպես քաղաքացի, ամեն անգամ նման փաստի առաջ կանգնել

Աղվան Վարդանյանը` էլեկտրաէներգիայի թանկացման մասին Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրին: «Այսպես չի կարող անվերջ շարունակվել. կառավարության խնդիրն է մասնավոր ընկերությանը առաջարկել այնպիսի ծրագիր, որը հստակ երաշխիքներ կտա այդ համակարգի ապագայի վերաբերյալ»,- ասաց նա: Պատգամավորի խոսքով` կառավարությունը պետք է նախաձեռնի ամբողջական հետազոտություն համակարգի ընդհանուր վիճակի, համակարգում…