Հ.Յ.Դ. Մամուլ

Ջահերով երթ Ստեփանակերտում

Մարդկության անտարբեր հայացքի ներքո 1915-ին մորթվեց միլիոն ու կես հայ, տեղահանվեց , ցրվեց աշախարհով մեկ, դարձավ ցիրուցան, սակայն երբեք չկորցրեց իր ազատության իդեալը: Մեկ դար է արդեն, ինչ Թուրքիայի անողոք ձեռքով մորթված ժողովուրդը պահանջում է իր հանդեպ գործած մեծագույն հանցագործության արդար դատը: Մեկ դար է արդեն, ինչ հայն ազգովի պահանջատեր է… Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից…

25 Ապրիլ 2015-ին` Պայքարի Նոր Դաշտ

Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակը այսօր փաստօրէն կը թեւակոխէ Հայ դատի հետապնդման եւ Համահայկական հռչակագիրով նշուած հայ ժողովուրդի իրաւունքներու ձեռքբերման համար հետզհետէ սաստկացող պայքարի նոր հանգրուան մը: Հանգրուան մը, որ վստահաբար նոյնքան ծանր, դժուարութիւններով լեցուն, անակնկալներով յղի եւ ոչ նուազ վտանգաւոր պիտի ըլլայ, քան անցնող հարիւր տարիներն ու Հայ դատի հետապնդման հոլովոյթը, հայապահպանումէն քաղաքականացում ու յեղափոխականացում, մինչեւ…

«Ազդակ»ի Խմբագրական. 100-Ամեակէն Անմիջապէս Ետք

Այսօր հայկական աշխարհը կը նշէ 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Նշումներու բովանդակութիւնն ու տարողութիւնը բոլորովին այլ բնոյթ ստացած կ՛ըլլային, եթէ Ցեղասպանութեան պատասխանատու պետութեան իրաւաժառանգորդը ի՛նք հաշուի նստած ըլլար իր իսկ սեփական պատմութեան հետ, ոչ միայն ճանչցած, այլ նաեւ դատապարտած ըլլար Օսմանեան կայսրութեան կազմակերպած սպանդը, տեղահանութիւնն ու ամբողջ ազգաբնակչութիւն մը իր հարազատ բնօրրանէն զրկելու ծրագիրը,…

Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից` ապրիլի 24-ին

ՀՅԴ միություններն, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես պատրաստվում են ավանդական դարձած ջահերով երթին: Երեւանում այն տեղի կունենա վաղն` ապրիլի 24-ին։ Նախապատրաստական աշխատանքն արդեն ավարտվել է: Այս տարի, բացառության կարգով, կազմակերպչական աշխատանքներին օժանդակել է նաեւ պետությունը: Երիտասարդները Ծիծեռնակաբերդ՝ հուշահամալիր են բարձրացնելու այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս տարի առաջին անգամ ջահերով երթին…

Ճնշելով Թուրքիային` հասնել պատմության հետ նրա առերեսմանը

Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարությունը քննադատել է Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է. «Ավստրիայի խորհրդարանը, իրավական և պատմական ճշմարտություններին հակադրվելով, թուրք ժողովրդի վրա հանցանք բարդելու իրավունք և գործառույթ չունի: Լավ իմացեք, որ Թուրքիան և թուրք ժողովուրդն իրենց պատմության դեմ զրպարտությունը չեն մոռանալու»: Yerkir.am-ի հետ զրույցում…

«Ազատ Օր»ի Խմբագրական – Կը յիշենք եւ կը պահանջենք

Կը յի­շենք հա­րիւր տա­րի ան­պա­տիժ եւ ան­հա­տոյց մնա­ցած հայ ժո­ղո­վուր­դին դէմ թրքա­կան պե­տու­թեան գոր­ծադ­րած ցե­ղաս­պա­նու­թիւ­նը եւ կը պա­հան­ջենք մեր Ի­րա­ւունքն ու Ար­դա­րու­թիւ­նը։ Ամ­բողջ հա­րիւր տա­րի թրքա­կան պե­տու­թիւ­նը փոր­ձեց ան­ցեա­լին մէջ թա­ղել պատ­մա­կան ան­հեր­քե­լի ճշմար­տու­թիւ­նը։ Ու­րա­ցա՜ւ, որ Ա­րեւմ­տա­հա­յաս­տա­նի եւ Կի­լի­կիոյ հա­յա­թափ­ման ու թրքա­ցու­մին, հայ­կա­կան հա­զա­րա­մեայ շէ­նե­րու ա­ւե­րու­մին եւ ա­ւա­րու­մին, ա­ւե­լի քան մէ­կու­կէս մի­լիոն հա­յե­րու բնաջնջ­ման վրայ…

Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը և Ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատել են, որ նախագահ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը», – հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Նախագահ Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է: Ավելի…

Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ավստրիայի խորհրդարանի բոլոր 6 խմբակցությունները համատեղ ապրիլի 21-ին հայտարարություն են ընդունել, որով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները բնորոշվում է Ցեղասպանություն: Մինչ այդ ավստրիական հեղինակավոր «Շտանդարտ» (Der Standard) պարբերականը անդրադարձել է հայտարարությանը ու ներկայացրել վերլուծություն: Աղբյուրի հաղորդմամբ՝ փաստաթղթում հղում է արվում նաև Ավստրիայի պատմական պատասխանատվությանը, քանզի այդ տարիներին Ավստրո-Հունգարական կայսրությունը հանդիսանում էր Օսմանյան…

Ակնարկ. Օղակներն Ու Ընդհանուր Շղթան

Թուրքիոյ վարչապետին արդէն իսկ թոշակառու խորհրդականին ետքայլը չուշացաւ։ Իրաւամբ ցեղասպանութեան հարցի մասին կատարած համարձակ բարձրաձայնումներէն ետք պարզ է, որ կա՛մ հրաժեշտ պիտի տար իր պաշտօնին, կա՛մ ալ մտածել պիտի տար, որ ամէն ինչ վերահսկուած է, եւ վարչապետին կողմէ պատուիրուած, ինչ որ աւելի կը մղէր դիպաշարին հետեւողը այդ յայտարարութիւններուն ետին տեսնելու Անգարայի կողմէ կիրարկուած մարտավարական հանգրուանները։…

«Ազդակ» Կը Հրատարակէ Արաբերէն Բացառիկ Համար

«Ազդակ»-ի արաբերէն բաժանմունքը, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով մօտ օրէն կը հրատարակէ «Ազդակ»-ի չափով 12 էջնոց թիւ մը: «Ազդակ»-ի արաբերէն կայքը կը շարունակէ առօրեայ կշռոյթով տեղադրել Ցեղասպանութեան հետ առնչուած ձեռնարկներուն եւ քաղաքական զարգացումներուն հետ առնչուած մանրամասնութիւնները` միաժամանակ նկատի ունենալով թէ՛ արաբական աշխարհի եւ թէ՛ արաբալեզու հայ ընթերցողները: Բացառիկ թիւը ամբողջութեամբ յատկացուած է Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին: Անոր…