Հ.Յ.Դ. Մամուլ

Հայ գիրքը և հայկական ինքնությունը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և պատանեկան միությունները ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի 6-րդ հարկի դահլիճում (Գյուլբենկյան 38 հասցե) կազմակերպում են արտերկրում տպագրված եզակի գրքերի ցուցադրություն՝ Առաջին Հանրապետության արխիվի բացառիկ փաստագրական նյութեր, «Նեմեսիս» գործողության վրիժառուների՝ Սողոմոն Թեհլերյանի, Արշավիր Շիրակյանի, Միսաք Թոռլաքյանի և մյուսների, նաև 19-րդ դարի ֆեդայական շարժման, անհատ գործիչների հուշագրություններ, ներկայացված են լինելու անհատական հավաքածուներից Դաշնակցության…

Ակնարկ. Քաղաքական Դաշտի Գրագիտացումը` Անցնցում

Ներհայաստանեան քաղաքական եւ հասարակական դաշտի թէժացումի միտումները մտահոգիչ տեսք եւ տարողութիւն ստանալու նախադրեալներ կը պարզեն: Անառարկելի են քաղաքական դաշտի գրագիտացման համար հնչող կոչերը, ընդգծուող վճռակամութիւնը` հարստապետական կարգերուն վերջ տալու եւ այդ նպատակով քաղաքականութիւն-հարստութիւն սերտաճման գործընթացը կասեցնելու: Այս երեւոյթը նոր չէ մեր երկրին մէջ եւ չէ պայմանաւորուած հասարակական մէկ ուժով եւ մէկ անձով: Երեւոյթը առկայ է…

Ադրբեջանում հայկական ջարդերի թեմայով միջոցառում է տեղի ունեցել Կոնգրեսում

Միացյալ Նահանգների Կոնգրեսում օրերս տեղի ունեցած միջոցառման խորագիրն է՝ «Լեռնային Ղարաբաղ. հայկական ջարդերին հաջորդած սերունդը, խաղաղության հաստատման մարտահրավերն ու ժողովրդավարության զարգացումը»: Մասնակցել են արմատներով Բաքվից ամերիկահայեր, նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի հաղորդմամբ՝ միջոցառման թեման 1988-1990 թթ. Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերն էին, ինչպես նաեւ հետագայում անկախ Արցախի առջեւ…

ՀՅԴ Բիւրոյի Պատուիրակութիւնը Այցելեց Անթիլիասի Մայրավանք

Շաբաթ, 14 փետրուար 2015-ի առաւօտուն, Արամ Ա. վեհափառ հայրապետը իր գրասենեակին մէջ ընդունեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նորընտիր Բիւրոյի պատուիրակութիւնը` գլխաւորութեամբ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի: Վեհափառ հայրապետին հետ հանդիպման ընթացքին քննարկուեցան Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով տեղի ունենալիք ձեռնարկները թէ՛ Հայաստանի եւ թէ՛ սփիւռքի մէջ ու յատկապէս համահայկական հռչակագիրը եւ անոր ձգած դրական արձագանգը հայ ժողովուրդի կեանքին…

Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը քաղաքական դպրոցի աշխատանքներին

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի համադրմամբ, Հ.Յ.Դ. Հայաստանի և Արցախի երիտասարդական միութիւնների մէկական ներկայացուցիչներ 2015 թ. փետրուարի 8-12-ին մասնակցեցին Միացեալ Թագաւորութեան Աշխատաւորական կուսակցութեան և Նիդերլանդների Թագաւորութեան «Մաքս վան դեռ Սթոլ» հիմնադրամի կողմից իրականացուած քաղաքական դպրոցի աշխատանքներին, որը կայացաւ Նիդերլանդներում և Բելգիայում։ Դպրոցի աշխատանքները վերաբերում էին Եւրամիութեան՝ Արևելեան Եւրոպայի և Հարաւային Կովկասի գործընկերութեան ծրագրին։ Դպրոցի աշխատանքներին մասնակցում…

Առճակատումը ճանապարհ չէ

ՀՀԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի, ինչպես նաեւ այդ ելույթին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություն-պատասխանի, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Արմեն Ռուստամյանի պատասխանն՝ առանց խմբագրման՝ ստորեւ. «Վերջին շրջանում ներքաղաքական լարվածությունն ակնհայտ աճում էր: Քաղաքական բնականոն բանավեճը սպառնում էր անցել անհանդուրժողականության, անձնական վիրավորանքների, հնարավոր առճակատումների խիստ վտանգավոր,…

Փանթուրքիզմի Գրաւը Եւ Արցախի Հարցը

Հայոց Ցեղասպանութեան հարցին արմատը փանթուրքիզմի յայտնի մոլորութիւնն է իր համիտեան, երիտթրքական եւ քեմալական դրսեւորումներով եւ որ կը մնայ էական գիծը Թուրքիոյ քաղաքականութեան մինչեւ այսօր: Այս նոյն արմատներէն ծնունդ առած է նաեւ Ազրպէյճանը 1918 թուին եւ փաստօրէն թուրքեւազրպէյճանական փանթուրքիզմի աքցանին մէջ բռնուած է Հարաւային Կովկասը վերջին հարիւր տարուան ընթացքին: Այս խնդիրն է, որ այժմ կը դրուի…

Դաշնակցությունն անելիք ուներ երեկ, Դաշնակցությունն անելիք ունի այսօր

Արցախում շարունակում են նշել ՀՅ Դաշնակցության 124-ամյակի տոնակատարությունները: Նախօրեին Քարվաճառ շրջկենտրոնում նշվեց կուսակցության հիմնադրման 124- ամյակը: Մինչ միջոցառման սկսվելը Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանը, Քարվաճառի շրջվարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը, կուսակցական ընկերներ եւ պաշտոնատար այլ անձինք հարգանքի տուրք մատուցեցին Քարվաճառի՝ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: ՀՅԴ…

Խոհեր Լևոն Տեր-Պետրոսյանի խոհերի առթիվ

Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրին»: Քիչ է ասել` անդրադարձել է: Նա, իր գիտելիքներն ու ողջ կյանքի փորձը մեկտեղած, վերից վար խոտանել է փաստաթուղթը եւ տվել իր գնահատականը` դա ոչ թե իրավական փաստաթուղթ է, այլ հրապարակախոսական կամ քաղաքական մանիֆեստ: Տեր-Պետրոսյանի հետ վիճելը ոչ միայն դժվար է, այլեւ անիմաստ: Հենց այս բանի հստակ գիտակցումով…

Մաթևոսյանի արձակը մեր 100-ամյակների պսակն է

Այսօր Հրանտ Մաթևոսյանը կդառնար 80 տարեկան: Վաղ առավոտից մարդկանց հոսքը դեպի Մաթևոսյանի շիրիմ չի ավարտվում: Գրողի հիշատակը հարգելու էին գնացել նաև ՀՅԴ-ականներ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշեց, որ այսօր գրողի, անհատականության ծննդյան օրն է, որը վերջին 50-60 տարիներին մեր մշակութային հիմքերը ստեղծողներից մեկն է եղել: «Մենք ուղղակի պարտավոր էինք Դաշնակցության ներկայացուցիչներով այցելել Պանթեոն: Այստեղ…